ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՔՈՉԱՐ ՓՈՂՈՑԻ Հ.9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՐԱՄ ՊԱՊԱՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3473-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.07.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.07.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3473-Ա

«14» հուլիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՔՈՉԱՐ ՓՈՂՈՑԻ Հ.9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՐԱՄ ՊԱՊԱՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արամ Պապայանի դիմումը՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Քոչար փողոցի հ.9 հասցեում գտնվող (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 03.09.2004թ. հ.1289992 վկայական) գույքն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:

Քոչար փողոցի հ.9 հասցեում գտնվող գույքի կադաստրային արժեքը կազմում է 55 507 040 ՀՀ դրամ:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «ՖՈՒԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից կազմված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման հ.FCG0426-0004 հաշվետվությունը, համաձայն որի Քոչար փողոցի հ.9 հասցեում գտնվող գույքի շուկայական արժեքը կազմում է 117 446 000 /հարյուր տասնյոթ միլիոն չորս հարյուր քառասունվեց հազար/ ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության «Կենտրոն» համայնք «Հ ԵՎ Հ» համատիրության կողմից 2026 թվականի մարտի 26-ին տրամադրված տեղեկանքը, որի համաձայն 1991 թվականից տիրապետում և օգտագործում է Արամ Պապայանը, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2026 թվականի մարտի 25-ի հ.ՄՇ/8755 գրությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի մարտի 18-ին տրամադրված ծախսերի, վճարումների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը և ներկայացված հարևաների կողմից տրված տեղեկանքները:

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 29-ի հ.463-Ն որոշման հավելվածի 13-րդ կետի 5-րդ ենթակետը և 50-րդ կետը.

1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Քոչար փողոցի հ.9 հասցեում գտնվող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 03.09.2004թ. հ.1289992 վկայական) 230.5քմ մակերեսով գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ գույքը վերջին 20 (քսան) տարվա ընթացքում տիրապետող և օգտագործող Արամ Պապայանին: Օտարման գինը որոշվում է գույքի շուկայական արժեքի 50 տոկոսի չափով, որը կազմում է 58 723 000 (հիսունութ միլիոն յոթ հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211288 հաշվեհամարին /գույքի օտարումից եկամուտներ/:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, օտարվող գույքի համար սահմանված արժեքն ամբողջությամբ վճարելուց հետո, գնորդի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր:

3. Սահմանել, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գույքը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Ընդունել ի գիտություն, որ գույքի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 
Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան