ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2026 թվականի թիվ 080-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ «ՍՅՈՒՆԻՔ 4» ԵՎ «ՍՅՈՒՆԻՔ 6» ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԱՌՄԱՄԲ) ՆԱԽԱԳԾԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Սիսիան համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի «Սյունիք-4» և «Սյունիք-6» համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գլխավոր հատակագծերի (գոտևորման նախագծերի ներառմամբ) նախագծերը և դրանց առաջադրանքները՝ համաձայն թիվ 1 և 2 հավելվածների։
2. Գլխավոր հատակագծով սահմանված նպատակային կամ գործառնական նշանակությունները (հողամասերի կատեգորիայի տրանսֆորմացիա) համարել փոփոխված՝ ապահովելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի պահանջները:
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -13
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍՈՒԼԵՅՄԱՆՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԻՇԻԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Համայնքի ղեկավար՝
2026 թ. հունիսի 19 ք. Սիսիան |
Հ. Առաքելյան
|
|
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
|
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: