ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ Բ ՇԵՆՔԻ Հ.63 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3496-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.07.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.07.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3496-Ա

«15» հուլիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ Բ ՇԵՆՔԻ Հ.63 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Տիգրան Քիրիշչյանի լ/ա Գայանե Մարգարյանի դիմումը՝ Ճառագայթային փողոցի Բ շենքի հ.63 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Տիգրան Քիրիշչյանին պատկանող արվեստանոցի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20012026-01-0140 վկայական/ գործառական նշանակությունը փոխելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, ՀՀ կառավարության 15.04.2021թ. հ.600-Ն որոշման հ.1 հավելվածի 1-ին և 5-րդ կետերով, հաշվի առնելով «ԱՐՏ-ԱՐՏ» ՍՊԸ-ի հ.26/2.231 շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/9376-26 եզրակացությունը.

1. Ճառագայթային փողոցի Բ շենքի հ.63 հասցեում գտնվող, Տիգրան Քիրիշչյանին պատկանող արվեստանոցի տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆունդում՝ որպես բնակարան /«ՀՀՇՆ 31.01.2014» պահանջներին չհակասելու պայմանով/։

2. Հանձնարարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված արվեստանոցի տարածքը հաշվառել որպես բնակարան և ընդգրկել բնակելի ֆոնդում:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան