ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-307-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 16.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39-41-րդ կետերով.

«39) սննդատարր՝ քիմիական տարր, որն անհրաժեշտ է բույսերի աճի ու զարգացման համար, և որի պարունակությունն ագրոքիմիկատի մեջ ապահովում է դրա սնուցող հատկությունները՝ կախված տարրի քանակից՝ դասակարգվելով որպես մակրոտարր, մեզոտարր կամ միկրոտարր.

40) ագրոքիմիկատի բաղադրիչ նյութ` ագրոքիմիկատի բաղադրության մեջ մտնող քիմիական նյութ կամ խառնուրդ, որն օգտագործվում է որպես լրացուցիչ բաղադրամաս պատրաստուկային ձևի ստացման համար կամ հումքի բնական խառնուրդ է, և որն ինքնին սննդատարր չէ, սակայն ազդում է արտադրանքի ֆիզիկաքիմիական հատկությունների վրա.

41) շրջանառություն՝ պեստիցիդների կամ ագրոքիմիկատների ներմուծում, արտահանում, պահպանում, փոխադրում, իրացում (այդ թվում՝ վաճառք, մատակարարում կամ ցանկացած այլ ձևով փոխանցում), ինչպես նաև օգտագործում (կիրառում)։»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) Կառավարության սահմանած կարգին համապատասխան՝ հանրային առողջության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի և ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկի հաստատումը.»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) պեստիցիդը կամ դրա ազդող նյութը, համագործիչ կամ օժանդակ նյութերից որևէ մեկը ներառված են Հայաստանի Հանրապետությունում արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի և ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկում.»:

 

Հոդված 4. Օրենքի 6.1-ին հոդվածում՝

1) 6-րդ մասի 1-ին կետը «շեղումները, » բառից հետո լրացնել «բաղադրիչ նյութերը,» բառերով.

2) 3-րդ կետը «քանակը, » բառից հետո լրացնել «(տվյալների առկայության դեպքում)» բառերով.

3) 9-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ագրոքիմիկատը կամ դրա բաղադրիչ նյութերից որևէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետությունում արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի և ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկում.»:

 

Հոդված 5. Օրենքի 6.2-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) պեստիցիդը կամ դրա ազդող նյութը, համագործիչ կամ օժանդակ նյութերից որևէ մեկը, ինչպես նաև ագրոքիմիկատը կամ դրա բաղադրիչ նյութերից որևէ մեկը ներառված են Հայաստանի Հանրապետությունում արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի և ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկում.»։

 

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 15

Երևան

 ՀՕ-307-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2026 թվական: