ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
«10» հուլիսի 2026 թ. |
N 84-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող տեղեկատվական համակարգերի ուսուցման դասընթացների անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող տեղեկատվական համակարգերի ուսուցման դասընթացների ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրերի գործողության ժամկետը հաստատել անժամկետ:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Փոխարինող՝
7/10/2026 |
Ա. ՍՄԲԱՏՅԱՆ |
|
|
Հավելված Հայաստանի Հանրապետությանաշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2026 թվականի հուլիսի 10-ի N 84-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող տեղեկատվական համակարգերի ուսուցման դասընթացների անցկացման և տեղեկատվական համակարգերով աշխատելու կարողությունների հավաստագրման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող տեղեկատվական համակարգեր են համարվում սոցիալական պաշտպանության տարբեր ոլորտներում համապատասխան սոցիալական իրավունքների իրացումն ապահովող տեղեկատվական այն համակարգերը, որոնց միջոցով կազմակերպվում է սոցիալական ծառայություն ստանալու համար դիմումի ընդունումը, դիմումի ուսումնասիրությունը, դիմողի տվյալների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ տվյալների ստուգման ու մշակման, դիմումի հաստատման կամ մերժման, սոցիալական ծառայության տրամադրման դադարեցման, սոցիալական գնահատման, այդ թվում միջավայրային գործոնների գնահատման, սոցիալական ծառայության պլանավորման, տրամադրման, մշտադիտարկման կամ արդյունքների գնահատման նպատակով կիրառվող տեղեկատվական համակարգերը (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ):
3. Տեղեկատվական համակարգերի պատշաճ և արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով կազմակերպվում է սոցիալական ծառայություններ տրամադրելու ընթացքում այդ տեղեկատվական համակարգերով աշխատելու պարտականություն ունեցող, ներառյալ՝ պաշտոնի անձնագրում կամ աշխատանքային նկարագրում ներառված, աշխատողները (այսուհետ՝ աշխատողներ) ուսուցումը:
4. Աշխատողների ուսուցումն ուղղված է նրանց՝ տեղեկատվական համակարգի կառուցվածքի, գործառման ուղղությունների, առանձնահատկությունների, դրանով նախատեսված աշխատանքներն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքի և տեղեկատվության փոխանցմանն, ինչպես նաև այդ տեղեկատվական համակարգով նախատեսված աշխատանքները պատշաճ կերպով և լիարժեքորեն կազմակերպելու կամ կատարելու համար աշխատողների հմտությունների զարգացմանը և տեղեկատվական համակարգերի գործառմանն առնչվող իրավական դաշտի վերաբերյալ գիտելիքների բարձրացմանը:
5. Աշխատողների ուսուցումը կրում է գործնական բնույթ, և ուսուցումը կազմակերպելիս, ըստ անհրաժեշտության, աշխատողներն ապահովվում են համապատասխան սարքավորումներով ու ծրագրային հասանելիությամբ:
6. Աշխատողների ուսուցումը զուգակցվում է անհրաժեշտ ուսումնական նյութերի տրամադրմամբ, որոնք կարող են ներառել ինչպես ուղեցույցեր, այնպես էլ սահիկաշարեր, ուսուցողական տեսաֆիլմեր, բացատրական նյութեր, տեղեկատվական թերթիկներ և այլն:
7. Աշխատողների ուսուցումը կարող է կազմակերպվել առցանց, հեռավար կամ առկա եղանակներով՝ ներառյալ՝ առցանց ուսուցման հարթակի միջոցով:
8. Աշխատողներն ընդգրկվում են ուսուցման դասընթացներում սոցիալական ծառայություններ տրամադրող համապատասխան կազմակերպության ղեկավարի ուղեգրմամբ: Աշխատողների ուսուցումը կազմակերպում է սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) որոշման հիման վրա սահմանված կազմակերպությունը՝ համագործակցելով տեղեկատվական համակարգը մշակած կամ սպասարկող և աշխատողի գործատու հանդիսացող կազմակերպությունների հետ, եթե դրանք տարբեր են ուսուցումն իրականացնող կազմակերպությունից: Սույն կետում լիազոր մարմնի որոշման հիման վրա սահմանված կազմակերպությունը պետք է ունենա թվայնացման կամ տեղեկատվական համակարգերի շահագործման կամ սպասարկման առնվազն մեկ տարվա փորձ, նախկինում համագործակցած լինի պետական մարմինների կամ հիմնարկների հետ: Սոցիալական ոլորտում վերապատրաստումների փորձը կդիտվի որպես առավելություն:
9. Ուսուցման կազմակերպումից հետո ուսուցումն անցկացրած կազմակերպությունը մեկամսյա ժամկետով նշանակում է պատասխանատու անձ՝ դասընթացն ավարտած աշխատողների մոտ առաջացած հարցերին կամ խնդիրներին արագ արձագանքելու և մեկնաբանություններ ներկայացնելու նպատակով:
10. Այն դեպքում, երբ աշխատողների ներկայացրած հարցերը պայմանավորված են տեղեկատվական համակարգում առկա խնդիրներով, ապա պատասխանատուն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ խնդիրների մասին գրավոր տեղեկացնում է տեղեկատվական համակարգը մշակած կամ սպասարկող կազմակերպությանը՝ տեղեկատվական համակարգի շտկումները և պատշաճ աշխատանքն ապահովելու համար:
11. Տեղեկատվական նոր համակարգի ներդրման կամ արդեն իսկ գործող համակարգի զգալի կառուցվածքային կամ գործառնական փոփոխությունների դեպքում աշխատողների համար կազմակերպվում է տվյալ տեղեկատվական համակարգով աշխատելու կարողությունների հավաստագրման գործընթաց (այսուհետ՝ հավաստագրում): Գործող համակարգի զգալի կառուցվածքային կամ գործառնական փոփոխություններ են համարվում տեղեկատվական համակարգի 5%-ից ավել փոփոխություններ նախատեսող փոփոխությունները: Գործող համակարգի զգալի կառուցվածքային կամ գործառնական փոփոխությունների փաստը գնահատում է տեղեկատվական համակարգը մշակած կամ սպասարկող կազմակերպությունը: Հավաստագրման գործընթացում ներառվում են նաև տվյալ կազմակերպության նոր և տվյալ կազմակերպությունում այլ աշխատանքի տեղափոխված աշխատողները, եթե նոր հաստիքում օգտվում են այլ տեղեկատվական համակարգից կամ նույն տեղեկատվական համակարգում իրականացնում են այլ գործառույթներ:
12. Հավաստագրումն իրականացնում է լիազոր մարմնի որոշած կազմակերպությունը (այսուհետ՝ հավաստագրող կազմակերպություն):
13. Հավաստագրումն իրականացվում է սույն հավելվածի 47րդ կետերին համապատասխան կազմակերպված ուսուցման և տվյալ տեղեկատվական համակարգով աշխատելու կարողությունների ստուգման գործընթացների միջոցով:
14. Հավաստագրման նպատակով ուսուցման ժամաքանակը չի կարող լինել 20 ակադեմիական ժամից պակաս և 40 ժամից ավելի, որը կարող է իրականացվել համակցված ձևաչափով՝ ներառյալ առկա, հեռավար և էլեկտրոնային ուսուցման բաղադրիչներ, իսկ ստուգման գործընթացը կազմակերպվում է թեստային եղանակով կամ ուսուցման արդյունքում աշխատողների կողմից յուրացված հմտությունների գործնական ստուգման միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ իրավական համապատասխան կարգավորումներով: Ուսուցման ակադեմիական մեկ ժամը կազմում է 40 րոպե: Հավաստագրման նպատակով ուսուցման ընթացքում աշխատողն ազատվում է իր հիմնական պարտականություններից կատարումից՝ վարձատրության պահպանմամբ:
15. Հավաստագրված է համարվում այն աշխատողը, որը ներկա է գտնվել ուսուցման համար սահմանված ակադեմիական ժամաքանակի առնվազն 70 տոկոսին և հաջողությամբ հանձնել է հավաստագրման համար սահմանված թեստը կամ գործնական առաջադրանքը: Ուսուցման արդյունքում ձեռքբերված կարողությունների թեստային ստուգման դեպքում թեստը բաղկացած է լինում առնվազն 10 հարցից կամ 10 գործնական առաջադրանքներից կամ 5-ական թեստ և գործնական առաջադրանք, որոնք բովանդակային առումով հնարավորություն են տալիս ստուգելու աշխատողի գործնական հմտությունները, գիտելիքները և տեղեկատվական համակարգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Ստուգումը հաջողությամբ հանձնած են համարվում հարցերի առնվազն կեսից ավելիին ճիշտ պատասխանած աշխատողները: Գործնական առաջադրանքների դեպքում ներկայացված հանձնարարությունները պետք է վերաբերեն տեղեկատվական համակարգի առանցքային բաղադրիչներին և սահմանեն այդ բաղադրիչներին վերաբերող գործողություններ կատարելու պահանջներ: Դրանք հաջողությամբ հաղթահարած են համարվում այն աշխատողները, ովքեր լիարժեքորեն կատարում են առաջադրանքների կեսից ավելին, եթե այլ բան նախատեսված չէ իրավական համապատասխան կարգավորումներում:
16. Թեստը հաջողությամբ չհանձնած անձը կարող է իր հայեցողությամբ կամ կրկին հանձնել թեստը, կամ կրկին անցնել ուսուցումն ու հանձնել թեստը՝ տվյալ հավաստագրմանն անմիջապես հաջորդող հավաստագրման շրջանակում:
Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել լիազոր մարմնի ղեկավարին կամ դատական կարգով:
17. Հավաստագիրը (Ձև 1) տրամադրվում է անժամկետ, իսկ տվյալ տեղեկատվական համակարգի համար նոր հավաստագրում կազմակերպելու և աշխատողի՝ նոր հավաստագիր ստանալու դեպքում, նախորդը ճանաչվում է անվավեր: Հավաստագիրը կարող է ձևավորվել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային ձևաչափով։ Էլեկտրոնային ուսուցման հարթակի միջոցով իրականացված դասընթացների և հավաստագրման դեպքում հավաստագիրը կարող է ձևավորվել ինքնաշխատ եղանակով և համարվել վավեր՝ արագ արձագանքման կոդի՝ QR կոդի, կամ էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում։
18. Հավաստագրող կազմակերպությունը որոշում է լիազոր մարմինը: Հավաստագրող կազմակերպությունը վարում է հավաստագրված, ինչպես նաև հավաստագրման համար դիմած անձանց հաշվառման և հավաստագրմանն առնչվող այլ ընթացակարգերի համար նախատեսված տեղեկատվական շտեմարանը:
19. Տեղեկատվական համակարգի ընթացիկ փոփոխությունների կամ աշխատողի գործատու հանդիսացող կազմակերպության կամ տեղեկատվական համակարգը մշակած կամ սպասարկող կազմակերպության հայտի հիման վրա՝ լիազոր մարմնի որոշմամբ նախաձեռնվում է ընթացիկ ուսուցում:
20. Սույն հավելվածի 19-րդ կետում նշված ուսուցման ժամաքանակն ուսուցումը կազմակերպող կազմակերպությունը որոշում է ինքնուրույն՝ ելնելով ուսուցման թեմաներից ու սահմանված խնդիրներից այնպես, որ սահմանված ժամաքանակն ապահովի աշխատողների համապատասխան հմտությունների և գիտելիքների զարգացումը:
21. Տեղեկատվական համակարգերի ուսուցման դասընթացները, սույն հավելվածով սահմանված ժամաքանակով ուսուցանելու դեպքում, անվճար են:
Ձև 1
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ
Սույն հավաստագիրը տրվում է
___________________________________________________
(կազմակերպության լրիվ անունը)
աշխատող______________________________________________________________________
(հավաստագիրը ստացողի անունը, ազգանունը, հայրանունը)
առ այն, որ նա հավաստագրվել է _____________________________տեղեկատվական համակարգով աշխատելու համար:
Հավաստագրի տրման և ուժի մեջ մտնելու ամսաթիվը
Հավաստագրող կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը,
ստորագրությունը և կազմակերպության կնիքը
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2026 թվական: