ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ, Հ.13 ՇԵՆՔ Հ.32 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԼԻԼԻԱ ՀՐԱՉԻԿԻ ՏՈՆՈՅԱՆԻ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՍՔԱՆԱԶԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3529-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.07.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.07.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3529-Ա

«16» հուլիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ, Հ.13 ՇԵՆՔ Հ.32 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԼԻԼԻԱ ՀՐԱՉԻԿԻ ՏՈՆՈՅԱՆԻ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՍՔԱՆԱԶԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 09.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցը հաշվառված լինելու վերաբերյալ ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի կողմից 30.01.2026թ. տրված հ.ԳՄ/1337-2026 գրությունը, «ՃԱՐՏԱՐԱԳԵՏ» ՍՊԸ-ի կողմից 22.05.2026թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, կառույցն իրականացրած անձանց դիմումները (15.10.2025թ. հ.Դ-114136-25, 21.11.2025թ. հ.Դ-129321-25, 12.02.2026թ. հ.Դ-12838-26, 27.05.2026թ. հ.Դ-54425-26).

1. Երևան, Շենգավիթ, Եղբայրության փողոց, հ.13 շենք հ.32 հասցեում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15082016-01-0127 վկայական) քաղաքացիներ Լիլիա Հրաչիկի Տոնոյանի և Ռաֆայել Ասքանազի Թադևոսյանի կողմից ինքնակամ բացված դռները 2/երկու/ հատ, ինքնակամ բացված պատուհանը 1/մեկ/ հատ (հասարակական) ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինքը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 15660 (տասնհինգ հազար վեց հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան