ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3571-Ա |
«20» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱ, Հ. 43/11 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԵՂԻԱ ՇԱՄՇՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Եղիա Շամշյանի դիմումը՝ Տիգրան Մեծի պողոտա, հ.43/11 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող օժանդակ շինության զբաղեցրած (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 22052026-01-0368) հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 22052026-01-0368 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի հունիսի 9-ի N ԴԳ4966, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2026 թվականի հունիսի 9-ի N ՄՇ/19596, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի հունիսի 15-ի N 53/53.13/3941-2026, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի N /22.4/3330-2026 և «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի հունիսի 6-ի N 153 3/26-1 գրությունները:
Քննարկվող հողամասը համաձայն Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի հունիսի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտում է, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 4-րդ գոտում: Հողամասի ծածկագիրն է 01-006-0239-0069 (ծածկագիրը հաստատվել է Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի սեպտեմբերի 11-ի N 500-Ն որոշմամբ, տող` 58492):
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման հավելվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-53534-26 եզրակացությունը.
1. Տիգրան Մեծի պողոտա, հ. 43/11 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Եղիա Շամշյանին պատկանող օժանդակ շինության զբաղեցրած 0.00393հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) իրեն, տարածագնահատման 4-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 3561680 (երեք միլիոն հինգ հարյուր վաթսունմեկ հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամ և գումարը փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Եղիա Շամշյանի կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումի, հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի և պայմանագրերի նախապատրաստման համար տեղական վճարները հավաստող փաստաթղթերի, ինչպես նաև միասնական տեղեկանքը ներկայացվելուց հետո, Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր:
3. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ որոշման 1-ին կետը համարվում է ուժը կորցրած:
4. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի քարտուղարը:
| Տ. Ավինյան |