ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2026 թ. N 58-Ն
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ ավագանին որոշում է`
1․ Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսային մասում վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891-պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 35.0 (երեսունհինգ ) միլիոն ՀՀ դրամով, որից 30.0 (երեսուն) միլիոն ՀՀ դրամն ուղղել ֆոնդային բյուջեի «06-02-01-55- համայնքի զարգացում» գործառնական դասակարգման «5113- շենքերի և շինությունների կապիտալ նորոգում» տնտեսագիտական հոդվածին՝ համայնքում կապիտալ ծախսերի իրականացման նպատակով, իսկ 5.0 (հինգ) միլիոն ՀՀ դրամը «10-07-01-51-սոցիալական ծրագրեր» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4729- այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական հոդվածին՝ սոցիալական ծրագրերի իրականացման համար:
2․ Հաստատել Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեի՝ սույն որոշմամբ կատարված փոփոխությունները՝ ի գիտություն ընդունելով Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեն՝ ս/թ հուլիսի 15-ի դրությամբ՝
|
Ընդամենը՝ |
եկամտային մաս՝ | 991,466.3 հազար ՀՀ դրամ |
| ծախսային մաս՝ | 991,466.3 հազար ՀՀ դրամ |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|
Կողմ -8 ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՄԱՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
|
2026 թ․ հուլիսի 14 ք. Ջերմուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: