ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«15» հուլիս 2026 թ. |
N 4108-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՔՎՈՏԱՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 18-րդ հոդվածի 2.1-ին մասը, Կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ և 19.1-ին կետերը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 2026 թվականի հունիսի 26-ի թիվ 31296-2026 գրությամբ, ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից 2026 թվականի հունիսի 25-ի թիվ 31173-2026 գրությամբ և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից 2026 թվականի հունլիսի 1-ի թիվ 31995-2026 գրությամբ ներկայացվաած դրական դիրքորոշումները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով սահմանված քվոտաների վերանայման հայտը:
2. «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի հունիսի 1-ին տրված արտադրական կանեփի արտադրության թիվ Կ-ԿԱ-000011 լիցենզիայով նախատեսված քվոտաները վերանայել` 2026-2027 թվականների ընթացքում արտադրության համար նախատեսված քվոտաները նվազեցնել և սահմանել արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված 1 (մեկ) տոննա, արտադրական կանեփի բուսախեժ (կանաբիդիոլի յուղ)` 0 (զրո) լիտր:
3. ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝
1) սույն հրամանի ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն հրամանի ընդունման մասին պատշաճ ձևով տեղեկացումը «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և ՀՀ պետական եկամուտների կոմիտե.
3) «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 2023 թվականի հունիսի 1-ին տրված արտադրական կանեփի արտադրության թիվ Կ-ԿԱ-000011 լիցենզիան, լիցենզիայի նոր ներդիր և սույն հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել ՀՀ առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
| ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` | Լ. ՆանուշՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|