ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 322
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/6, հունիս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 1993 թ. N 322

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև 1993 թվականի առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև ձևավորված տնտեսական կապերի պահպանման և զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական առաջադրանքներում ընդգրկել Հայաստանի Հանրապետությունից Ուզբեկստանի Հանրապետություն առաքվող կարևորագույն արտադրատեսակների ծավալները, համաձայն N 1 հավելվածի*).

բ) տասնօրյա ժամկետում կատարել ներմուծվող ապրանքների քվոտաների բաշխում ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների, համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին և կազմակերպություններին` մեկամսյա ժամկետում ավարտել միջկառավարական համաձայնագրի հավելվածներում նշված ապրանքների ծավալների փոխադարձ առաքումների վերաբերյալ տնտեսական պայմանագրերի կնքումը:

3. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը, արդյունաբերության նախարարությանը, թեթև արդյունաբերության նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության երկաթգծին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` երկշաբաթյա ժամկետում Ուզբեկստանի Հանրապետության հետ կնքել համաձայնագրեր` համապատասխան ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև փոխադարձ առաքումների վերաբերյալ եռամսյակը մեկ անգամ կազմել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վիճակագրական հաշվետվություն, համաձայն ՀՀ Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 1991 թվականի միջհանրապետական համաձայնագրերով պարտավորությունների կատարման ապահովման միջոցառումների մասին» N 563 որոշման:

5. Սահմանել, որ սույն որոշմամբ NN 1 և 2 հավելվածներում նշված արտադրատեխնիկական նշանակության արտադրատեսակների և ժողովրդական սպառման ապրանքների 1993 թվականի փոխադարձ առաքումների կարգավորման պատասխանատվությունը, համաձայն կնքված պայմանագրերի, դրվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների վրա:

6. Սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վրա:

 

______________

*) Հավելվածները չեն բերվում:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ