ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՌՈՒՅՑԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3492-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.07.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.07.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3492-Ա

«15» հուլիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿԱՌՈՒՅՑԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հովակիմ Հակոբջանյանի՝ ի դեմս ներկայացուցչի 27.03.2026թ. հ.Դ-30068-26 դիմումը` Երևան քաղաքի Արցախի փողոց հ.2/8 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, 609-րդ, 620-րդ, 621-րդ հոդվածներով, Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշումներով.

1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Հովակիմ Հակոբջանյանի հետ կնքել համաձայնագիր` Արցախի փողոց հ.2/8 հասցեում գտնվող կառույցի (հասարակական) և դրա համար առանձնացված հողամասի 04.10.2013թ. կնքված վարձակալության հ.Վ-3-3566-Ա պայմանագրի (նոտարական կարգով վավերացված 10.10.2013թ. հ.7563) գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ կատարելու մասին` ներառելով պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալ փոփոխությունները.

1) Պայմանագրի նախաբանում և «Կողմերի ստորագրությունները» բաժնում «(անձնագիր AM 0377536 տրված 14.07.2011թ. 009 կողմից, ք.Երևան, Տիգրան Մեծի պող., հ.30 շենք, բն.8)» բառերը փոխարինել «(նույնականացման քարտ հ.019305176 տրված 11.09.2025թ. 008 կողմից)» բառերով,

2) Պայմանագրի 2.1. կետում «190.7 քառ. մետր» և «N11092013-01-0004 տրված 11.09.2013թ.» բառերը փոխարինել համապատասխանաբար «493.0 քառ.մետր» և «հ.18072016-01-0171 տրված 18.07.2016թ.» բառերով,

3) Պայմանագրի 3.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Սույն պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է 2031 թվականի դեկտեմբերի 1-ին։»,

4) Պայմանագրի 5.1.4. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.1.4 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային,միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ) ենթակետի համաձայն վարձատուի դիմումի հիման վրա:»,

5) Պայմանագրի 5-րդ կետը լրացնել նոր 5.1.5 և 5.1.6 ենթակետերով` հետևյալ բովանդակություններով.

«5.1.5 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 5.1.4-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.

ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www. yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքում,

բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին /փոստին/` առկայության դեպքում,

գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ` պատվիրված նամակով:».

«5.1.6 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 5.1.5 ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:»,

6) պայմանագրի 6-րդ կետի 6.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.1. Սույն պայմանագրի 2.1. կետում նշված Օբյեկտի տարեկան վարձավճարը՝ կառույցի և կառույցի համար առանձնացված հողամասի մասով, համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման, կազմում է 27996000 (քսանյոթ միլիոն ինը հարյուր իննսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը Վարձակալի կողմից վճարվում է հավասար չափերով՝ ըստ տարված օրացուցային եռամսյակների՝ ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը՝ Երևան համայնքի բյուջեի 900015211270 հաշվեհամարին:»:

2. Թույլատրել քաղաքացի Հովակիմ Հակոբջանյանին (Վարձակալ), Երևանի քաղաքապետի 16.07.2013թ. հ.3566-Ա որոշմամբ վարձակալությամբ իրեն տրամադրված՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Արցախի պողոտա հ.2/8 հասցեում գտնվող 493.0 քառ.մետր ընդհանուր մակերեսով հասարակական կառույցը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական հ.18072016-01-0171 տրված 18.07.2016թ.), և նույն հասցեում կառույցի համար առանձնացված 547.0 քառ. մետր մակերեսով հողամասը (գլխավոր հատակագիծ հ.2639-2013 տրված 28.08.2013թ.) հանձնել ենթավարձակալության։

3. Սահմանել, որ.

1) սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի 16.07.2013թ. հ.3566-Ա որոշմամբ 28.08.2013թ. տրված հ.2639-2013 գլխավոր հատակագծով,

2) սույն որոշման 2-րդ կետում նշված կառույցը և դրա համար առանձնացված հողամասը կարող են տրամադրվել ենթավարձակալության մինչև Երևանի քաղաքապետարանի և քաղաքացի Հովակիմ Հակոբջանյանի միջև 04.10.2013թ. կնքված և նոտարական կարգով վավերացված (10.10.2013թ. հ.7563)՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի վարձակալության հ.Վ-3-3566-Ա պայմանագրի 3-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտը։

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան