ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ /ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ Հ.2-ՐԴ ՓՈՂՈՑ/ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3568-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.07.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.07.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3568-Ա

«20» հուլիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ /ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ Հ.2-ՐԴ ՓՈՂՈՑ/ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գայանե Հովհաննիսյանի դիմումը՝ Սիլիկյան թաղամասում /Սիլիկյան թաղամաս 2-րդ փողոց/ գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 2022 թվականի հունվարի 18-ի Հ-17743 արխիվային տեղեկանքը, Հայկական ԽՍՀ Երևան քաղաքի ժողովրդական դեպուտատների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1990 թվականի հոկտեմբերի 25-ի հ.30/229 քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2025 թվականի մայիսի 30-ի հ.1622 վկայագիրը, հարևան հողօգտագործողների հայտարարությունները և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ հ.ԱՏ-23122025-01-0636 տեղեկանքը:

Հարցի ուսումնասիրությունից պարզվել է, որ Սիլիկյան թաղամասում /Սիլիկյան թաղամաս հ.2-րդ փողոց/ գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 500.0քմ, որքան ամրագրված է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 2022 թվականի հունվարի 18-ի Հ-17743 արխիվային տեղեկանքում և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2025 թվականի մայիսի 30-ի հ.1622 վկայագրում:

Քննարկվող` 500.0քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 9-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի մարտի 04-ի հ.Ն/12836-26 եզրակացությունը, 2026 թվականի հուլիսի 14-ի հ.Դ-64421-26 գրությունը և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 2026 թվականի ապրիլի 18-ի հ.28/51806-26 գրությունը.

1. Սահմանել, որ Սիլիկյան թաղամասում /Սիլիկյան թաղամաս 2-րդ փողոց/ գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները որոշվում են 500.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան