ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 1993 թվականի N 312
Քաղ. Երևան
1993 ԹՎԱԿԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված 1993 թվականի միջկառավարական առևտրատնտեսական համաձայնագրերով հաստատված փոխկապակցված առաքումների կատարման վիճակը, ստացվող նավթի, նավթամթերքների և այլ կարևորագույն արտադրատեսակների դիմաց գոյացած պարտքը, փոխկապակցված առաքումների կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև տրանսպորտային սխեմայի իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կազմավորումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության արտաբյուջետային քլիրինգային հաշվի միջոցներից կատարել փոխկապակցված առաքումների սահմանաքանակներից գնումներ, դրանց տարադրամով արտահայտված գները նախապես համաձայնեցնելով Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոնտրակտ» ՖԿԿ-ի հետ:
2. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` մինչև 1993 թվականի հունիսի 25-ը Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոնտրակտ» ՖԿԿ-ի հետ համաձայնեցնել նրան ուղղակի վճարումների կարգը և ժամկետացանկը (գրաֆիկը)` վճարումները փոխկապակցված առաքումների հաշվեկշռում ընդգրկելու համար, այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին փոխկապակցված առաքումների անվանացանկով նախատեսված և դրանից դուրս ապրանքների իրացումը Ռուսաստանի Դաշնության տարածքում և համապատասխան վճարումների իրականացումը «Ռոսկոնտրակտ» ՖԿԿ-ին` նախապես «Հայկոնտրակտ» ՊՁ-ի հետ կնքելով համապատասխան պայմանագրեր:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» ՊՁ-ի ներկայացմամբ ապահովել սույն որոշման 1-ին և 3-րդ կետերով նախատեսված առաքումների իրականացման համար համապատասխան տրանսպորտային ծախսերի վճարումը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |