ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2026 թվականի N 113-Ն
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ, ԱՌԻՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ, ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 8-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 15-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 11-րդ կետի, 24-րդ կետի 3-րդ, 4-րդ, 10-րդ ենթակետերի, 60-րդ և 64-րդ կետերի Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Աբովյան համայնքի ղեկավարի 2026 թվականի մայիսի 19-ի N 2372, N 2376 և N 2378, մայիսի 27-ի N 2610 և N 2611, հունիսի 03-ի N 2716, N 2717 և N 2718, հունիսի 18-ի N 3031 որոշումներով Աբովյան համայնքի Վերին Պտղնի, Առինջ բնակավայրերի և Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծերում կատարված 07-062-0016-0093, 07-011-0401-0069, 07-011-0153-0019, 07-011-0030-0032, 07-002-0039-1781, 07-002-0036-0740, 07-002-0036-0744, 07-002-0036-0742 և 07-011-0274-0005 կադաստրային ծածկագրերով հողամասերի կառուցապատման չափորոշիչների և գործառնական նշանակությունների փոփոխությունները։
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Վերին Պտղնի բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի 91-93 հասցեում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-062-0016-0093 կադաստրային ծածկագրով 0.1403 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի բնակչության սոցիալական սպասարկման և առևտրի ու ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտիները փոփոխել միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-3 (6-9 հարկ)։ Գոտևորման հատակագծում 07-062-0016-0093 կադաստրային ծածկագրով հողամասի վրա լրացնել «ԲՆԿԳ-3» բառերը։ Գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակի ՀԿԳ-2 տողի 3-րդ սյունակում «25.83» թիվը փոխարինել «25.764» թվով, ԲՆԿԳ-1/1 տողի 3-րդ սյունակում «36.03» թիվը փոխարինել «35.9557» թվով, ԲՆԿԳ-3 տողի 3-րդ սյունակում «0.9» թվից հետո լրացնել «0.1403» թիվը, իսկ ԲՆԿԳ-3 տողի 7-րդ սյունակում «4-5 վերգետնյա հարկ,» բառերից հետո լրացնել «6-9 վերգետնյա հարկ» բառերով,
2) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Դուրյան թաղամասի 1-ին փողոցի 20 հասցեում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0401-0069 կադաստրային ծածկագրով 0.1897 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտին փոփոխել միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-3 (3-4 հարկ)։ Գոտևորման հատակագծում 07-011-0401-0069 կադաստրային ծածկագրով հողամասի վրա լրացնել «ԲՆԿԳ-3» բառերը։ Գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակի ԲՆԿԳ-1/1 տողի 3-րդ սյունակում «539.8585» թիվը փոխարինել «539.6688» թվով, ԲՆԿԳ-3 տողի 3-րդ սյունակում «13.17» թիվը փոխարինել «13.3597» թվով,
3) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Վ. Տերյան թաղամասի 1-ին փողոցի 2 հասցեում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0153-0019 կադաստրային ծածկագրով 0.1 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտին փոփոխել բարձրահարկ բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-4։ Գոտևորման հատակագծում 07-011-0153-0019 կադաստրային ծածկագրով հողամասի վրա «ԲՆԿԳ-3» բառերը փոխարինել «ԲՆԿԳ-4» բառերով։ Գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակի ԲՆԿԳ-3 տողի 3-րդ սյունակում «13.3597» թիվը փոխարինել «13.2597» թվով, ԲՆԿԳ-4 տողի 3-րդ սյունակում «0.2015» թիվը փոխարինել «0.3015» թվով,
4) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Բ թաղամասի 5-րդ փողոցի 17 հասցեում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0030-0032 կադաստրային ծածկագրով 0.12114 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտին փոփոխել միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-3 (3 վերգետնյա հարկ)։ Գոտևորման հատակագծում 07-011-0030-0032 կադաստրային ծածկագրով հողամասի վրա լրացնել «ԲՆԿԳ-3» բառերը։ Գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակի ԲՆԿԳ-1/1 տողի 3-րդ սյունակում «539.6688» թիվը փոխարինել «539.54766» թվով, ԲՆԿԳ-3 տողի 3-րդ սյունակում «13.2597» թիվը փոխարինել «13.38084» թվով,
5) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հադրութ թաղամասի 1-ին փողոցի, 1-ին նրբանցքի 1 հասցեում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0039-1781 կադաստրային ծածկագրով 1.19847 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3 (6-9 վերգետնյա հարկ)։ Գոտևորման հատակագծում 07-002-0039-1781 կադաստրային ծածկագրով հողամասի վրա լրացնել «ԲՆԿԳ-3» բառերը։ Գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակի ԲՆԿԳ-3 տողի 3-րդ սյունակում «0.1884» թիվը փոխարինել «1.38687» թվով,
6) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի, 1-ին փակուղու 3/4 հասցեում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0036-0740 կադաստրային ծածկագրով 0.46705 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի բնակչության սոցիալական սպասարկման և առևտրի գոտին փոխարինել միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-3 (9 հարկ)։ Գոտևորման հատակագծում 07-002-0036-0740 կադաստրային ծածկագրով հողամասի վրա «ՀԿԳ-2» բառերը փոխարինել «ԲՆԿԳ-3» բառերով։ Գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակի «ՀԿԳ-2» տողի 3-րդ սյունակում «33.11» թիվը փոխարինել «32.64295» թվով, ԲՆԿԳ-3 տողի 3-րդ սյունակում «1.38687» թիվը փոխարինել «1.85392» թվով,
7) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի, 1-ին փակուղու 3/1 հասցեում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0036-0744 կադաստրային ծածկագրով 0.47242 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի բնակչության սոցիալական սպասարկման և առևտրի գոտին փոխարինել միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-3 (9 հարկ)։ Գոտևորման հատակագծում 07-002-0036-0744 կադաստրային ծածկագրով հողամասի վրա «ՀԿԳ-2» բառերը փոխարինել «ԲՆԿԳ-3» բառերով։ Գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակի «ՀԿԳ-2» տողի 3-րդ սյունակում «32.64295» թիվը փոխարինել «32.17053» թվով, ԲՆԿԳ-3 տողի 3-րդ սյունակում «1.85392» թիվը փոխարինել «2.32634» թվով,
8) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի, 1-ին փակուղու 3/3 հասցեում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0036-0742 կադաստրային ծածկագրով 0.42483 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի բնակչության սոցիալական սպասարկման և առևտրի գոտին փոխարինել միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-3 (9 հարկ)։ Գոտևորման հատակագծում 07-002-0036-0742 կադաստրային ծածկագրով հողամասի վրա «ՀԿԳ-2» բառերը փոխարինել «ԲՆԿԳ-3» բառերով։ Գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակի «ՀԿԳ-2» տողի 3-րդ սյունակում «32.17053» թիվը փոխարինել «31.7457» թվով, ԲՆԿԳ-3 տողի 3-րդ սյունակում «2.32634» թիվը փոխարինել «2.75117» թվով,
9) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Վ. Տերյան թաղամասի 15-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1 հասցեում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0005 կադաստրային ծածկագրով 0.52 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտին փոփոխել միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-3 (6-9 վերգետնյա հարկ)։ Գոտևորման հատակագծում 07-011-0274-0005 կադաստրային ծածկագրով հողամասի վրա լրացնել «ԲՆԿԳ-3» բառերը։ Գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակի ԲՆԿԳ-1/1 տողի 3-րդ սյունակում «539.54766» թիվը փոխարինել «539.02766» թվով, ԲՆԿԳ-3 տողի 3-րդ սյունակում «10.1178» թիվը փոխարինել «10.6378» թվով,
10) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Մայակովսկի բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-043-0133-0014 կադաստրային ծածկագրով 0.4078 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «368.3113» թիվը փոխարինել «367.9035» թվով, 3-րդ սյունակում՝ «366.3913» թիվը փոխարինել «365.9835» թվով, 3.1-ին տողի 2-րդ սյունակում «6.41» թիվը փոխարինել «6.8178» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «7.08» թիվը փոխարինել «7.4878» թվով,
11) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Պտղնի բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-054-0315-0260 կադաստրային ծածկագրով 0.04 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (վարելահող, այլ հողատեսք) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «76.83» թիվը փոխարինել «76.82643» թվով, 3-րդ սյունակում՝ «47.59» թիվը փոխարինել «47.58643» թվով, 1.5-րդ տողի 2-րդ սյունակում «297.757» թիվը փոխարինել «297.72057» թվով, 3-րդ սյունակում՝ «287.457» թիվը փոխարինել «287.42057» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «196.17» թիվը փոխարինել «196.21» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «236.49» թիվը փոխարինել «236.53» թվով,
12) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Պտղնի բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-054-0315-0259 կադաստրային ծածկագրով 0.04 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (վարելահող, այլ հողատեսք) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «76.82643» թիվը փոխարինել «76.79807» թվով, 3-րդ սյունակում՝ «47.58643» թիվը փոխարինել «47.55807» թվով, 1.5-րդ տողի 2-րդ սյունակում «297.72057» թիվը փոխարինել «297.70893» թվով, 3-րդ սյունակում՝ «287.42057» թիվը փոխարինել «287.40893» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «196.21» թիվը փոխարինել «196.25» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «236.53» թիվը փոխարինել «236.57» թվով,
13) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Պտղնի բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-054-0315-0261 կադաստրային ծածկագրով 0.04 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (վարելահող, այլ հողատեսք) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «76.79807» թիվը փոխարինել «76.76899» թվով, 3-րդ սյունակում՝ «47.55807» թիվը փոխարինել «47.52899» թվով, 1.5-րդ տողի 2-րդ սյունակում «297.70893» թիվը փոխարինել «297.69801» թվով, 3-րդ սյունակում՝ «287.40893» թիվը փոխարինել «287.39801» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «196.25» թիվը փոխարինել «196.29» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «236.57» թիվը փոխարինել «236.61» թվով,
14) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Էդ. Պետրոսյան թիվ 1/45/6 հասցեում գտնվող ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող 07-002-0048-0136 կադաստրային ծածկագրով 2.1575 հեկտար մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության էներգետիկայի հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 4.1-ին տողի 2-րդ սյունակում «5.47» թիվը փոխարինել «3.3125» թվով, 3-րդ սյունակում՝ «5.18» թիվը փոխարինել «3.0225» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «330.8537» թիվը փոխարինել «333.0112» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «350.5477» թիվը փոխարինել «352.7052» թվով,
15) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.1-ին տողի 3-րդ սյունակում՝ «81.2445» թիվը փոխարինել «80.2445» թվով,
16) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի 1/45/2 հասցեում գտնվող ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող 07-002-0048-0109 կադաստրային ծածկագրով 0.1764 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.1-ին տողի 2-րդ սյունակում «91.6245» թիվը փոխարինել «91.4481» թվով, 3-րդ սյունակում՝ «80.2445» թիվը փոխարինել «80.0681» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «333.0112» թիվը փոխարինել «333.1876» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «352.7052» թիվը փոխարինել «352.8816» թվով,
17) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոց 1/45/5 հասցեում գտնվող ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող 07-002-0048-0137 կադաստրային ծածկագրով 1.7 հեկտար մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության էներգետիկայի հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 4.1-ին տողի 2-րդ սյունակում «3.3125» թիվը փոխարինել «1.6125» թվով, 3-րդ սյունակում՝ «3.0225» թիվը փոխարինել «1.3225» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «333.1876» թիվը փոխարինել «334.8876» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «352.8816» թիվը փոխարինել «354.5816» թվով,
18) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Արամուս բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-013-0130-0007 կադաստրային ծածկագրով 0.1191 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «659.4081» թիվը փոխարինել «659.289» թվով, 3-րդ սյունակում՝ «609.1981» թիվը փոխարինել «609.079» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «181.8013» թիվը փոխարինել «181.9204» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «186.1613» թիվը փոխարինել «186.2804» թվով,
19) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Արամուս բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-013-0139-0069 կադաստրային ծածկագրով 0.04 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «659.289» թիվը փոխարինել «659.249» թվով, 3-րդ սյունակում՝ «609.079» թիվը փոխարինել «609.039» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «181.9204» թիվը փոխարինել «181.9604» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «186.2804» թիվը փոխարինել «186.3204» թվով,
20) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Արամուս բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-013-0160-0083 կադաստրային ծածկագրով 0.6252 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «659.249» թիվը փոխարինել «658.6238» թվով, 3-րդ սյունակում՝ «609.039» թիվը փոխարինել «608.4138» թվով, 3.1-ին տողի 2-րդ սյունակում «8.94» թիվը փոխարինել «9.5652» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «19.33» թիվը փոխարինել «19.9552» թվով,
21) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Արամուս բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-013-0139-0013 կադաստրային ծածկագրից 0.15 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող), ըստ «Երիցուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի դեկտեմբերի 26-ին կազմված հատակագծի (կցվում է), նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «658.6238» թիվը փոխարինել «658.4738» թվով, 3-րդ սյունակում՝ «608.4138» թիվը փոխարինել «608.2638» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «181.9604» թիվը փոխարինել «182.1104» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «186.3204» թիվը փոխարինել «186.4704» թվով,
22) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Մայակովսկի բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-043-0133-0089 կադաստրային ծածկագրով 0.04 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «367.9035» թիվը փոխարինել «367.8635» թվով, 3-րդ սյունակում՝ «365.9835» թիվը փոխարինել «365.9435» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «81.7813» թիվը փոխարինել «81.8213» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «82.1713» թիվը փոխարինել «82.2113» թվով,
23) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Արամուս բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-013-0161-0146 կադաստրային ծածկագրով 2.97622 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (արոտավայր) նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.4-րդ տողի 2-րդ սյունակում «155.08» թիվը փոխարինել «152.10378» թվով, 3-րդ սյունակում՝ «150.33» թիվը փոխարինել «147.35378» թվով, 3.4-րդ տողի 2-րդ սյունակում «64.47» թիվը փոխարինել «67.44622» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «105.16» թիվը փոխարինել «108.13622» թվով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -13
ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՌԻՄԱ ԱՆՏՈՆՅԱՆ ՍԵԴԱ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԲԱՅԱՆ ԷԴԳԱՐ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Դ. ԶԱՐՈՅԱՆ |
|
2026 թ. հուլիսի 10 ք. Աբովյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: