ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀՀ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 336
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/7-8, հուլիս, օգոստոս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 1993 թ. N 336

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի մշակման աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ճշտել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նպատակները, կառուցվածքը, մշակել ծրագրի կազմման մեթոդական մոտեցումները, մուտքային ու ելքային տեղեկատվության ձևերը և մինչև 1993 թվականի հուլիսի 30-ը համապատասխան նյութերը (մեթոդական ցուցումներն ու աղյուսակային ձևերը) հասցնել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` մինչև 1993 թվականի օգոստոսի 30-ը համապատասխան ճյուղի (ոլորտի) 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը (համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված մեթոդական ցուցումների և աղյուսակային ձևերի) ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1993 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև 1993 թվականի հուլիսի 20-ը հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին հասցնել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի կազմման մեթոդական ցուցումները, եկամուտների ու ծախսերի նախահաշիվների (ֆինանսական պլանի) և հաշվարկների մյուս ձևերը:

5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` մինչև 1993 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 1994 թվականի եկամուտների և ծախսերի հաշվեկշիռների, եկամուտների պլանների և ծախսերի նախահաշիվների նախագծերը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և պետական պատվերի նախագծերի հիման վրա մինչև 1993 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ