ՈՒՂՂՈՒՄ 2026.05.22 ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 1 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ուղղ.26-34Ն
Տիպ
Ուղղում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 22.07.2026
Ընդունման ամսաթիվ
21.07.2026
Ստորագրման ամսաթիվ
21.07.2026

ՈՒՂՂՈՒՄ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն իրականացվում է Արդարադատության նախարարության կողմից վարվող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ` միասնական կայք) հրապարակելու միջոցով: Նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ պաշտոնական հրապարակումն իրականացվում է այն տեսքով, ինչ տեսքով դրանք ուղարկվել են հրապարակման: Այլ անձանց կամ մարմիններին արգելվում է կատարել լեզվաոճական, խմբագրական, շարադասական կամ այլ բնույթի փոփոխություններ իրավաստեղծ մարմնի` վերջնական խմբագրությամբ ընդունած նորմատիվ իրավական ակտում, բացառությամբ ուղղագրական կամ կետադրական սխալների ուղղման, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում: Եթե նորմատիվ իրավական ակտի հրապարակումից հետո դրա տեքստում հայտնաբերվում են վրիպակներ կամ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում, ապա նորմատիվ իրավական ակտը հրապարակման ուղարկած մարմնի դիմումով նախարարությունը նորմատիվ իրավական ակտի տեքստում իրականացնում է համապատասխան ուղղում` կատարելով նշում` ուղղում կատարած լինելու վերաբերյալ:

Արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 7-ի «Նորմատիվ իրավական ակտերը հրապարակման ներկայացնելու, միասնական կայքում դրանք հրապարակելու, դրանցում ուղղում կատարելու և պաշտոնական ինկորպորացիայի կարգերը սահմանելու մասին» N 180-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) սահմանվում է նորմատիվ իրավական ակտերը հրապարակման ներկայացնելու, միասնական կայքում դրանք հրապարակելու, դրանցում ուղղում կատարելու և պաշտոնական ինկորպորացիայի կարգերը, որով նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան և պաշտոնական հրապարակումն իրականացվում է «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության միջոցով:

Հրամանով հաստատված N 1 հավելվածի 2-րդ գլխի 5-րդ կետի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտի հրապարակումից հետո դրա տեքստում հայտնաբերվում են վրիպակներ կամ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում, ապա նորմատիվ իրավական ակտը հրապարակման ուղարկած մարմնի դիմումով Արդարադատության նախարարության ցուցումով «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը նորմատիվ իրավական ակտի տեքստում իրականացնում է համապատասխան ուղղում` կատարելով նշում` ուղղում կատարած լինելու վերաբերյալ:

2026 թվականի հուլիսի 20-ին հրապարակվել է Արդարադատության նախարարի 2026 թվականի մայիսի 22-ի ««Հաշտարարության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1.1-ին մասի և 12-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի վերաբերյալ» N 1 պաշտոնական պարզաբանումը (այսուհետ՝ պաշտոնական պարզաբանում): Պաշտոնական պարզաբանման պաշտոնական հրապարակումից հետո հայտնաբերվել է վրիպակ (տեխնիկական բնույթի սխալ): Պաշտոնական պարզաբանման տեքստում հղում է կատարվել օրենքի, որի ընդունման տարեթիվը սխալ է նշվել: Մասնավորապես, նշվել է «16.11.2026 թվականին ընդունված՝ ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենք», այնինչ տվյալ դեպքում խոսք է գնում 16.11.2022 թվականին ընդունված՝ ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքի մասին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է Պաշտոնական պարզաբանման տեքստում «16.11.2026» թվերը փոխարինել «16.11.2022» թվերով:

Խնդրում եմ իրականացնել համապատասխան ուղղում և ապահովել ինկորպորացիան:

 

Արդարադատության նախարարություն

 

2026-07-21

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան