ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3481-Ա |
«15» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ՓՈՂՈՑ Հ.4/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ալվինա Մելքոնյանի լ/ա Մանուկ Նիգոյանի դիմումը՝ Քրիստափորի փողոց հ.4/1 հասցում գտնվող հողամասի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.11112021-01-0237 վկայական/ սահմանները ճշտելու, նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.11112021-01-0237 վկայականը:
Տեղագրական հանույթի ճշգրտման արդյունքում պարզվել է, որ Քրիստափորի փողոց հ.4/1 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 310.11քմ՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.11112021-01-0237 վկայականում ամրագրված 388.8քմ մակերեսի փոխարեն /առկա է գծային չափեերի փոփոխություն/։
ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 5-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/44019-26 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Քրիստափորի փողոց հ.4/1 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 310.11քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |