ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3520-Ա |
«16» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N ՇԹ/4/12797-25 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի օգոստոսի 29-ի N ՇԹ/4/12797-25 շինարարության թույլտվության 2.1 կետի` «Ավարտական ակտի տրամադրումից (շինության ավարտի պետական գրանցման հաջորդ օրվանից) 6 ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «Ավարտական ակտի տրամադրումից (շինության ավարտի պետական գրանցման հաջորդ օրվանից) 12 ամսվա ընթացքում» բառերով:
| Տ. Ավինյան |