ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3495-Ա |
«15» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՇԱՏԻ ԽՃՈՒՂՈՒ Հ.20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռազմիկ Մանուկյանի լ/ա Մնացական Ղազարյանի դիմումը՝ Արտաշատի խճուղու հ.20 հասցեում գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.4184 վկայագիրը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 11.04.2022թ. Հ.3166 և 27.04.2023թ. Հ-5742 տեղեկանքները:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Արտաշատի խճուղու հ.20 հասցեի հողամասի մակերեսը կազմում է 1700.0քմ՝ որքան որ ամրագված է փաստաթղթերում:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 8-րդ գոտում /հողամասի ծածկագիր՝ 01-011-0463-0011/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-417513-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Արտաշատի խճուղու հ.20 հասցեում գտնվող հողամասի /տնամերձ/ մակերեսը կազմում է 1700.0քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |