ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 589 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1059-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 16.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2026 թվականի N 1059-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 589 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական անտառներում հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 589 որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված) 4-րդ կետի 3-րդ ենթակետը «առաջ» բառից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառով, իսկ «պահել» բառից հետո լրացնել «էկոպարեկային ծառայությանը,» բառերով։

2․ Հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետը «օժանդակել» բառից հետո լրացնել «էկոպարեկային ծառայությանը,» բառերով։

3․ Հավելվածի 9-րդ կետը «պարտավոր են» բառից հետո լրացնել «էկոպարեկային ծառայությանը,» բառերով։

4․ Հավելվածի VI. բաժնի վերնագիրը «ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառից առաջ լրացնել «ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ,» բառերով։

5․ Հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Էկոպարեկային ծառայությունը, բացի «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողություններից, պարտավոր է՝

1) հրդեհավտանգ ժամանակաշրջանում պետական անտառների առավել հրդեհավտանգ տեղամասերում սահմանել մշտական հսկողություն և հերթապահություն․

2) սահմանափակել անձանց և տրանսպորտային միջոցների մուտքը պետական անտառների կամ բնության հատուկ պահպանվող տարածքների առանձին հատվածներ.

3) պետական անտառներում աշխատանքներ իրականացնող, ծառայություններ մատուցող կամ միջոցառումներ կազմակերպող անձանց կամ կազմակերպությունների աշխատողների, զբոսաշրջիկների, բնակչության և դպրոցականների շրջանում կատարել բացատրական աշխատանքներ ու իրազեկմանն ուղղված միջոցառումներ՝ կրակի հետ զգույշ վարվելու և հրդեհները մարելու հարցերի վերաբերյալ․

4) առավել հրդեհավտանգ պետական անտառային ճանապարհների երկայնքով տեղադրել անտառներում կրակի հետ զգույշ վարվելու և հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու մասին նախազգուշացնող ցուցանակներ․

5) հսկողություն իրականացնել պետական անտառներում անտառային տնտեսության վարման հետ չկապված գործունեությամբ զբաղվողների կողմից հակահրդեհային կանոնների պահպանման նկատմամբ․

6) հրդեհների բռնկման դեպքում անհապաղ տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ) 112 օպերատիվ կառավարման կենտրոնին, համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին․ իրականացնել հրդեհների մարման միջոցառումներ.

7) յուրաքանչյուր տարի մինչև մարտի 31-ը մշակել ու ՆԳՆ փրկարար ծառայության համաձայնեցմանը ներկայացնել հրդեհների արձագանքման պլանը, որտեղ նախատեսվում են ծագած անտառային հրդեհների մարման համար մարզի բնակչության ներգրավման, համապատասխան տեխնիկայի և տրանսպորտի տրամադրման, պահեստային վառելանյութի պաշարի առանձնացման, ինչպես նաև հրդեհների մարման գործում ներգրավված անձանց սպասարկման, սննդի, խմելու ջրով ապահովելու և անհրաժեշտության դեպքում՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու պայմանները։»։

6. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով՝

«11.1. Անտառատնտեսությունները և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ները պարտավոր են՝

1) պետական անտառներում կառուցել հակահրդեհային մեկուսիչ գոտիներ, ճանապարհներ, պաշտպանական հանքայնացված շերտեր, ջրավազաններ, անտառները մաքրել փայտանյութի թափված մնացորդներից և դյուրավառ նյութերից, իրականացնել հրդեհային անվտանգությունն ապահովող այլ անտառտնտեսական միջոցառումներ․

2) ստեղծել կրակ վառելու և աղբ հավաքելու կահավորմամբ հանգստի վայրեր։»։

7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

16.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան