ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2026 թվականի N 1062-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի N 1712-Լ որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Հաստատել կառավարման մարմնի խրախուսման ֆոնդի մեծությունը հաշվարկելու համար հիմք հանդիսացող պաշտոնների յուրաքանչյուր խմբի գործակիցները՝ համաձայն N 1 հավելվածի։
3. Սահմանել, որ սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին պարգևատրումներն իրականացվում են 2026 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում 3 հավասարաչափ վճարումներով՝ հուլիս, սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին: Սույն կետով նախատեսված վճարման պարբերականությունը չի կիրառվում սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին խրախուսման ենթակա անձի հետ աշխատանքային հարաբերությունները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց օրենսդրությամբ սահմանված կարգով դադարելու (առանց վերանշանակման կամ տեղափոխման) դեպքերի վրա: Այդ դեպքերում աշխատանքային հարաբերությունները դադարելու պահի դրությամբ խրախուսման չվճարված մասը վճարվում է միանվագ՝ վերջնահաշվարկի հետ միասին:
4. Մարմինների խրախուսման ֆոնդերը հաշվարկվում են 2026 թվականի 1-ին կիսամյակի վերջին օրվա դրությամբ փաստացի զբաղեցրած համապատասխան հաստիքների հաշվարկով։
5. Խրախուսում կարող է հատկացվել միայն 2026 թվականի 1-ին կիսամյակի վերջին օրվա դրությամբ փաստացի աշխատած անձանց:
6. Վարչապետի աշխատակազմի և ենթակա մարմինների համար գնահատման ցուցանիշ է սահմանվում կառավարման մարմինների կատարողականի ընդհանուր գնահատականների թվաբանական միջինը:
7. Սույն կարգի 6-րդ կետում չնշված և Կառավարությանը ենթակա մարմինների՝ բացառությամբ Կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի N 1712-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի մարմինների, գնահատման ցուցանիշ է համարվում կառավարման մարմինների կատարողականի ընդհանուր գնահատականների թվաբանական միջինի 70 տոկոսը:
8. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին կամ 2026 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ մարմնի ղեկավար պաշտոնից մեկ այլ մարմնի ղեկավար պաշտոնի տեղափոխված անձինք կարող են խրախուսվել տվյալ մարմնին՝ սույն որոշմամբ հատկացված միջոցներից:
9. Հույժ գաղտնի:
10. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխումների և Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1761-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 4-րդ ենթակետի և 8-րդ կետի՝ արտաքին վերաբաշխումների վերաբերյալ պահանջները չեն տարածվում սույն որոշմամբ հաստատված հատկացումների հաշվին ծախսերի բաշխումն ըստ կատարողների իրականացման հարաբերությունների նկատմամբ. դրանք գլխավոր կարգադրիչների կողմից իրականացվում են ինքնուրույն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» N 1712-Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետով նախատեսված պետական մարմնի ենթակա իրավաբանական անձանց աշխատողների խրախուսմանն ուղղված ծախսերը ֆինանսավորվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
17.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|