ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2026 թվականի N 1032-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 759-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12015․ ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 759-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետում «Նախագծով առաջարկվում է հաստատել» բառերը փոխարինել «Հաստատել Հայաստանի Հանրապետության» բառերով։
2․ Որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12015․ ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգի.
1) վերնագիրը «ՈԼՈՐՏԻ» բառից առաջ լրացնել «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՏՃՄ» բառերով.
2) 1-ին կետի «Աշխարհագրություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա», «Արհեստական բանականություն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներին (այսուհետ՝ ուսուցիչ) լրավճարի չափը սահմանելու և տրամադրելու հետ կապված հարաբերությունները» բառերը փոխարինել «հանրակրթության պետական չափորոշչով սահմանված՝ «բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա» բնագավառի բնագիտություն և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ ոլորտների (այդ թվում՝ նշված ոլորտների ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով գործածության երաշխավորված) առարկաներ դասավանդող ուսուցիչներին (այսուհետ՝ ուսուցիչ) տրամադրվող լրավճարի չափի սահմանման և տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները» բառերով.
3) 2-րդ կետը «առարկաները» բառից առաջ լրացնել «ոլորտի» բառով.
4) 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը «յուրաքանչյուր» բառերից հետո լրացնել «ոլորտների» բառերով.
5) 5-րդ կետի «Միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում վարչական աշխատողներին» բառերը փոխարինել «Հաստատության տնօրենին, տնօրենի տեղակալին (նաև մասնագիտացված կրթական աջակցությունների, մասնագիտական ուղղվածությամբ աշխատանքների, ուսումնական աշխատանքների, մանկավարժահոգեբանական աջակցությունների գծով), սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչին, կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողին և վարչատնտեսական աշխատողներին միևնույն հաստատությունում» բառերով.
6) 5-րդ կետում «աշխատելու» բառը փոխարինել «դասավանդելու» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և գործողությունը տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
16.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|