ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի Հ.4937-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3506-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.07.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.07.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3506-Ա

«15» հուլիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի Հ.4937-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 39-րդ կետով, հաշվի առնելով քաղաքացի Անահիտ Մելքոնյանի 11.05.2026թ. հ.Դ-47478-26 դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2012 թվականի հունիսի 29-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.4937-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 2-րդ կետում՝ «անձնագիր AG0555245, տրված 008 կողմից 21.10.2005թ.» բառերը փոխարինել «անձնագիր AU0412726 տրված 008 կողմից 11.11.2020թ.» բառերով.

2) Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 11.05.2026թ. մուտքագրված համապատասխանաբար՝ 4020188 (չորս միլիոն քսան հազար մեկ հարյուր ութսունութ) դրամ և 8108457 (ութ միլիոն մեկ հարյուր ութ հազար չորս հարյուր հիսունյոթ) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 30-օրյա ժամկետում Անահիտ Մելքոնյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։»:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան