ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիս 2026 թվականի թիվ 76-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 155-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Բաժին 1 խումբ 6 դաս 1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «150036,6» թիվը փոխարինել «105036,6» թվով:
2) Բաժին 5 խումբ 2 դաս 1 (Կեղտաջրերի հեռացում) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «350 000,0» թիվը փոխարինել «302 000,0» թվով:
3) Բաժին 6 խումբ 4 դաս 1 (Փողոցների լուսավորում) հոդված «4212» (Էներգետիկ ծառայություններ) «18 000,0» թիվը փոխարինել «28 000,0» թվով:
4) Բաժին 6 խումբ 4 դաս 1 (Փողոցների լուսավորում) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «130 000,0» թիվը փոխարինել «120 000,0» թվով:
5) Բաժին 8 խումբ 1 դաս 1 (Հանգստի և սպորտի ծառայություններ) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «400 000,0» թիվը փոխարինել «503 000,0» թվով:
6) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «245464,5» թիվը փոխարինել « 235464,5 » թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
|
Կողմ -8
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ք. Ծաղկաձոր 2026 թվականի հուլիսի 14-ին |
Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|