ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԱՐԵՆԻ ԵՎ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 231
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 1993 թ. N 231

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով վառելիքաէներգետիկ ռեսուրսների բացակայության պատճառով Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության համակարգի միավորումների և ձեռնարկությունների թերբեռնված աշխատանքը, որի հետևանքով ժամանակին չեն մարվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով Հայաստանի Հանրապետության բանկերի վարկային ռեսուրսների հաշվին հատկացված վարկերը, վարկառու ձեռնարկությունների կենսագործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բանկերին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով պարենի և մթերումների նախարարության համակարգի միավորումներին և ձեռնարկություններին հատկացված 765,5 մլն ռուբլի ընդհանուր գումարով նպատակային օգտագործման վարկերի մարման ժամկետը երկարաձգել մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը, համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` գործնական միջոցներ ձեռնարկել վարկերի մարումը սահմանված ժամկետում ապահովելու համար:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1993 թվականի

մայիսի 14-ի N 231 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՐԵՆԻ ԵՎ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՄԱՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԸ, ՈՐՈՆՑ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳՎՈՒՄ ԵՆ

 

(մլն ռուբլի)

ՀՀ կառավարության որոշումները

ժամկետին չմարված վարկերի չափը

այդ թվում` ըստ բանկերի 

Հայպետագրոբանկի գծով

Հայարդշինբաժնետեր բանկի գծով

Հայպետառբանկի գծով

1

2

3

4

5 

1992 թվականի օգոստոսի 31-ի

N 457 որոշում

170,5

85,5

85,0

-
1992 թվականի հոկտեմբերի 13-ի N 507 որոշում 383,0 248,0 - 135,0
1993 թվականի հունվարի 23-ի N 15 որոշում 92,0  92,0 - -

1992 թվականի հունիսի 15-ի վարչապետ Գ. Հարությունյանի

հանձնարարականը

120,0 - 120,0 -

Ընդամենը

765,5

425,5

205,0

135,0

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ