ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 1993 թ. N 252
Քաղ. Երևան
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԱՊՀ անդամ պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 27-ի N 23 որոշման N 3 հավելվածով համապատասխան պետական ծառայողների համար հաստատված գործակիցների չափով:
2. Հաստատել Ուկրաինայում, Ղազախստանում և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների թվաքանակը և ներկայացուցչությունների ապարատի պահպանման առավելագույն ծախսերը` համապատասխանաբար 8 միավոր և 43425,1 հազ. ռուբլի, 11 միավոր և 125385,7 հազ. ռուբլի, 5 միավոր և 12683,4 հազ. ռուբլի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Ղազախստանում, Ուկրաինայում և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ապարատի պահպանման համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 181494,2 հազ. ռուբլի, 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|