ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3484-Ա |
«15» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա. ՉՈԼԱՔՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.17/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մելքոն և Խաչատուր Խայանների դիմումը՝ Ա. Չոլաքյան փողոցի հ.17/2 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15112022-01-0142 վկայականը:
Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 420.63 քմ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15112022-01-0142 վկայականում ամրագրված 431.74 քմ-ի փոխարեն:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ․204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատկային նշանակության բնակելի կառուցապատման գոտում:
Հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 3-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-50439-26 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ա. Չոլաքյան փողոցի հ.17/2 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Մելքոն և Խաչատուր Խայաններին պատկանող հողամասի սահմանները որոշվում են 420.6քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ա. Չոլաքյան փողոցի հ.17/2 հասցեում գտնվող 420.6քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման:
3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |