ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 168-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2026
Ընդունող մարմին
Հրազդան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
09.07.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
09.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

09 հուլիսի 2026 թվականի N 168-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-140-Ն օրենքի 1-ին հոդվածով․

 

Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի տեսակները, դրանց դրույքաչափերը սահմանելու մասին» N 194-Ն որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

 

«

1.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար`

 

1)

հիմնական շենքերի և շինությունների համար՝

 
 

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)`

15000

2)

սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

 

ա.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)`

30 000 դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

բ.

501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)`

100 000 դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

գ.

1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)`

200 000 դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

դ.

3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)`

1 000 000 դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար 1 000 000 դրամի հանրագումարի ու սույն ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,

դ1․

ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների համար՝

1 հա (10000 քառակուսի մետր) ընդհանուր մակերեսի հաշվով՝ 400 հազար դրամի, իսկ այլ մակերեսի դեպքում՝ 1 հա-ի (10000 քառակուսի մետրի) հաշվով՝ 400 հազար դրամ գումարի նկատմամբ համամասնորեն հաշվարկված գումարի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը:

ե.

Շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող գործակիցները`

 

Գոտի

Գոտիականության գործակից

1-4

5.0

5-8

4.0

9-12

3.0

13-16

2.0

17-20

1.0

 
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

09 հուլիսի 2026 թ.

ք. Հրազդան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2026 թվական: