ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, Գ-1 ԹԱՂԱՄԱՍ Հ.48 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3536-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.07.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.07.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3536-Ա

«17» հուլիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, Գ-1 ԹԱՂԱՄԱՍ Հ.48 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին և 17-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 15.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ԱՐՏԱԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի կողմից 27.05.2026թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ՈՒՐԲԱՆ ՀԱՈՒՍԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից 18.06.2026թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձ Էդուարդ Ղազարյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (04.06.2026թ. հ.Դ-57502-26, 19.06.2026թ. հ.Դ-63781-26).

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1 թաղամաս հ.48 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 2941.03 քառ.մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ (օգտագործման նպատակը)՝ սահմանել հասարակական կառուցապատման։

2. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետը, Երևան, Աջափնյակ վարչական շրջանի Գ-1 թաղամաս հ.48 հասցեում գտնվող 1315.3 քառ.մետր մակերեսով շինություններն առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական, «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:

3. Երևան, Աջափնյակ, Գ-1 թաղամաս հ.48 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 09.09.2020թ. տրված հ.09092020-01-0032 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեի հաշվառման ծածկագիր հ.2026Z3SFCD) քաղաքացի Էդուարդ Ղազարի Ղազարյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 846.7 քառ.մետր (հասարակական (խանութ՝ 1.2 քառ.մետր, արարողությունների սրահ՝ 845.5 քառ.մետր)) ընդհանուր մակերեսով կառույցը, ինքնակամ բացված պատուհանները՝ 44  (քառասունչորս) հատ և ինքնակամ բացված դռները 2 (երկու) հատ ճանաչել օրինական։

4. Հանձնարարել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1 թաղամաս հ.48 հասցեում գտնվող շինությունները հաշվառել որպես հասարակական նշանակության:

5. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

6. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 6559278 (վեց միլիոն հինգ հարյուր հիսունինը հազար երկու հարյուր յոթանասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

7. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

9. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

10. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան