ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասը «դիվանագիտական ծառայությունը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Պետական ծառայության պաշտոն, համայնքային ծառայության պաշտոն, պետական վարչական պաշտոն, համայնքային վարչական պաշտոն, պետական հայեցողական պաշտոն, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը դատապարտվել է ընտրակաշառք ստանալու կամ ընտրակաշառք տալու կամ ընտրակաշառքի միջնորդության կամ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու համար` անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից:».
2) 2-րդ մասի «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին և 1.1-ին մասերով» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-339-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: