ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 1993 թ. N 230
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԽՈՐԴԵՆԻ» ՊԵՏՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ-ԳՈՐԾԱՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում խորդենագործության զարգացման, խորդենու կանաչ զանգվածի արտադրությունը, վերամշակումը, յուղի ստացումը, իրացումը և ճյուղի գիտական ապահովումը մեկ համակարգում միավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության «Խորդենի» պետտնտեսություն-գործարանն իր գույքով, հողատարածքով, հիմնական արտադրական, ոչ արտադրական ֆոնդերով ու շրջանառու միջոցներով, սահմանված կարգով, հաշվեկշռից-հաշվեկշիռ հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայությանը` նախապես մարելով 1993 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պետտնտեսություն-գործարանի ունեցած պարտքերը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` սեփական միջոցների հաշվին ապահովել «Խորդենի» պետտնտեսություն-գործարանի վերականգնման, ջերմատնային տնտեսության նորոգման ու վերակառուցման և խորդենագործության զարգացմանն ուղղված աշխատանքների կատարումը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|