ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-308-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 16.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) համապատասխան նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին) անվտանգության ապահովման, պահպանության ապահովման և ուղեկցումների, օպերատիվ, հատուկ նշանակության, ներքին անվտանգության, հերթապահության ստորաբաժանումներում և շտաբում.»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված կարգով քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից):»:

 

Հոդված 4. Օրենքի 14.1-ին հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 14.1.

Քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը և քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոնը կատարողականի գնահատման արդյունքներով զբաղեցնելը».

 

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բացառությամբ քրեակատարողական հիմնարկի պետերի, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, քրեակատարողական ծառայության մյուս պաշտոններն զբաղեցվում են օրենքով սահմանված մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:».

3) 3-րդ մասը «մրցույթով» բառից հետո լրացնել «կամ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Քրեակատարողական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է ավելի բարձր թափուր պաշտոնի նշանակելու Կառավարության սահմանած կարգով վերջին երկու կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն ստացած այն քրեակատարողական ծառայողին, որը միաժամանակ՝

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.

2) երկու տարի անընդմեջ աշխատում է քրեակատարողական ծառայությունում.

3) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

5. Քրեակատարողական ծառայողը չի կարող նշանակվել ավելի բարձր թափուր պաշտոնի, եթե տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվել է մրցույթ:»:

 

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որն ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որն ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:»:

 

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1.1-ին մասը «կարգով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Քրեակատարողական ծառայողն իր դիմումի համաձայն կարող է փոխադրվել ցածր պաշտոնի կամ ծառայության այլ վայր:»:

 

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «Քրեակատարողական ծառայության պետին և նրա տեղակալներին» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայության պետի տեղակալներին» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) արձակում է քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, կայացնում է որոշումներ և տալիս է ցուցումներ.».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) քննարկում և թողնում է անփոփոխ քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց համապատասխան որոշումները, հրամանները և ցուցումները կամ կասեցնում, փոփոխում, ուժը կորցրած է ճանաչում կամ վերացնում է (ցուցումի դեպքում) քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց անօրինական և (կամ) անհիմն հրամանները, ցուցումները և որոշումները և դրանց կապակցությամբ համապատասխանաբար ընդունում է նոր հրամաններ, տալիս նոր ցուցումներ և կայացնում նոր որոշումներ.»:

 

Հոդված 9. Օրենքի 25.1-ին հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված հիմքով ծառայողն ազատվում է քրեակատարողական ծառայությունից, եթե քրեակատարողական ծառայությունում առկա հնարավորությունների սահմաններում ծառայողին առաջարկվել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ ծառայողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով ազատվում է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից:»:

 

Հոդված 11. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում:»:

 

Հոդված 12. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերից բացի, ծառայողական շներ կարող են կիրառվել նաև քրեակատարողական հիմնարկների տարածքում, այդ թվում՝ խցերում և կացարաններում խուզարկություններ կատարելիս թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների և այլ արգելված իրերի և առարկաների որոնման նպատակով:»:

 

Հոդված 13. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 15

Երևան

 ՀՕ-308-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2026 թվական: