ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.16 ՇԵՆՔ Հ.12 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3525-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.07.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.07.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3525-Ա

«16» հուլիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.16 ՇԵՆՔ Հ.12 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 01.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով բաժնային սեփականատերերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի 12/05/2026թ. հ.ԱՏ-12052026-01-1415 տեղեկանքը, բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, «ԿԱՆՈՆ ԱՐԵԱ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների բնութագիրը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (09.06.2026թ. հ.Դ-59052-26, 26.06.2026թ. հ.Դ-66405-26).

1. Երևան, Կենտրոն, Իսահակյան փողոց հ.16 շենք հ.12 հասցեում՝ (սեփականության իրավունքի /օգտագործման/ պետական գրանցման 20.05.2005թ. հ.1527001 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2026LVS4DY) քաղաքացի Ռուբեն Մնացականի Աբգարյանի կողմից ինքնակամ իրականացրած 110,8քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /ձեղնահարկ) ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N 900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1883600 (մեկ միլիոն ութ հարյուր ութսուներեք հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան