ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3433-Ա |
«10» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՐԱԳԱՎԻԹ 9-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.45 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վարդուհի Սահակյանի լիազորված անձ Քրիստինե Գալստյանի դիմումը՝ Նորագավիթ 9-րդ փողոցի հ.45 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել 2024 թվականի հոկտեմբերի 18-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.7776 վկայագիրը և նոտար Մարինե Սարգսյանի հ.7774 որոշումը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի հ.հ․ԱՏ-10062025-01-1167, ԱՏ-30072024-01-1045, ԱՏ-02102024-01-0624 և Կ-12122024-01-0189 տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից որակավորում ստացած անձի՝ 13.02.2025թ. չափագրությունը /N.0329 վկայական/ և Վարդուհի Սահակյանի կողմից 17.07.2025թ ներկայացված համաձայնությունը՝ հողամասը պակաս չափերով քննարկելու մասին:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նորագավիթ 9-րդ փողոցի հ.45 (բնակելի տան) հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 750.59քմ՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.7776 վկայագիրում ամրգարված 1227.0քմ-ի փոխարեն:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հողերի բնակելի կառուցապատման գոտում, իսկ ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 8-րդ գոտում (հողամասի ծածկագիրն է 01-011-0492-0145-ից համաձայն՝ ՀՀ կառավարության 24.12.2009թ. հ.1517-Ն որոշման)։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-76109-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Նորագավիթ 9-րդ փողոցի հ.45 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 750.59քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|