ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 1993 թ. N 232
Քաղ. Երևան
ԳՈՐԻՍԻ ՇՐՋԱՆԻ «ՏԱԹԵՎ» ԱՌՈՂՋԱՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված, խեղում ստացած զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնությունը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գորիսի շրջանի «Տաթև» առողջարանը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության տնօրինությունից հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` առողջարանը ապահովել համապատասխան բուժաշխատողներով, անհրաժեշտ գույքով, բժշկական սարքավորումներով և դեղորայքով:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|