ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-332-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) համայնքի վարչական տարածքում՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա, Կառավարության սահմանած կարգով հաշվառված և Կառավարության հաստատած՝ օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինականացման համար.»:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ կետով.

«24) սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով նախատեսված տեղական տուրքը գանձվում է հետևյալ չափերով.

ա․ Երևան քաղաքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում գտնվող համապատասխան անշարժ գույքի համար՝ վճարման պահին գործող՝ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար սահմանված տեղական վճարի (առկայության դեպքում) եռապատիկի, սույն մասի 1-ին կետով սահմանված շինարարության թույլտվության տրամադրման համար՝ ավագանու որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված տեղական տուրքի եռապատիկի հանրագումարի և հարյուր միլիոն դրամի չափով,

բ․ սույն կետի «ա» ենթակետում չնշված մարզերի վարչական տարածքներում գտնվող համապատասխան անշարժ գույքի համար՝ վճարման պահին գործող՝ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար սահմանված տեղական վճարի (առկայության դեպքում) եռապատիկի, սույն մասի 1-ին կետով սահմանված շինարարության թույլտվության տրամադրման համար՝ ավագանու որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված տեղական տուրքի եռապատիկի հանրագումարի և հիսուն միլիոն դրամի չափով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 16

Երևան

ՀՕ-332-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան