ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«10» հուլիսի 2026 թվականի N 81-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2026 թվականի ապրիլի 7-ի N 140-Ն օրենքը՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2026 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 138-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«1) հիմնական շենքերի և շինությունների համար`
ա․ մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի տների համար՝ 15 000 (տասնհինգ հազար),
բ․ մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)` 15 000 (տասնհինգ հազար)».
2) որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ ենթակետի «ա»-ից «դ» պարբերություններում «շենքերի և շինությունների համար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)» բառերով․
3) որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր «ե» պարբերությամբ․
«ե․ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների համար՝ 1 հա (10000 քառակուսի մետր) ընդհանուր մակերեսի հաշվով՝ 400 000 (չորս հարյուր հազար) դրամի, իսկ այլ մակերեսի դեպքում՝ 1 հա-ի (10000 քառակուսի մետրի) հաշվով՝ 400 000 (չորս հարյուր հազար) դրամ գումարի նկատմամբ համամասնորեն հաշվարկված գումարի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ գոտիականության գործակցի արտադրյալը:»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
կողմ (9) |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
|
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ | ||
|
ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ | ||
|
ԼՈՒՍԻՆԵ ԵՐԻՑՅԱՆ | ||
|
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ | ||
|
ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ | ||
|
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ | ||
|
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ | ||
|
ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ | ||
|
ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
|
2026 թ. հուլիսի 10 գ. Ջրվեժ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|