ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.
«զ) դատապարտվել է ընտրակաշառք ստանալու կամ ընտրակաշառք տալու կամ ընտրակաշառքի միջնորդության կամ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու համար` անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-340-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: