ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3505-Ա |
«15» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի Հ.2206-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 39-րդ կետով, հաշվի առնելով քաղաքացի Սուսաննա Գրիգորյանի 30.06.2022թ. հ.Դ-42960-22 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2013 թվականի մայիսի 3-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.2206-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 2-րդ կետում՝ «անձնագիր AE0425918, տրված 007 կողմից 06.10.1999թ., հաշվառման հասցե՝ Կոտայքի մարզ, գ.Առինջ» բառերը փոխարինել «անձնագիր AU0490629 տրված 006 կողմից 09.11.2021թ., հաշվառման հասցե՝ Կոտայքի մարզ, Առինջ 12-րդ փողոց, տուն 9» բառերով.
2) Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 24.12.2025թ. մուտքագրված համապատասխանաբար՝ 3974508 (երեք միլիոն ինը հարյուր յոթանասունչորս հազար հինգ հարյուր ութ) դրամ և 12152195 (տասներկու միլիոն մեկ հարյուր հիսուներկու հազար մեկ հարյուր իննսունհինգ) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 30-օրյա ժամկետում Սուսաննա Գրիգորյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։»:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական՝ դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|