ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 1993 թ. N 341
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 233 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, պատգամավորների Արթիկի ու Թալինի շրջխորհուրդների գործկոմների առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ, և`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի վարկային էմիսիայի միջոցների հաշվին բնակարանային, սոցիալական ոլորտի օբյեկտների և Երևանի մետրոպոլիտենի շինարարության պետական պատվերի մասին» N 233 որոշման N 6 հավելվածը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մասում լրացնել հետևյալ բառերով`
| «Դպրոց Փանիկում, Արթիկի շրջան | 90 | |
| Դպրոց Արագածում, Թալինի շրջան | 422»: |
2. Սույն որոշման 1-ին կետում նշված դպրոցների շինարարությունը կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված գումարների սահմաններում:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|