ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 1993 թ. N 256
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ «ՀԱՅՏԵՂԱՐԴ» ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ «ՀԱՅԱՆՏԱՌԱՐԴ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության կառավարման համակարգը կատարելագործելու և «Հայտեղարդ» ու «Հայանտառարդ» միավորումների համակարգի ձեռնարկությունների կարգավիճակը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղական արդյունաբերության արդյունաբերաառևտրական «Հայտեղարդ» միավորումը և «Հայանտառարդ» տարածքային արտադրական միավորումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղական արդյունաբերության ԱԱՀՄ-ի համակարգի ձեռնարկությունները հանձնել Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարության ենթակայությանը, համաձայն N 1 հավելվածի:
3. «Հայանտառարդ» ՏԱՄ-ի համակարգի ձեռնարկությունները հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության ենթակայությանը, համաձայն N 2 հավելվածի:
4. Նշված միավորումների լուծարումը մեկամսյա ժամկետում իրականացնելու նպատակով`
ա) հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում ստեղծել լուծարքային հանձնաժողով, ընդգրկելով նրա կազմում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության, ինչպես նաև «Հայանտառարդ» ՏԱՄ-ի ներկայացուցիչներին.
բ) հանձնարարել Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում ստեղծել լուծարքային հանձնաժողով, ընդգրկելով նրա կազմում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության, ինչպես նաև «Հայտեղարդ» ԱԱՀՄ-ի ներկայացուցիչներին:
5. «Հայտեղարդ» ԱԱՀՄ-ի և «Հայանտառարդ» ՏԱՄ-ի կենտրոնական ապարատների աշխատողների աշխատանքից ազատման հարցերը լուծել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
6. «Հայտեղարդ» ԱԱՀՄ-ի և «Հայանտառարդ» ՏԱՄ-ի կենտրոնական ապարատների զբաղեցրած տարածքները, գույքը և տրանսպորտային միջոցները հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնօրինությանը:
7. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը և թեթև արդյունաբերության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների հետ համատեղ, մեկամսյա ժամկետում լուծել նախարարությունների կազմում համապատասխան ստորաբաժանումների (բաժին, վարչություն) ստեղծման հաստիքացուցակի փոփոխության հարցերը:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր տեղական արդյունաբերության արդյունաբերաառևտրական հանրապետական միավորում ստեղծելու մասին» N 586 և 1991 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր տեղական արդյունաբերության արդյունաբերաառևտրական հանրապետական միավորման կանոնադրությունը հաստատելու մասին» N 110 որոշումները:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 23-ի N 256 որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ «ՀԱՅՏԵՂԱՐԴ» ԱԱՀՄ-Ի ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Կոնստրուկտորական, տեխնոլոգիական և նախագծային ինստիտուտ
Երևանի «Պլաստիկ» գործարան
«Ուրարտու» առևտրաարտադրական կոմբինատ
Երևանի ժողովրդական գեղարվեստական արհեստագործական կոմբինատ
Երևանի տպագրական իրերի կոմբինատ
Երևանի «Լուսին» գործարան
Երևանի «Անահիտ» փորձնական ճենապակու գործարան
Երևանի փորձամեխանիկական գործարան
Երևանի տեխնոլոգիական սարքավորումների փորձնական գործարան
Գյումրիի հեծանիվի գործարան
Գյումրիի խաղալիքների գործարան
Սպիտակի ռետինատեխնիկական իրերի գործարան
Էջմիածնի «Կարին» առևտրաարտադրական կոմբինատ
Էջմիածնի Ծաղկունքի պլաստմասայից իրերի գործարան
Վայքի պլաստմասայից իրերի գործարան
Տաշիրի արծնապատ ամանեղենի փորձնական գործարան
Արտաշատի գեղարվեստական ճենապակու փորձնական գործարան
Թալինի էլեկտրակայանքային իրերի գործարան
Եղվարդի լուսատեխնիկական իրերի գործարան
Նաիրիի «Մետաղագործ» գործարան
Սևանի գեղարվեստական իրերի գործարան
Նաիրիի գեղարվեստական ներկերի գործարան
Լուսակերտի փականքային իրերի գործարան
Զովունու լայն սպառման ապրանքների գործարան
Երևանի «Սպորտ» կոմբինատ
Երևանի կարի ֆաբրիկա
Երևանի գլխարկների ֆաբրիկա
«Շուշան» տեքստիլ կոմբինատ
Իջևանի տնագործական կոմբինատ
Երևանի տնագործական կոմբինատ
Գյումրիի «Շիրակ» կոմբինատ
Վանաձորի «Վասպուրական» կոմբինատ
Էջմիածնի տնագործական կոմբինատ
Մուսալեռի լայն սպառման ապրանքների ֆաբրիկա
Գորիսի «Զանգեզուր» կոմբինատ
Մեղրու կարի ֆաբրիկա
Ջերմուկի կարի ֆաբրիկա
Սիսիանի կարի ֆաբրիկա
Եղեգնաձորի կարի ֆաբրիկա
Մանթաշի արտադրական կոմբինատ
«Զովունի» կարի ֆաբրիկա
Վարդենիսի կարի ֆաբրիկա
«Այնթափ» ժանյակե վարագույրների ֆաբրիկա
Իջևանի արտադրական կոմբինատ
«Չինար» ֆիրմային խանութների միավորում
Շինարարական-վերանորոգման վարչություն
Ավտոձեռնարկություն
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 23-ի N 256 որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ «ՀԱՅԱՆՏԱՌԱՐԴ» ՏԱՄ-Ի ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ալ. Մյասնիկյանի անվան արտադրական միավորում
Մասիսի ՓՏՍ գործարան
Արաբկիրի կահույքի ֆաբրիկա
Դպրոցական կահույքի ֆաբրիկա
Փափուկ կահույքի ֆաբրիկա
Երևանի N 1 կահույքի ֆաբրիկա
«Զեյթուն» կահույքի ֆաբրիկա
Հատուկ նախագծային կոնստրուկտորական-տեխնոլոգիական բյուրո
«Հայթուղթարդ» արտադրական միավորում
Ավտոտրանսպորտային ձեռնարկություն
Արմավիրի կահույքի դետալների կոմբինատ
Կապանի կահույքի ֆաբրիկա
Գյումրիի կահույքի ֆաբրիկա
Վանաձորի կահույքի արտադրական միավորում
Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա
Դիլիջանի կահույքի ֆաբրիկա
Իջևանի փայտամշակման կոմբինատ
«Շինմանրամասեր» արտադրական միավորում
Կամոյի կահույքի ֆաբրիկա
Գյումրիի շարժական մեքենայացված շարասյուն
Մոնտաժող, կարգավորող վարչություն
Կոմերցիոն կենտրոն «Հայտնտառկոմկենտրոն»
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |