ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 186-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 186. | Քրեակատարողական հիմնարկի ներքին և արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցած և օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ զննում անցած անձի կողմից իր մոտ արգելված առարկա պահելը, արգելված առարկայի հանձնումը քրեակատարողական հիմնարկներում, կարգապահական գումարտակում, կալանավորվածներին և ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց |
1. Քրեակատարողական հիմնարկի ներքին և արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցած և օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ զննում անցած անձի կողմից իր մոտ արգելված առարկա պահելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով՝ արգելված առարկայի բռնագրավմամբ:
2. Քրեակատարողական հիմնարկներում, կարգապահական գումարտակում, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձին արգելված առարկա հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով՝ արգելված առարկայի բռնագրավմամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով՝ արգելված առարկայի բռնագրավմամբ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) հանել «186,» թիվը.
2) երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների՝ դրա համար լիազորված անձինք` այդ մարմինների կառուցվածքում գործող ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայրերում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի՝ դրա համար լիազորված անձինք՝ քրեակատարողական հիմնարկում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի՝ դրա համար լիազորված անձինք` կարգապահական գումարտակում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 15 Երևան ՀՕ-316-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|