ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-342-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հավատարմագրման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «(այսուհետ` ԱՐՄՆԱԲ)» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «ԱՐՄՆԱԲ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հավատարմագրման ազգային մարմին» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1) վկայագրում՝ պետական գրանցում և համապատասխանության հայտարարագրի գրանցում իրականացնող իրավաբանական անձանց կարողությունների, համակարգերի և գործընթացների հավաստում.».

2) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17) չափման միջոցի տրամաչափարկում (կալիբրավորում)՝ գործողություն, որը տրված պայմաններում առաջին փուլում սահմանում է կապը մեծության արժեքների ու համապատասխան ցուցմունքների՝ վերաբերելի (համապատասխան) չափումների անորոշություններով, և չափանմուշներից ստացված չափման անորոշությունների միջև, իսկ երկրորդ փուլում այդ տեղեկությունն օգտագործվում է ցուցմունքից չափման արդյունք ստանալու կապը սահմանելու համար.».

3) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20) հավատարմագրման փորձագետ (գնահատող)` հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված ֆիզիկական անձ, որին Հավատարմագրման ազգային մարմինը նշանակել է ՀԳՄ-ի կառավարման համակարգի գնահատում իրականացնելու, գնահատման գործընթացը ղեկավարելու համար.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին կետով.

«20.1) տեխնիկական գնահատող՝ հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված հավատարմագրման որոշակի բնագավառում հատուկ գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ, որը Հավատարմագրման ազգային մարմնի կողմից նշանակվել է ինքնուրույն կամ որպես գնահատման խմբի անդամ՝ համապատասխանության գնահատման մարմնի գնահատում իրականացնելու համար.».

5) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22) գնահատում՝ Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ստանդարտի (ստանդարտների), նորմատիվ իրավական ակտերի հիման վրա ՀԳՄ-ի իրազեկությունը հավատարմագրման ոլորտում հավաստելու գործընթաց (ներառյալ՝ ՀԳՄ-ի գործունեությանը հետևումը).».

6) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27) համապատասխանության սերտիֆիկատ` համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, գործընթացի, ծառայության համապատասխանությունը սահմանված պահանջներին.».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով.

«31) համապատասխանության գնահատման սխեմա՝ կանոններ և ընթացակարգեր, որոնք նկարագրում են համապատասխանության գնահատման օբյեկտները, սահմանում են նշված պահանջները և տրամադրում են մեթոդաբանություն՝ համապատասխանության գնահատում իրականացնելու համար:»:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5.2-րդ կետը «վկայագրի,» բառից հետո լրացնել «հավատարմագրման ոլորտների» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.6-5.8-րդ կետերով.

«5.6) հաստատում է նոր (ազգային, միջազգային, տարածաշրջանային, այլ պետության ստանդարտով կամ իրավական ակտով չսահմանված) համապատասխանության գնահատման սխեմայի (ընթացակարգի) սեփականատեր հանդիսացող կամ կիրառող իրավաբանական անձի կողմից Հավատարմագրման ազգային մարմին ներկայացրած համապատասխանության գնահատման սխեմայի վերլուծության և գնահատման աշխատանքների համար վճարման չափը և կարգը.

5.7) սահմանում է պետական գրանցում իրականացնող մարմինների վկայագրման և վկայագրման ծառայությունների, գնահատումների վճարման կարգը և տարեկան վճարի չափը.

5.8) սահմանում է համապատասխանության հայտարարագիր գրանցող մարմինների վկայագրման և վկայագրման ծառայությունների, գնահատումների վճարման կարգը և տարեկան վճարի չափը:»:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հավատարմագրման ազգային մարմինը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում և ունի իրավաբանական անձի կարգավիճակ:».

2) 4-րդ մասում՝

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) հավատարմագրումն իրականացնում է հավատարմագրման էլեկտրոնային ավտոմատացված համակարգի միջոցով (e-accreditation), իսկ տվյալ պահին էլեկտրոնային համակարգի աշխատանքների խափանման դեպքում՝ էլեկտրոնային փոստով.»,

բ. 12-րդ կետը «ստեղծում է» բառերից հետո լրացնել «հանձնաժողովներ,» բառով,

գ. 13-րդ կետը «վկայագրի,» բառից հետո լրացնել «հավատարմագրման ոլորտների,» բառերով,

դ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված ՀԳՄ-ների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների), տեխնիկական փորձագետների, տեխնիկական գնահատողների, ՀԳՄ-ների կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների, իրավաբանական անձանց կողմից գրանցված համապատասխանության հայտարարագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից սահմանված այլ ռեեստրների ձևավորումը և վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության (որոնք օրենքով թույլատրված են) տրամադրումը.»,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով.

«22) ապահովում է իրեն հասցեագրված՝ իր իրավասության ոլորտին առնչվող յուրաքանչյուր բողոքի, հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է համապատասխան միջոցներ և «Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետը «ծրագրի» բառից հետո լրացնել «և հավատարմագրման գործունեության անկողմնակալության վրա ազդող ռիսկերի» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) հավատարմագրված ՀԳՄ-ները համապատասխան ռեեստրներում ներառելու, չներառելու կամ ռեեստրից հանելու վերաբերյալ որոշումների ընդունումը:»:

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը «չորս տարի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Կարգով սահմանված դեպքերի» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետից հանել «ինչպես նաև» բառերը, իսկ նույն կետը «վերահավատարմագրման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ՀԳՍ-ի վերլուծության և գնահատման» բառերով.

2) 3-րդ կետից հանել «հավատարմագրման գործընթացը և» բառերը:

 

Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 2-րդ կետը «5.1-ին» բառերից հետո լրացնել «և 5.6-րդ» բառերով, իսկ նույն կետի «կետով» բառը փոխարինել «կետերով» բառով,

բ. 6-րդ կետը «բողոքներն» բառից հետո լրացնել «ու հարցումներն» բառերով, իսկ «նպատակով» բառից հետո՝ «՝ ապահովելով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը» բառերով,

գ. 7-րդ կետը «տեղեկատվություն» բառից հետո լրացնել «ՀԳՄ-ի, իրավաբանական անձի, հիմնադիրների (մասնակիցների), համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող աշխատողների» բառերով,

դ. 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) ներառել տեղեկատվություն սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի 15-րդ կետով սահմանված համապատասխան ռեեստրներում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով հավատարմագրման համար դիմում են միայն Հավատարմագրման ազգային մարմին և ՀԳՄ-ի հայեցողությամբ՝ նաև տարածաշրջանային և միջազգային հավատարմագրման կազմակերպությունների բազմակողմ փոխադարձ ճանաչման համաձայնագրերի ստորագրող կողմ հանդիսացող պետությունների հավատարմագրման մարմիններ՝ հաշվի առնելով տարածաշրջանային և միջազգային հավատարմագրման կազմակերպությունների կողմից սահմանված պահանջները:»:

 

Հոդված 12. Օրենքի 17.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետը «գնահատումների» բառից հետո լրացնել «, ուսումնասիրության» բառով.

2) 2-րդ մասի՝

ա. 1-ին կետը «դիմումը» բառից հետո լրացնել «՝ նշելով կասեցման պատճառները» բառերով,

բ. 2-րդ կետը «չվերացնելը» բառից հետո լրացնել «կամ վերացնելու վերաբերյալ ապացույցներ չներկայացնելը» բառերով.

3) 3-րդ մասը «Հավատարմագրման» բառից հետո լրացնել «լրիվ» բառով.

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է հավատարմագրման կոմիտեի կողմից համապատասխան որոշման կայացմանը հաջորդող օրվանից ոչ ուշ, քան հինգ ամիս ժամկետով՝ հիմք ընդունելով ՀԳՄ-ի կողմից ներկայացված կասեցման հիմքերը վերացնելու միջոցառումների իրականացման ժամկետները: Կասեցումից հետո հավատարմագրումը ենթակա է վերականգնման՝ ուսումնասիրության, պարբերական կամ արտահերթ գնահատման արդյունքների հիման վրա՝ ՀԳՄ-ի կողմից ներկայացված դիմումի դեպքում: Դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ և պետք է ուղեկցվի կասեցման հիմքերի վերացումը հավաստող համապատասխան ապացույցներով:».

6) 6-րդ մասի՝

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ հավատարմագրման կասեցման հիմքերը նույն մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում.»,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) կեղծ տեղեկատվություն տրամադրելու կամ Հավատարմագրման ազգային մարմնին համապատասխանության գնահատման գործունեությանը վերաբերող տեղեկատվություն չտրամադրելու դեպքում.»,

գ. 5-րդ կետից հանել «հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետում ԱՐՄՆԱԲ-ի կողմից» բառերը,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) առանց համապատասխանության գնահատման գործընթաց իրականացնելու (բավարար հիմքերի բացակայություն) համապատասխան փաստաթուղթ տրամադրելու դեպքում:».

7) 7-րդ մասի «Գնահատումների ժամանակ» բառերը փոխարինել «Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ի իրազեկությունը գնահատելու գործընթացում» բառերով.

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ մասերով.

«8. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ի իրազեկությունը գնահատելու գործընթացում ՀԳՄ-ն չի կարող դիմել հավատարմագրման կասեցման, դադարեցման համար:

9. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ի վերաբերյալ բողոքների ուսումնասիրության կամ հիմնավոր կասկածի դեպքում արտահերթ գնահատման ընթացքում ՀԳՄ-ն չի կարող դիմել հավատարմագրման կրճատման, կասեցման, դադարեցման համար:

10. Սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ, 4-րդ կամ 7-րդ կետերով սահմանված հիմքերով հավատարմագրման դադարեցման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում տվյալ իրավաբանական անձի հիմնադիրը, մասնակիցը կամ ղեկավար պաշտոնատար անձը (այդ թվում՝ տնօրենը, ՀԳՄ-ի ղեկավարը, նրա տեղակալները կամ որոշումներ ընդունելու իրավասություն ունեցող այլ անձ) չեն կարող առնվազն վեց ամիս հավատարմագրման հայտ ներկայացնել իրենց կամ մեկ այլ իրավաբանական անձի անունից:»:

 

Հոդված 13.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը սահմանում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 16

Երևան

ՀՕ-342-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան