Հայաստանի Հանրապետության Կառավարություն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 1993 թ. N 122
Քաղ. Երևան
ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 1993 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և իրականացման միջոցառումների ցանկը (կցվում է):
2. Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, պետական գյուղատնտեսական և այլ ձեռնարկությունների կողմից գարնան գյուղատնտեսական աշխատանքների կատարման համար ապահովել`
ա) դիզելային վառելիքի (21 հազ. տոննա), բենզինի (4,5 հազ. տոննա), քսայուղերի (400 տոննա) ձեռքբերումը, ներկրումը և դրանց նպատակային իրացումն ըստ շրջանների.
բ) պետական պաշարներում առկա 11 հազ. տոննա և ներկրվելիք 16 հազ. տոննա հատիկաընդեղեն և հացահատիկային, 1200 տոննա կերային, 2900 տոննա բանջարաբոստանային մշակաբույսերի, 80 կգ ծխախոտի սերմացուների, 300 հազ. հատ խաղողի և 600 հազ. հատ պտղի տնկիների հատկացումը, ինչպես նաև սերմնանյութի ցանքային որակական հատկանիշների ստուգումը և ախտահանման աշխատանքների ժամանակին կատարումը.
գ) հանրապետությունում առկա բազմամյա, կերային, բանջարաբոստանային մշակաբույսերի, ծխախոտի սերմնանյութերի, ուշահաս կարտոֆիլի տնկանյութի, խաղողի, հնդավոր և կորիզավոր պտղատեսակների տնկիների պաշարների իրացումը գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին.
դ) առնվազն 3 հազ. տոննա վաղահաս կարտոֆիլի տնկանյութի ներկրումը և հարթավայրային գոտում դրա իրացումը.
ե) շուրջ 600 մլն սածիլի արտադրությունը, սածիլային տնտեսության համար անհրաժեշտ տորֆի, թունանյութերի, մեկուսիչ, շինարարական և այլ նյութերի հատկացումն ու վաճառքը.
զ) առկա գյուղատնտեսական տեխնիկայի պատրաստությունը և գյուղատնտեսական աշխատանքների սեզոնի ընթացքում պահեստամասերի, գյուղգործիքների, նոր տեխնիկայի հայտերի բավարարումը շրջաններին, դրանց տոնավաճառի կազմակերպումը` հաշվի առնելով ընթացիկ տարվա բնակլիմայական անբարենպաստ պայմանները և գյուղատնտեսական Աշխատանքների սեղմ ժամկետներում կատարման խնդիրները.
է) ոռոգման և չորացման համակարգերի, ջրհան կայանների, խորքային հորերի, ջրատնտեսական մյուս օբյեկտների նախապատրաստման և նորոգման, հակահեղեղային աշխատանքների կատարումը.
ը) նյութատեխնիկական միջոցների վաճառքի ցանցի ընդլայնումը և այդ միջոցների նպատակային օգտագործումը։
Մշակել և գործողության մեջ դնել նյութատեխնիկական միջոցների, ինչպես նաև սերմացուների հատկացման և բաշխման կտրոնային համակարգը՝ հաշվի առնելով կատարվող աշխատանքների ծավալը, գյուղատնտեսական մթերքների մթերումների կազմակերպման խնդիրները.
թ) առկա 54 հազ. տոննա պարարտանյութի, 2,9 հազ. տոննա բուժանյութի վաճառքը գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին, պատգամավորների Դիլիջանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` ակտիվացնել գյուղատնտեսության վարչությունների կողմից շրջանային գյուղատնտեսական տարբեր ձեռնարկությունների գործունեության կոորդինացնող դերը, օրենսդրական և մասնագիտական պահանջների ապահովումը, բարձրացնել նրանց պատասխանատվությունը գարնան գյուղատնտեսական աշխատանքների կատարման գործում։
4. Պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահներին՝ քննության առնել սույն որոշումը և միջոցներ ձեռնարկել հողօգտագործման խնդիրների լուծման, պահուստային հողերի նպատակային օգտագործման համար։
5. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը՝ ապահովել 1993 թվականի գարնանացանի համար անհրաժեշտ 16 հազ. տոննա հացահատիկային մշակաբույսերի սերմացուների ներկրումը Ռուսաստանյան Դաշնությունից, Ուկրաինայից և Բելոռուսից ու այն իրացնել ըստ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հայտերի։
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը՝ մեկամսյա ժամկետում նախապատրաստել, նորմատիվ ակտեր հանրապետությունում խաղողագործության զարգացմանը նպաստելու նպատակով խաղողի իրացումից հարկի նվազեցման և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից երաշխավորված գներով խաղողի մթերման կազմակերպման վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը՝
ա) լուծել Արմավիրի շրջանի Նոր Կեսարիայի «Խորդենի» խորհտնտեսություն-գործարանի կողմից խորդենու արտագրության կազմակերպման հետ առնչվող հարցերը.
բ) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններից հացահատիկային մշակաբույսերի սերմերի գնման և պետական պաշարների համալրման համար.
գ) ծխախոտագործության նկատմամբ հողի սեփականատերերի նյութական շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել 1992 թվականի ծխախոտի հումքի մթերումների կազմակերպման համար։
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բանկին և Հայպետագրոբանկին՝
ա) շտապ կարգով լուծել 2,3 մլրդ ռուբլու վարկային էմիսիայի հատկացման հարցը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և պարենի ու մթերումների նախարարությանը սերմացու և վառելիքաքսանյութեր ձեռք բերելու, ոռոգման համակարգերը նորոգելու և նախապատրաստելու համար՝ նախկին էմիսիայից վերադարձված, Հայպետագրոբանկի սեփական և բյուջեից տրվելիք միջոցների, ինչպես նաև տրված, բայց տեղերում չօգտագործված վարկային ռեսուրսների հաշվին.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների վարկավորման կարգի մասին՝ հաշվի առնելով նրանց կողմից 1992 թվականի հողի, ջրի վարձի, հիմնական միջոցների արժեքի, հարկերի գծով պարտքերի մարումը:
9. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ գյուղատնտեսության լրավճարի հաշվին ֆինանսական աջակցություն ցույց տալ «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ին, այդ թվում՝ 205 մլն ռուբլի հակահեղեղային միջոցառումների իրականացման և 76 մլն ռուբլի սահմանամերձ շրջաններում ռմբակոծություններից վնասված ոռոգման համակարգի վերականգնման ու նորոգման համար։
10. «Հայնավթամթերք» ՊՁ-ին՝ ապահովել 215 տոննա տրանսֆորմատորային յուղի մատակարարումը «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ին։
11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը, տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչությանը՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ նյութատեխնիկական և ֆինանսական միջոցների հատկացման և տեղափոխման աշխատանքների կազմակերպման համար։
12. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
13. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների վրա։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Բագրատյան |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. Խաչատրյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՀՀ կառավարության 1993 թվականի մարտի 25-ի N 122 որոշմամբ |
ՑԱՆԿ
1993 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
Միջոցառումների անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Կատարման ժամկետը |
Ծանոթություն |
|
1 |
2 |
3 |
4 |
|
Հացահատիկային մշակաբույսերի գծով | |||
|
Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանք՝ 180,0 հազ. հա, որից՝ հատիկի նպատակով մինչև 80,0 հազ. հա, կերի՝ 100,0 հազ. հա |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներ |
մարտ-հունիս |
|
|
Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի անհրաժեշտ սերմացուների ապահովում՝ 40-42 հազ. տ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ պարենի և մթերումների նախարարություն |
մարտ-հունիս |
20 հազ. տ կուտակված է գյուղացիական տնտեսություններում |
|
«Սերմեր» ասոցիացիայի կողմից ԱՊՀ իր երկրներից պակաս սերմացուի ձեռքբերում` 16,0 հազ. տ |
ՀՀ պարենի և մթերումների նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-հունիս |
|
|
Գարնանացան սերմացուների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների հատկացում` 2,0 մլրդ. ռուբ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն |
մարտ |
կարճաժամկետ վարկ |
|
Պետական պաշարներում և գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում կուտակված սերմնանյութի ցանքային որակական հատկանիշների ստուգում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-մայիս |
4,0 հազ, տ գտնվում է պետական ռեսուրսներում |
|
Սերմնարտադրության ԳԱՄ-ի համակարգի սերմնաբուծական տնտեսությունների արտադրած բարձր վերարտադրության սորտային սերմերի բաշխում միայն բազմացման նպատակով 1,8-2,0 հազ. տ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-ապրիլ |
|
|
Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի սերմացուների ախտահանման աշխատանքների կատարում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-մայիս |
|
|
Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի սերմացուների բաշխում և հատկացում գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններին |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ պարենի և մթերումների նախարարություն |
ապրիլ-հունիս |
|
|
Միամյա խոտաբույսերի և այլ սիլոսացու մշակաբույսերի ցանք (առանց եգիպտացորենի) |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներ |
ապրիլ-մայիս |
|
|
Բազմամյա խոտաբույսերի մաքուր ցանք 8,0 հազ. հա-ի վրա սերմի պահանջը 680 տոննա, կորնգան՝ 4 հազ. հա և առվույտ՝ 4 հազ. հա |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներ |
մարտ, ապրիլ մայիս |
սերմերով ապահովված են |
|
Եգիպտացորենի ցանք՝ 10,0 հազ. հա-ի վրա, սերմի պահանջը՝ 450 տ |
ՀՀ պարենի և մթերումների նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ապրիլ-մայիս |
սերմով ապահովվածությունը կազմում է 66%, պակասը կլրացվի ներկրման հաշվին |
|
Կերի արմատապտղի ցանք՝ 2 հազ. հա-ի վրա, սերմի պահանջը՝ 30 տ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներ |
ապրիլ-մայիս |
սերմով ապահովված են |
Բանջարաբուծություն
|
Բանջարանոցային մշակաբույսերի սերմերի ձեռքբերում՝ 292 տ, 20,0 հազ. հա ցանք և սածիլում կատարելու համար |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-մայիս |
սերմերի պահանջը ամբողջովին բավարարված է |
|
1 |
2 |
3 |
4 |
|
Սերմերի համալիր ստուգում և ախտահանում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-ապրիլ |
|
|
Ջերմոցներում սածիլների աճեցում՝ ըստ տեսականու (վաղահաս կաղամբ, պոմիդոր, բադրիջան և պղպեղ) |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներ |
մարտ-ապրիլ |
ցանքը կատարվելու է նախկին խորհտնտեսությունների արևային ջերմոցներում, ջերմատներում, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում |
|
Սածիլային տնտեսության համար 33 հազ, տ տորֆի, 152 տ պոլիէթիլենային թաղանթի, 248 հազ. գծմ մեկուսիչի (վատինայի) ապահովում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-ապրիլ |
|
|
Կարտոֆիլաբուծություն | |||
|
Կարտոֆիլի տնկանյութի պահանջի ապահովում (90 հազ. տ) |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներ |
մարտ, ապրիլ, մայիս |
տնտեսությունն միջահաս և միջաուշահաս տնկանյութով ապահովված են |
|
Վաղահաս կարտոֆիլի տնկանյութի պահանջի ապահովում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներ |
մարտ |
ճանապարհների շրջափակման հետևանքով տնկանյութ չի ներկրվել Ձեռնարկվում են միջոցներ օդային տրանսպորտով ներկրելու համար |
|
Խորդենու արմատակալներ, հանրապետությունում ընդամենը առկա է 3 մլն հատ, որը կապահովի 80-90 հա սածիլումը |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ապրիլ |
|
|
Ծխախոտի կանխատեսվող ցանք՝ 700-800 հա, սերմի պահանջը՝ 70-80 կգ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ- ապրիլ |
սերմնանյութի պահանջն ամբողջությամբ բավարարված է |
|
Ցրտահարված այգիների ստուգում և անհրաժեշտ միջոցառումների իրականացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներ |
մարտ |
1992 թ. աշնանը չեն թաղվել շուրջ 7 հազ. հա խաղողի այգիներ |
|
26,3 հազ. հա խաղողի և 46,8 հազ. հա պտղի այգիների այգեբաց, էտ, այգեփոր, պատվաստում, բուժում, մշակում, ոռոգում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներ |
մարտ-ապրիլ |
|
|
Պայքարի միջոցառումներ | |||
|
Մկնանման կրծողների դեմ պայքարի կազմակերպում՝ 350 տ հատիկախարի հատկացում, հատիկախարի բաշխումն ըստ շրջանների և պայքարի աշխատանքների կազմակերպում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներ |
մարտ- ապրիլ |
|
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացում, նյութատեխնիկական միջոցներով ապահովում
|
Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կայանների կազմակերպում (ԳՇԿ) |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներ |
մարտ-ապրիլ |
ՀՀ կառավարության, 1993 թ. փետրվարի 16-ի N 44 որոշմանը համապատասխան |
|
ԳՇԿ-ների ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսավարկային միջոցների հատկացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ |
|
|
1,55 մլն պայմանական հա մեքենայացված աշխատանքների կազմակերպում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներ |
գարնանացանի ընթացքում |
|
|
Անհրաժեշտ քանակի (առնվազն 5 հազ. էտ) տրակտորի նախապատրաստում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներ |
մարտ-ապրիլ (ըստ գոտիների) |
|
|
նորոգման արհեստանոցների անխափան աշխատանքի ապահովում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ապրիլ-մայիս |
անհրաժեշտ է օրական 115030 կվտ/ժ էլեկտրաէներգիա, ըստ շրջանների (տրվում է) |
|
շրջիկ արհեստանոցների աշխատանքի ապահովում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
գարնանացանի ընթացքում |
106 շրջիկ արհեստանոցի գործարկում, 50 խանութի գործարկում, 6 տոնավաճառի կազմակերպում |
|
«Հայագրոսպասարկում» շրջանային միավորումներին կից մանրածախ խանութների աշխատանքի ապահովում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
գարնանացանի ընթացքում |
|
|
տրակտորների և գյուղմեքենաների անհրաժեշտ պահեստամասերի ներկրում (500 մլն ռուբ.) |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ապրիլ-մայիս |
|
|
21000 տ դիզ. վառելիքի, 4500 տ բենզինի, 400 տ դիզ. յուղի, 45 տ ավտոլի, 250 տ տարբեր տեսակի տրանսմիսիոն յուղերի ապահովում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
գարնանացանի ընթացքում |
|
|
Պարարտանյութերի և թունաքիմիկատների ներկրում, բաշխում, վաճառք՝ ազոտական՝ 11,4 հազ. տ ֆոսֆորական՝ 6,9 հազ. տ կալիական 1,1 հազ. տ դնոկ՝ 9,6 հազ. տ տմոդ՝ 9 տ 2,4 ամինային աղ՝ 62 տ տրաֆլան 1,7 տ գլիֆտոր՝ 2 տ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
գարնանացանի ընթացքում |
առկա է՝ ազոտական 5 հազ, տ ֆոսֆորական 32 հազ. տ կալիական 23 հազ. տ թունաքիմիկատների 30 անվանացանկից 16-ը ապահովված չէ |
|
Անտառատնտեսության համակարգի գարնանային աշխատանքների ու ծառայությունների ապահովում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-մայիս |
Ջրային տնտեսության համակարգի գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման միջոցառումներ
|
Միջոցառումների անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Կատարման պատասխանատուն |
Կատարման ժամկետը |
Ծանոթություն | |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 | |
|
Ջրատնտեսական համակարգերի մաքրման աշխատանքներ |
հազ. խմ |
1940 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-ապրիլ 1993 թ. | ||
|
Նորոգման աշխատանքներ |
կմ |
1823 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-ապրիլ 1993 թ. |
||
|
Հիդրոտեխնիկական կառույցների նորոգում |
հատ |
926 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-ապրիլ 1993 թ. |
||
|
Ջրաչափական կետերի նորոգում |
հատ |
727 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-ապրիլ 1993 թ. |
||
|
Հակահեղեղային աշխատանքներ |
հազ. ռուբ. |
23356 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-ապրիլ 1993 թ. |
||
|
Ջրհան կայանների նորոգում |
հատ |
452 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-ապրիլ 1993 թ. |
||
|
Խորքային հորերի նորոգում |
հատ |
225 | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-ապրիլ 1993 թ. |
||
|
Ջրամբարների նորոգում |
հատ |
27 | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-ապրիլ 1993 թ. |
||
Ֆինանսական միջոցառումներ
|
Միջոցառումների անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Կատարման Ժամկետը |
Ծանոթություն |
|
1 |
2 |
3 |
4 |
|
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսավարկային միջոցների հատկացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն) ՀՀ պարենի և մթերումների նախարարություն, «Հայպետագրոբանկ» |
մարտ |
|
|
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ու այլ սուբյեկտների վարկավորման ծավալներ ըստ շրջանների |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, «Հայպետագրոբանկ» |
մարտ |
Կազմակերպական միջոցառումներ
|
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների շտաբի նիստերի անցկացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-հունիս | |
|
Շրջաններում ՀՀ գյուղատնտեսության նախարարության արտագնա կոլեգիաների նիստերի անցկացում գարնան գյուղատնտեսական աշխատանքների գծով |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներ |
մարտ-ապրիլ | |
|
Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին մասնագիտական, արտադրատեխնոլոգիական աջակցության նպատակով Հանձնախմբերի ամրացումներ ըստ շրջանների |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-հունիս |
նախարարության սպասարկման համակարգի և գիտնականների, մասնագետների կագմը |
|
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը հսկող հանձնախմբերի ամրակցումներ ըստ շրջանների |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-հունիս | |
|
Սպասարկումների իրականացման, նյութատեխնիկական միջոցների հատկացման բաշխման մեխանիզմների կատարելագործում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և շահագրգիռ կազմակերպություններ |
տարվա ընթացքում | |
|
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների լուսաբանում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչություն |
մարտ-ապրիլ |
ԼՂՀ 1993թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար սերմերի և նյութատեխնիկական միջոցների հատկացում
|
Անվանումը |
Քանակը |
Պատասխանատու կատարողը |
Կատարման ժամկետը |
Ծանոթություն |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Գարնանացան ցորեն |
570 տ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-հունիս | |
|
Գարնանացան գարի |
191 տ |
ՀՀ պարենի և մթերումների նախարարություն |
||
|
վարսակ սիսեռ եգիպտացորեն կորնգան |
54 տ 400 կգ 11 տ 600 կգ |
|||
|
Կարտոֆիլի տնկանյութ |
405 տ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-ապրիլ |
|
|
Կերի արմատապտուղ |
1500 կգ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-ապրիլ |
սերմի պահանջն ամբողջությամբ բավարարված է |
|
սեղանի ճակնդեղ |
270 կգ |
|||
|
շաքարի ճակնդեղ |
300 կգ |
|||
|
կաղամբ |
42 կգ |
|||
|
սոխ |
780 կգ |
|||
|
գազար |
115 կգ |
|||
|
պղպեղ |
42 կգ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-ապրիլ |
սերմի պահանջն ամբողջությամբ բավարարված է |
|
բադրիջան |
26 կգ |
|||
|
ձմերուկ |
5 կգ |
|||
|
պոմիդոր |
96 կգ |
|||
|
վարունգ |
85 կգ |
|||
|
ծխախոտ |
8 կգ |
|||
|
Վառելանյութերի հատկացում՝ |
86 տ |
ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն, |
մարտ-մայիս |
|
|
բենզին | ||||
|
դիզելային վառելիք |
1500 տ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
||
|
քսայուղեր |
84 տ |
|||
|
Պարարտանյութերի հատկացում` |
1850 տ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-ապրիլ |
|
|
ազոտական | ||||
|
ֆոսֆորական |
1280 տ | |||
|
կալիական |
560 տ | |||
|
Թունաքիմիկատների հատկացում՝ |
161 տ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-մայիս | |
|
11 անվանացանկ | ||||
|
Գյուղատնտեսական տեխնիկայի գործիքների, պահեստամասերի հատկացում |
180 մլն ռ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-մայիս | |
|
Շինանյութերի հատկացում |
23 մլն ռ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մարտ-մայիս |