ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2026 թվականի N 1029-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասով, 25-րդ հոդվածի 6-րդ մասով, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովելու կարգը, պայմանները, շահառուների խմբերը՝ համաձայն N 1 հավելվածի․
2) պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովելու համար պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացվող և տրամադրվող տվյալների ցանկը, դրանք ստանալու և տրամադրելու կարգն ու տրամադրող մարմինների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման NN 2 և 5 հավելվածներով սահմանված կարգով բնակելի տարածության կարիք ունեցող անձանց (ընտանիքների) հերթացուցակում ներառված (հաշվառված) անձինք (ընտանիքները) պահպանում են իրենց հերթը, անհատույց հիմքով պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարան ստանալու իրավունքը և սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով անձանց (ընտանիքների) հերթացուցակի հաշվառումից հանելու կամ կացարանի տրամադրման մերժման հիմքերի բացակայության դեպքում՝ կացարանի անհատույց հիմքով տրամադրման պայմանագրերը կնքվում են հետևյալ ժամկետներով՝
ա. միայն 65 տարին լրացած անձից կամ անձանցից բաղկացած ընտանիքների դեպքում՝ անժամկետ,
բ. սույն որոշման 3-րդ կետում նշված անձանց (ընտանիքների) դեպքում (եթե չի հանդիսանում միայն 65 տարին լրացած անձից կամ անձանցից բաղկացած ընտանիք)՝ 3 տարի ժամկետով․
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման NN 2 և 5 հավելվածներով սահմանված կարգով սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանի բնակիչների հետ կնքված պայմանագրերը շարունակում են գործել մինչև սույն որոշման N 1 հավելվածով սահմանված դեպքերում և կարգով պայմանագրերի լուծումը․
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 1659-Ա որոշմամբ լուծարված «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության շահառուները (բացառությամբ ք. Երևան, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց ժամանակավոր բնակեցման համար օգտագործված հանրակացարանային սենյակներում բնակվող անձանց (ընտանիքների) շարունակում են բնակվել իրենց հատկացված կացարաններում մինչև 2030 թվականի փետրվարի 1-ը, եթե այդ անձանց (ընտանիքների) հետ կնքված պայմանագիրն ավելի վաղ չի լուծվում պայմանագրով սահմանված դեպքերում։
3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց (ընտանիքների)՝ սույն որոշման N 1 հավելվածի 46-րդ կետի 3-րդ ենթակետի իմաստով կարգավիճակը պահպանված է համարվում՝
1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց դեպքում, եթե՝
ա․ անձը հաշվառված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման տեղեկատվական համակարգում, և
բ․ ընտանիքը Հայաստանի Հանրապետությունում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակության համար նախատեսված բնակելի տարածություն․
2) սատարող ընտանիքի դեպքում, եթե ընտանիքը՝
ա․ ունի մինչև 18 տարեկան անդամ, և
բ․ հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ու անապահովության միավորը բարձր է 0.00 միավորից կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից և ընտանիքի անապահովության գնահատման կարգով անձը (ընտանիքը) ճանաչվել է սոցիալապես անապահով, և
գ․ Հայաստանի Հանրապետությունում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակության համար նախատեսված բնակելի տարածություն․
3) միածնող ընտանիքի դեպքում, եթե՝
ա․ ամուսիններից մեկը մահացել է կամ միայնակ անձի կողմից որդեգրվել է երեխա, և
բ․ ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ու անապահովության միավորը բարձր է 0.00 միավորից կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից և ընտանիքի անապահովության գնահատման կարգով անձը (ընտանիքը) ճանաչվել է սոցիալապես անապահով, և
գ․ ընտանիքում առկա է առնվազն մեկ երեխա, և
դ․ ընտանիքը Հայաստանի Հանրապետությունում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակության համար նախատեսված բնակելի տարածություն․
4) միայնակ չաշխատող կենսաթոշակառուի դեպքում, եթե՝
ա․ ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ու անապահովության միավորը բարձր է 0.00 միավորից կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից և ընտանիքի անապահովության գնահատման կարգով անձը (ընտանիքը) ճանաչվել է սոցիալապես անապահով, և
բ․ ընտանիքի անդամները հանդիսանում են կենսաթոշակառու կամ ծերության կամ հաշմանդամության նպաստ ստացող անձինք, ովքեր չունեն զավակներ կամ ծնողներ կամ ունեն կենսաթոշակի կամ հաշմանդամության կամ ծերության նպաստի իրավունք ունեցող զավակներ կամ ծնողներ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ խնամողներ՝ անկախ աշխատելու հանգամանքից, եթե դրա մասին տալիս են հայտարարություն, և
գ․ ընտանիքը Հայաստանի Հանրապետությունում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակության համար նախատեսված բնակելի տարածություն․
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց (ընտանիքների) դեպքում, եթե՝
ա․ ընտանիքի առնվազն մեկ անդամը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստական, և
բ․ ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ու անապահովության միավորը բարձր է 0.00 միավորից կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից և ընտանիքի անապահովության գնահատման կարգով անձը (ընտանիքը) ճանաչվել է սոցիալապես անապահով, և
գ․ ընտանիքը Հայաստանի Հանրապետությունում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակության համար նախատեսված բնակելի տարածություն․
6) հաշմանդամություն ունեցող երեխայով միածնող ընտանիքի կամ ամուսինների հաշմանդամություն ունենալու դեպքում, եթե՝
ա․ երեխան ունի հաշմանդամություն և ընտանիքը համարվում է միածնող (ընտանիքը համարվում է միածնող, եթե ամուսիններից մեկը մահացել է կամ միայնակ անձի կողմից որդեգրվել է երեխա) կամ երեխան և ամուսիններն ունեն հաշմանդամություն, և
բ․ ընտանիքը Հայաստանի Հանրապետությունում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակության համար նախատեսված բնակելի տարածություն․
7) աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձանց (ընտանիքների) դեպքում, եթե՝
ա․ ընտանիքը բաղկացած է միայն 65 տարին լրացած անձանցից, և
բ․ ընտանիքի անդամները հանդիսանում են աշխատանքի վետերանի կարգավիճակ ունեցող կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող, և
գ․ ընտանիքի անդամները չունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խնամողներ, եթե դրա մասին տալիս են հայտարարություն, և
դ․ ընտանիքը Հայաստանի Հանրապետությունում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակության համար նախատեսված բնակելի տարածություն։
4. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց (ընտանիքների) հետ կնքված պայմանագրի ժամկետը լրանալիս առնվազն մեկ ամիս առաջ անձինք (ընտանիքները) կարող են սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով դիմել կացարանով ապահովման համար։ Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված շահառուների խմբերին ներկայացվող պայմաններին բավարարելու դեպքում անձինք (ընտանիքները) շարունակում են բնակվել նույն կացարանում՝ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով, ժամկետներում ու դեպքերում՝ առանց հերթացուցակում հաշվառվելու։
5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի և կարգով (ներառյալ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո հատկացված կացարանից դուրս չգալու դեպքում) բնակվող անձինք (ընտանիքները) կարող են սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով դիմել կացարանով ապահովման համար։ Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում անձինք (ընտանիքները) շարունակում են բնակվել նույն կացարանում՝ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով, ժամկետներում ու դեպքերում։
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ինն ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 404-Ն որոշմամբ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի սպասարկման և վարման լիազորած կազմակերպության միջոցով ստեղծել և ներդնել պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կառավարման նոր տեղեկատվական ենթահամակարգը՝ պահպանելով «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի պահանջները․
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել պետական սոցիալական բնակարանային ֆոնդի բնակիչների հետ կնքվելիք պայմանագրերի օրինակելի ձևերը․
3) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 1659-Ա որոշմամբ լուծարված «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության շահառուների պայմանագրերի ժամկետների երկարաձգման գործընթացը։
7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը։
8. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը։
9. Պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կառավարման քաղաքականության վերանայման նպատակահարմարության համար սահմանել փորձնական ծրագիր հետևյալ կարգով՝
1) եթե սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում կամ N 1 հավելվածում նշված և հերթացուցակում հաշվառված անձի (ընտանիքի) հերթը հասնելիս ազատ կացարան առկա է միայն քաղաք Արտաշատ, Մռավյան 32/1 հասցեում գտնվող պետական սոցիալական բնակարանային ֆոնդում, ապա անձին (ընտանիքին) առաջարկվում է սույն կետի 3-րդ ենթակետում նշված մատչելի վարձավճարի դիմաց կացարան նշված հասցեում գտնվող պետական սոցիալական բնակարանային ֆոնդում՝ սույն կետում նշված պայմաններով։ Անձի (ընտանիքի) կողմից կացարանից հրաժարվելու դեպքում վերջինս պահպանում է իր հերթը և չի հանվում հերթացուցակից․
2) եթե սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում կամ N 1 հավելվածում նշված և հերթացուցակում հաշվառված անձի (ընտանիքի) հերթը հասնելիս առկա է ազատ կացարան ինչպես քաղաք Արտաշատ, Մռավյան 32/1 հասցեում, այնպես էլ պետական սոցիալական բնակարանային ֆոնդի այլ հասցեում գտնվող անշարժ գույքում, ապա անձը (ընտանիքը) իրավունք ունի ընտրելու՝ ստանալու անհատույց հիմքով կացարան պետական սոցիալական բնակարանային ֆոնդի այլ հասցեում գտնվող անշարժ գույքում կամ սույն կետի 3-րդ ենթակետում նշված մատչելի վարձավճարի դիմաց կացարան՝ քաղաք Արտաշատ, Մռավյան 32/1 հասցեում․
3) մատչելի վարձավճարի ամսական չափը հաշվարկվում է հատկացվող կացարանի տարածքի և 1 քառ. մետրի համար հաշվարկվող գումարի արտադրյալի չափով (որին ավելացվում է եկամտային հարկի գումարը)՝ հետևյալ բանաձևով՝ V=A+B+C+D+E,
որտեղ V-ն սոցիալական բնակարանային ֆոնդից անձին (ընտանիքին) տրամադրվող կացարանի 1 քառ. մետրի համար հաշվարկվող արժեքն է արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով։ Նշված բանաձևում՝
ա․ A-ն անշարժ գույքի մաշվածության ծախսն է, որը հաշվարկվում է շենքի ծառայության տևողությունն ընդունելով 100 տարի հետևյալ բանաձևով՝
A= Q /100 (տարի)/12(ամիս),
որտեղ Q-ն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N 31-Ն հրամանի հավելվածի մաս 1-ի 27-րդ ու 35-րդ կետերով սահմանված անշարժ գույքի 1 քառ. մետրի հիմնանորոգման համար նախատեսված երկու արժեքների հանրագումարն է,
բ․ B-ն անշարժ գույքի մաշվածության սպասարկման ծախսն է, որը հաշվարկվում է A արժեքի 50 տոկոսի չափով,
գ․ C-ն անշարժ գույքի մաշվածության վերականգնման կառավարման ծախսն է, որը հաշվարկվում է B արժեքի 10% չափով,
դ․ D-ն անշարժ գույքի՝ հնարավոր ռիսկերից ապահովման (ջրի հոսք, հրդեհ և այլն) ծախսն է, որը հաշվարկվում է վերանորոգված շենքի վրա կատարված ամսական ծախսերի 20% չափով՝ 100 տարվա կտրվածքով հետևյալ բանաձևով․
D=A*20%
ե․ E-ն անշարժ գույքի վարձավճարի չվճարման ռիսկի համար հաշվարկվող ծախսն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․
E= (A+B+C+D)*10%։
4) մատչելի վարձավճարի ամսական չափը չի կարող ավելի լինել, քան ամսական նվազագույն աշխատավարձը․
5) անձի (ընտանիքի) հետ կնքվելիք պայմանագրում սահմանվում է նաև մատչելի վարձավճարի չափը, վճարման կարգը, չվճարման հետևանքները։ Մատչելի վարձավճարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ առանձնացված հաշվառում վարելու նպատակով բացված նոր հաշվեհամարին․
6) պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կառավարումն իրականացնող կազմակերպությունը` մատչելի վարձավճարն ամբողջությամբ ուղղում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացմանը.
7) մատչելի վարձավճարը կարող է վճարվել նաև այլ անձանց և մարմինների կողմից՝ ներառյալ սուբսիդավորման միջոցով․
8) եթե քաղաք Արտաշատում բնակվող և հերթացուցակում հաշվառված անձի (ընտանիքի) համար Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմը պարտավորվում է վճարել մատչելի վարձավճարը բնակության բոլոր ամիսների համար, ապա անձը (ընտանիքը) տեղավորվում է կացարանում արտահերթ՝ առանց սույն որոշման N 1 հավելվածում նշված համակարգող խորհրդի առաջարկության։ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմը կարող է սույն ենթակետում նշված կարգով տեղավորել իր համայնքում բնակվող բնակչին քաղաք Արտաշատի պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում՝ առավելագույնը նշված ֆոնդի կացարանների ընդհանուր թվի 30 տոկոսի չափով։ Սույն ենթակետում նշված դեպքում Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմը դիմում է Արտաշատի տարածքն սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը, Միասնական սոցիալական ծառայության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատու ստորաբաժանումներն իրականացնում են սույն որոշման N 1 հավելվածի 44-րդ կետով սահմանված գործողությունները, որի արդյունքում ընդունվում է Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կողմից ներկայացված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորման մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաման կամ առաջարկությունը մերժվում է՝ սույն որոշման N 1 հավելվածի 44-րդ կետով սահմանված դեպքերում․
9) փորձնական ծրագրի շրջանակներում սույն կետում չկարգավորված այլ հարաբերությունները (շահառուների խմբեր, դիմումի ներկայացման, ուսումնասիրության, դիմողին հաշվառելու, հաշվառումից հանելու, կացարանի տրամադրման, կացարանի տրամադրման մերժման, կացարանով ապահովման սոցիալական ծառայության դադարեցման կարգը և պայմանները, շահառուի հիմնական իրավունքները և պարտականությունները) կարգավորվում են սույն որոշման N 1 հավելվածով․
10) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2030 թվականի հունվարի 1-ը ամփոփել փորձնական ծրագրի արդյունքները (շահառուների թիվը, վճարված մատչելի վարձավճարի չափերը, դրանց ծախսման ուղղությունները, ծագած խնդիրները և այլն) և ներկայացնել առաջարկություններ փորձնական ծրագիրը որպես մշտական ծրագիր սահմանելու կամ փորձնական ծրագիրը շարունակելու նպատակահարմարության բացակայության մասին։
10. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 22-ի «Կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ միավորի արժեքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 539-Ն որոշումը․
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերը և NN 1, 2, 5, 6 հավելվածները։
11. Սահմանել, որ սույն որոշման շրջանակներում ընտանիքին վերաբերող կարգավորումները տարածվում են նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված տնային տնտեսությունների վրա՝ սույն որոշմամբ սահմանված դեպքերում։
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
14.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի N 1029-Ն որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց, միայնակ կենսաթոշակառուներին, անօթևան, Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) փախստական ճանաչված անձանց (ընտանիքներին), ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, հրատապ արձագանք պահանջվող իրավիճակներում հայտնված անձանց (ընտանիքներին), ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշմամբ սահմանված պայմաններին բավարարող անձանց (ընտանիքներին) պետական սոցիալական բնակարանային ֆոնդում (այսուհետ՝ ֆոնդ) որոշակի ժամկետով կամ անժամկետ կացարանով ապահովման հետ կապված հարաբերությունները։
2. Կարգի իմաստով պետական սոցիալական աջակցության ծրագիր է համարվում այն ծրագիրը, որի շրջանակում ֆոնդում կացարանով ապահովման սոցիալական ծառայությունը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով։
3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) հրատապ արձագանք պահանջող իրավիճակ՝ համաձայն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի․
2) ֆոնդ` պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ միջոցներով իրականացվող պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում ձևավորվող բնակարանային ֆոնդի ամբողջություն, որն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին) կացարանով ապահովմանը․
3) կացարան` ֆոնդի բնակելի տարածք․
4) միայնակ կենսաթոշակառու՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության կենսաթոշակ, կամ հաշմանդամության նպաստ ստացող անձ, ով չունի զավակ, խնամակալ կամ հոգաբարձու, ծնող, ամուսին կամ ունի միայն տարիքային աշխատանքային կենսաթոշակի, կամ ծերության նպաստի, կամ հաշմանդամության կենսաթոշակի, կամ հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող զավակ, ծնող, ամուսին, որի մասին անձը կատարում է նշում դիմումում։ Սույն ենթակետի իմաստով անձը համարվում է խնամակալ կամ հոգաբարձու չունեցող նաև այն դեպքում, երբ նրա միակ խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանում է շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունը․
5) միածնող ընտանիք՝ ընտանիք, որում առկա է առնվազն մեկ երեխա և երեխայի ծնողներից մեկը մահացել է, կամ ճանաչվել է մահացած, անհայտ բացակայող կամ անգործունակ, կամ երեխայի ծննդյան վկայականում հոր տվյալներին վերաբերող տողում չկա որևէ գրանցում, կամ երեխան որդեգրվել է մեկ անձի կողմից։ Միածնող ընտանիք է համարվում նաև այն ընտանիքը, որը բաղկացած է միայն խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ նշանակված խնամակալից կամ հոգաբարձուից ու վերջինիս խնամքի տակ գտնվող երեխայից կամ երեխաներից։
2. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ
4. Կարգով սահմանված կարգով ֆոնդում կացարանով ապահովվում են այն անձինք (ընտանիքները), ովքեր բավարարում են սույն որոշմամբ սահմանված պայմաններին։
5. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձն ապահովվում է կացարանով, եթե՝
1) կացարանով ապահովելու համար դիմելու և կացարան տրամադրելու պահին նրա ընտանիքի բոլոր անդամները (ամուսին կամ զավակ) ՀՀ-ում չունեն սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության) կամ օգտագործման իրավունքով բնակության համար նախատեսված բնակելի տարածություն, և
2) կացարանով ապահովելու համար դիմելու և կացարան տրամադրելու պահին նախորդող վերջին երեք տարիների ընթացքում ընտանիքի որևէ անդամ (ամուսին կամ զավակ) չի օտարել սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության) իրավունքով իրեն պատկանող բնակության համար նախատեսված բնակելի տարածություն։
6. Միայնակ կենսաթոշակառուն կամ միայնակ կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքն ապահովվում է կացարանով, եթե՝
1) կացարանով ապահովելու համար դիմելու և կացարան տրամադրելու պահին ընտանիքի բոլոր անդամները ՀՀ-ում չունեն սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության) կամ օգտագործման իրավունքով բնակության համար նախատեսված բնակելի տարածություն, և
2) կացարանով ապահովելու համար դիմելու և կացարան տրամադրելու պահին նախորդող վերջին երեք տարիների ընթացքում ընտանիքի որևէ անդամ չի օտարել սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության) իրավունքով իրեն պատկանող բնակության համար նախատեսված բնակելի տարածություն, և
3) կացարանով ապահովելու համար դիմելու և կացարան տրամադրելու պահին հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ու անապահովության միավորը բարձր է 0․00 միավորից, կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից և ընտանիքի անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով։ Սույն ենթակետով սահմանված պայմանը պարտադիր չէ, եթե միայնակ կենսաթոշակառուն ստանում է շուրջօրյա խնամք որևէ կազմակերպությունում, որի դեպքում կենսաթոշակառուն պետք է ունենա ինքնասպասարկման ունակություն՝ համաձայն շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքի։
7. Անօթևան անձինք (ընտանիքները) ապահովվում են կացարանով, եթե՝
1) կացարանով ապահովելու համար դիմելու և կացարան տրամադրելու պահին ընտանիքի բոլոր անդամները ՀՀ-ում չունեն սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության) կամ օգտագործման իրավունքով բնակության համար նախատեսված բնակելի տարածություն, և
2) կացարանով ապահովելու համար դիմելու և կացարան տրամադրելու պահին նախորդող վերջին երեք տարիների ընթացքում ընտանիքի որևէ անդամ չի օտարել սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության) իրավունքով իրեն պատկանող բնակության համար նախատեսված բնակելի տարածություն, և
3) կացարանով ապահովելու համար դիմելու և կացարան տրամադրելու պահին հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ու անապահովության միավորը բարձր է 0․00 միավորից, կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից և ընտանիքի անապահովության գնահատման կարգով անձը (ընտանիքը) ճանաչվել է սոցիալապես անապահով, և
4) անձը (ընտանիքը) դասվում է հետևյալ սոցիալական խմբերից որևէ մեկին՝
ա․ միածնող ընտանիք է կամ
բ․ ընտանիքը հանդիսանում է բարձր կամ առավելագույն խոցելիություն ունեցող, ինչպես նաև միջին խոցելիություն ունեցող, որի կազմում ընդգրկված է մեկ չափահաս անձ։ Ընտանիքի խոցելիությունը որոշվում է ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման N 1 հավելվածի 8-12-րդ կետերով սահմանված կարգով, կամ
գ․ անձը (ընտանիքը) հանդիսանում է ՀՀ-ում ապաստան ստացած փախստական (ընտանիքում առնվազն մեկ անդամ հանդիսանում է ՀՀ-ում փախստական ճանաչված անձ):
8. ՀՀ-ում փախստական ճանաչված անձինք (ընտանիքները) ապահովվում են կացարանով, եթե՝
1) ընտանիքում առնվազն մեկ անդամ հանդիսանում է ՀՀ-ում ապաստան ստացած փախստական, ով ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակում բնակվել է ապաստան հայցողների համար նախատեսված հատուկ կացարանում և ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալուց հետո առավելագույնը 10 օրվա ընթացքում ներկայացրել է կարգով սահմանված դիմում, և
2) կացարանով ապահովելու համար դիմելու պահին ընտանիքի բոլոր անդամները ՀՀ-ում չունեն սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության) կամ օգտագործման իրավունքով բնակության համար նախատեսված բնակելի տարածություն։
9. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձինք և ընտանիքի անդամները (ծնողներ կամ զավակներ) ապահովվում են կացարանով, եթե՝
1) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձ հանդիսացող չափահաս անձը գտնվում է ապաստարանում՝ առանց ապաստարանում բնակվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերի և ապաստարանի սոցիալական աշխատողի ու հոգեբանի կողմից ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 364-Ն որոշմամբ սահմանված գնահատման հիման վրա նշվել է կացարանի անհրաժեշտության մասին, կամ
2) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձ հանդիսացող չափահաս անձն օգտվում է աջակցության կենտրոնի ծառայությունից, առկա չեն ապաստարանում բնակվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքեր և աջակցության կենտրոնի կողմից ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 158-Ն որոշմամբ սահմանված գնահատման հիման վրա նշվել է կացարանի անհրաժեշտության մասին, և
3) կացարանով ապահովելու համար դիմելու և կացարան տրամադրելու պահին ընտանիքի անդամները ՀՀ-ում չունեն բնակության համար նախատեսված բնակելի տարածության նկատմամբ սեփականության (այդ թվում՝ բաժնային կամ համատեղ սեփականության) կամ օգտագործման իրավունք։ Սույն ենթակետի իմաստով ընտանիքի անդամները համարվում են ՀՀ-ում բնակության համար նախատեսված բնակելի տարածության նկատմամբ սեփականության (այդ թվում՝ բաժնային կամ համատեղ սեփականության) կամ օգտագործման իրավունք չունեցող նաև այն դեպքում, երբ ունեն սեփականության կան օգտագործման իրավունք միայն այն բնակելի տարածության նկատմամբ, որտեղ բնակվում է բռնարարը։
10. Հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված՝ ներառյալ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ սահմանված ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող (ներառյալ երբևէ գտնված) անձինք (ընտանիքները) կարգով ապահովվում են կացարանով, եթե՝
1) կացարանով ապահովելու համար դիմելու և կացարան տրամադրելու պահին ընտանիքի բոլոր անդամները ՀՀ-ում չունեն սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության) կամ օգտագործման իրավունքով բնակության համար նախատեսված բնակելի տարածություն, կամ ՀՀ-ում ունեն սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության) կամ օգտագործման իրավունքով բնակության համար նախատեսված բնակելի տարածություն, որտեղ բնակվելը վտանգավոր է անձի կյանքի կամ առողջության համար, և
2) հրատապ արձագանք պահանջող իրավիճակից հետո անցել է առնվազն վեց ամիս, և
3) կացարանով ապահովելու համար դիմելու և կացարան տրամադրելու պահին ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ու անապահովության միավորը բարձր է 0.00 միավորից, կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից և ընտանիքի անապահովության գնահատման կարգով անձը (ընտանիքը) ճանաչվել է սոցիալապես անապահով, և
4) ընտանիքը դասվում է հետևյալ սոցիալական խմբերից որևէ մեկին՝
ա․ միածնող ընտանիք է կամ
բ․ ընտանիքը հանդիսանում է բարձր կամ առավելագույն խոցելիություն ունեցող, ինչպես նաև միջին խոցելիություն ունեցող, որի կազմում ընդգրկված է մեկ չափահաս անձ։ Ընտանիքի խոցելիությունը որոշվում է ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման N 1 հավելվածի 8-11-րդ կետերով սահմանված կարգով։
11. Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերը կարգով ապահովվում են կացարանով, եթե նրանք բավարարում են ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետով և 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պայմաններին։
12. Անձանց (ընտանիքներին) կացարանում տեղավորում, համապատասխան պայմանագիրը (ներառյալ փորձնական ծրագրի շրջանակում կնքվող պայմանագիրը) կնքում, լուծում և պայմանագրի կատարման նկատմամբ հսկողություն, ֆոնդի կազմում ընդգրկվող շենքերի, շինությունների, տների կառավարումն իրականացնում է Ֆոնդի սպասարկման և կացարաններով ապահովման գործառույթն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունը և (կամ) դրամաշնորհի պայմանագրի հիման վրա՝ այլ կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն)՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
13. Կացարան հատկացնելու համար կարգի 1-ին կետում նշված անձը կամ ընտանիքի չափահաս անդամներից մեկը՝ օգտագործում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով բացված անհատական օգտահաշիվը, իսկ անհատական օգտահաշվի բացակայության դեպքում բացում է անհատական օգտահաշիվ և առցանց եղանակով լրացնում է դիմումը՝ ներառյալ իր և ընտանիքի կազմում ներառված անձանց տվյալները՝ համաձայն կարգի N 1 ձևի։ Ընտանիքի մյուս չափահաս անդամներն իրենց համաձայնությունը տալիս են իրենց անհատական օգտահաշվի միջոցով։ Օգտահաշվի ստեղծման համար անձինք օգտագործում են ազգային նույնականացման հարթակում հասանելի եղանակներից որևէ մեկը կամ նույնականացվում են հանրային ծառայությունների համարանիշի (այսուհետ՝ ՀԾՀ) հիման վրա մուտքային տվյալներ ստանալու միջոցով (այսուհետ՝ բոլորը միասին՝ դիմող):
14. Մինչև կարգի 30-րդ կետում նշված ֆոնդի կառավարման տեղեկատվական ենթահամակարգի (այսուհետ՝ ենթահամակարգ) ստեղծումը՝ դիմողը դիմումը ներկայացնում է Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ՄՍԾ) իր փաստացի բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնին (այսուհետ՝ տարածքային կենտրոն)՝ համաձայն կարգի N 1 ձևի։
15. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների օրինական ներկայացուցիչները համապատասխան դիմումը կարող են ներկայացնել մինչև առանց ծնողական խնամքի մնացած երեխայի 18 տարին լրանալը։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի՝ կացարանով ապահովման իրավունքը ծագում է՝ 18 տարին լրանալու կամ անչափահասի` օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչելու (էմանսիպացիա) օրը:
16. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձը կարող է ներկայացնել կարգով սահմանված դիմում, եթե դիմումը ներկայացնելու պահին չի լրացել նրա 23 տարեկանը, իսկ առկա (ցերեկային) համակարգում սովորելու դեպքում՝ 26 տարեկանը։
17. Դիմումին կցվում են՝
1) խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման լուսապատճենը՝ օրենքով սահմանված կարգով խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանված լինելու դեպքում․
2) օրենքով սահմանված կարգով անձին անգործունակ կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատական ակտի լուսապատճենը․
3) երեխայի ծննդյան վկայականի կամ ամուսնության վկայականի լուսապատճենը, եթե երեխան ծնվել է, իսկ ամուսնությունը գրանցվել է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը․
4) արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորելու մասին համապատասխան հաստատությունից տրված տեղեկանքի լուսապատճենը․
5) օտարերկրյա պետության կողմից տրամադրված փաստաթղթի (ամուսնության վկայական, ծննդյան վկայական և այլն)՝ հայերեն թարգմանության լուսապատճենը՝ նոտարական վավերացմամբ, իսկ ՀՀ օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ նաև նշված փաստաթղթերի անհրաժեշտ վավերացումը (ապոստիլ)․
6) շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում խնամք ստացող միայնակ կենսաթոշակառուի՝ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության կողմից ինքնասպասարկման ապահովման ունակություն ունենալու կամ չունենալու մասին տեղեկանքի լուսապատճենը։
18. Կարգի 17-րդ կետով նախատեսված փաստաթղթերը դիմումին կցվում են այնքան ժամանակ, քանի դեռ այդ տվյալները թվայնացված չեն և առցանց ստանալու հնարավորությունը չի ստեղծվել։
19. Դիմումը բավարարելու, մերժելու կամ կացարանով ապահովման սոցիալական ծառայությունը դադարեցնելու նպատակով՝ համապատասխան մարմիններից պահանջվող տեղեկատվությունը, տրամադրման ժամկետը, մարմինների ցանկը, տեղեկատվության տրամադրման եղանակը և այլ հարաբերությունները կարգավորվում են կարգով ու սույն որոշման N 2 հավելվածով։
20. Անձանց (ընտանիքների անդամների) հաշմանդամության, հաշմանդամության խմբի, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, կենսաթոշակ կամ նպաստ ստանալու կամ չստանալու, անապահովության միավորի կամ աստիճանի մասին տվյալները, խոցելիության մակարդակը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ հանդիսանալու, ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1007-Ն, ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշումներով շահառու հանդիսանալու, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձ հանդիսանալու, ապաստարանում բնակվելու, աջակցության կենտրոնի ծառայություններից օգտվելու մասին հանգամանքներն ստուգվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից ստեղծված համապատասխան տեղեկատվական ենթահամակարգերից կամ շտեմարաններից։ Մինչև ենթահամակարգի ստեղծումը տարածքային կենտրոնները սույն կետում նշված տեղեկություններն ստանալու համար հարցում են ուղարկում «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամին։
21. Մինչև ենթահամակարգի ստեղծումը ֆոնդում անձին (ընտանիքին) արդեն իսկ կացարան հատկացրած լինելու մասին տեղեկություններն ստանալու համար տարածքային կենտրոնները հարցում են ուղարկում կազմակերպությանը։
22. Անձի (ընտանիքի) կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնալու հիմքով հրատապ արձագանք պահանջող իրավիճակ առկա է, եթե անձի (ընտանիքի) մշտական բնակության վայր հանդիսացող բնակելի տարածությունը ենթակա է քանդման, կամ բնակության համար նախատեսված բնակելի տարածությունում դժբախտ պատահարի կամ աղետի կամ ռազմական գործողությունների հետևանքով բնակվելն անհնար է։
23. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի բնակության կամ հաշվառման հասցեն, առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերի ապաստարանում բնակվելու և ՀՀ օրենսդրությամբ սահմանված գնահատման արդյունքում կացարանի կարիքի անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին տեղեկությունները տրամադրում է դիմումում նշված ապաստարանը։
24. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի բնակության կամ հաշվառման հասցեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ապաստարանում բնակվելու հիմքերի բացակայության, աջակցության կենտրոնի ծառայություններից օգտվելու և ՀՀ օրենսդրությամբ սահմանված գնահատման արդյունքում կացարանի կարիքի անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին տեղեկությունները տրամադրում է դիմումում նշված աջակցության կենտրոնը։
25. Ենթահամակարգի ստեղծումից հետո հասանելի տեղեկատվական շտեմարանների միջև տվյալների փոխանակումն իրականացվում է ինքնաշխատ, իսկ մինչև ենթահամակարգի ստեղծումը հարցումներն իրականացվում են տարածքային կենտրոնի կողմից (հատուկ ստեղծված ինտերֆեյսի միջոցով կամ պաշտոնական փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով (Մալբրի համակարգ)՝ դիմումի ներկայացումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Հարցումներին համապատասխան մարմինները կամ կազմակերպությունները պետք է պատասխանեն հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ։ Հարցումների արդյունքում ստուգվում են հետևյալ տվյալները՝
1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի դիմելու դեպքում՝
ա․ անձը նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրում (անուն, ազգանուն, առկայության դեպքում՝ հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը), եթե դիմումը ներկայացվում է թղթային եղանակով,
բ․ ստուգվում է դիմողի՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա լինելու հանգամանքը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման տեղեկատվական համակարգում հաշվառված լինելու միջոցով,
գ․ ստուգվում է դիմողի (ընտանիքի բոլոր անդամների)՝ ՀՀ-ում սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության), կամ օգտագործման իրավունքով բնակության համար նախատեսված բնակելի տարածություն ունենալու և դիմելու պահին նախորդող վերջին երեք տարիների ընթացքում սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության) իրավունքով բնակության համար նախատեսված բնակելի տարածություն օտարելու մասին հանգամանքները, որի համար ուղարկվում է հարցում ՀՀ կադաստրի կոմիտե,
դ․ ստուգվում է ֆոնդում անձին (ընտանիքին) արդեն իսկ կացարան հատկացված լինելու հանգամանքը,
ե․ ստուգվում է ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1007-Ն, ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշումներով շահառու հանդիսանալու հանգամանքը․
2) միայնակ կենսաթոշակառուի դիմելու դեպքում՝
ա․ ընտանիքի բոլոր անդամները նույնականացվում են բնակչության պետական ռեգիստրում (անուն, ազգանուն, առկայության դեպքում՝ հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ՀԾՀ-ի կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը), եթե դիմումը ներկայացվում է թղթային եղանակով,
բ․ ստուգվում է դիմողի (ընտանիքի) անապահովության միավորը կամ աստիճանը, բացառությամբ այն դեպքի, երբ միայնակ կենսաթոշակառուն շուրջօրյա խնամք է ստանում և նրա միակ խնամակալը կամ հոգաբարձուն շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունն է։ Եթե միայնակ կենսաթոշակառուն շուրջօրյա խնամք է ստանում, ապա ստուգվում է ինքնասպասարկման ունակություն ունենալու հանգամանքը՝ համապատասխան կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա,
գ․ ստուգվում է դիմողի (ընտանիքի բոլոր անդամների)՝ ՀՀ-ում սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության), կամ օգտագործման իրավունքով բնակության համար նախատեսված բնակելի տարածություն ունենալու և դիմելու պահին նախորդող վերջին երեք տարիների ընթացքում սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության) իրավունքով բնակության համար նախատեսված բնակելի տարածություն օտարելու մասին հանգամանքը, որի համար ուղարկվում է հարցում ՀՀ կադաստրի կոմիտե,
դ․ ստուգվում են ընտանիքի բոլոր անդամների հաշմանդամություն ունենալու (ներառյալ հաշմանդամության խումբը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը) և կենսաթոշակ կամ նպաստ ստանալու հանգամանքները,
ե․ ստուգվում է ֆոնդում անձին (ընտանիքին) արդեն իսկ կացարան հատկացրած լինելու հանգամանքը,
զ․ ստուգվում է ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշումներով շահառու հանդիսանալու հանգամանքը․
3) անօթևան անձի (ընտանիքի) դիմելու դեպքում՝
ա․ ընտանիքի բոլոր անդամները նույնականացվում են բնակչության պետական ռեգիստրում (անուն, ազգանուն, առկայության դեպքում՝ հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ՀԾՀ-ի կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը), եթե դիմումը ներկայացվում է թղթային եղանակով,
բ․ ստուգվում է դիմողի (ընտանիքի) անապահովության միավորը կամ աստիճանն ու խոցելիության խումբը,
գ․ ստուգվում են դիմողի (ընտանիքի բոլոր անդամների)՝ ՀՀ-ում սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության), կամ օգտագործման իրավունքով բնակության համար նախատեսված բնակելի տարածություն ունենալու և դիմելու պահին նախորդող վերջին երեք տարիների ընթացքում սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության) իրավունքով բնակության համար նախատեսված բնակելի տարածություն օտարելու մասին հանգամանքները, որի համար ուղարկվում է հարցում ՀՀ կադաստրի կոմիտե,
դ․ ստուգվում է դիմողի (ընտանիքի)՝ ՀՀ-ում ապաստան ստացած փախստական լինելու հանգամանքը (ՀՀ-ում ապաստան ստացած փախստականի ընտանիքի կողմից դիմելու դեպքում), որի համար ուղարկվում է հարցում ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ ՄՔԾ),
ե․ ստուգվում են երեխայի հոր ու մոր տվյալները (միածնող ընտանիքի դիմելու դեպքում), որի համար հարցում է ուղարկում ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն կամ հիմք է ընդունվում ներկայացված փաստաթուղթը,
զ․ ստուգվում է ֆոնդում անձին (ընտանիքին) արդեն իսկ կացարան հատկացրած լինելու հանգամանքը,
է․ ստուգվում է ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1007-Ն, ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշումներով շահառու հանդիսանալու հանգամանքը․
4) ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց (ընտանիքների) դիմելու դեպքում՝
ա․ ընտանիքի բոլոր անդամները նույնականացվում են բնակչության պետական ռեգիստրում (անուն, ազգանուն, առկայության դեպքում՝ հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ՀԾՀ-ի կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը), եթե դիմումը ներկայացվում է թղթային եղանակով,
բ․ ստուգվում են դիմողի (ընտանիքի բոլոր անդամների)՝ ՀՀ-ում սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության), կամ օգտագործման իրավունքով բնակության համար նախատեսված բնակելի տարածություն ունենալու հանգամանքները, որի համար ուղարկվում է հարցում ՀՀ կադաստրի կոմիտե,
գ․ ստուգվում է դիմողի (ընտանիքի անդամի)՝ ՀՀ-ում ապաստան ստացած փախստական լինելու հանգամանքը և նշված կարգավիճակն ստանալու օրը, ամիսը, տարեթիվը, մինչև փախստականի կարգավիճակ ստանալն ապաստան հայցողների համար նախատեսված հատուկ կացարանում բնակվելու հանգամանքը, որի համար ուղարկվում է հարցում ՄՔԾ․
5) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի դիմելու դեպքում՝
ա․ ընտանիքի անդամները նույնականացվում են բնակչության պետական ռեգիստրում (անուն, ազգանուն, առկայության դեպքում՝ հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ՀԾՀ-ի կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը), եթե դիմումը ներկայացվում է թղթային եղանակով,
բ․ ստուգվում է անձի՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձ հանդիսանալու, առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերի ապաստարանում բնակվելու, գնահատման արդյունքներով կացարանի անհրաժեշտության հանգամանքը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի բնակության կամ հաշվառման հասցեն (ապաստարանում բնակվող ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կողմից դիմելու դեպքում), որի համար հարցում է ուղարկվում համապատասխան ապաստարանին,
գ․ ստուգվում է անձի՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձ հանդիսանալու, աջակցության կենտրոնի ծառայություններից օգտվելու, ապաստարանում բնակվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության, գնահատման արդյունքներով կացարանի անհրաժեշտության հանգամանքը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի բնակության կամ հաշվառման հասցեն (աջակցության կենտրոնի ծառայություններից օգտվող ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կողմից դիմելու դեպքում), որի համար հարցում է ուղարկվում համապատասխան աջակցության կենտրոնին,
դ․ ստուգվում է դիմողի (ընտանիքի բոլոր անդամների)՝ ՀՀ-ում սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության), կամ օգտագործման իրավունքով բնակության համար նախատեսված բնակելի տարածություն ունենալու հանգամանքը, որի համար ուղարկվում է հարցում ՀՀ կադաստրի կոմիտե,
ե․ ստուգվում է ֆոնդում անձին (ընտանիքին) արդեն իսկ կացարան հատկացրած լինելու հանգամանքը,
զ․ ստուգվում է ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1007-Ն, ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշումներով շահառու հանդիսանալու հանգամանքը․
6) հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված՝ ներառյալ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ սահմանված ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող (ներառյալ երբևէ գտնված) անձի (ընտանիքի) դիմելու դեպքում՝
ա․ ընտանիքի բոլոր անդամները նույնականացվում են բնակչության պետական ռեգիստրում (անուն, ազգանուն, առկայության դեպքում՝ հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ՀԾՀ-ի կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը), եթե դիմումը ներկայացվում է թղթային եղանակով,
բ․ ստուգվում է դիմողի (ընտանիքի)՝ անապահովության միավորը կամ աստիճանն ու խոցելիության խումբը,
գ․ ստուգվում է դիմողի (ընտանիքի բոլոր անդամների)՝ ՀՀ-ում սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության), կամ օգտագործման իրավունքով բնակության համար նախատեսված բնակելի տարածություն ունենալու հանգամանքը, որի համար ուղարկվում է հարցում ՀՀ կադաստրի կոմիտե,
դ․ ստուգվում են հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության, դիմողին (ընտանիքի անդամին) սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող բնակության համար նախատեսված բնակելի տարածությունում բնակվելն անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր լինելու հանգամանքները և հրատապ արձագանք պահանջող իրավիճակի սկիզբը, որի համար ուղարկվում է հարցում ՀՀ մարզպետի, իսկ Երևան քաղաքի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ,
ե․ ստուգվում է դիմողի (ընտանիքի)՝ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ սահմանված ժամանակավոր պաշտպանության տակ գտնվելու (ներառյալ երբևէ գտնված) հանգամանքը (ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ սահմանված ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող ընտանիքի կողմից դիմելու դեպքում), որի համար ուղարկվում է հարցում ՄՔԾ,
զ․ ստուգվում են ընտանիքի անդամ հանդիսացող երեխայի հոր ու մոր տվյալները (միածնող ընտանիքի դիմելու դեպքում), որի համար հարցում է ուղարկում ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն կամ հիմք է ընդունվում ներկայացված փաստաթուղթը,
է․ ստուգվում է ֆոնդում անձին (ընտանիքին) արդեն իսկ կացարան հատկացրած լինելու հանգամանքը,
ը․ ստուգվում է ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1007-Ն, ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշումներով շահառու հանդիսանալու հանգամանքը․
7) Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների դիմելու դեպքում՝
ա․ հարցում է ուղարկվում «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամին՝ ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետով և 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պայմաններին բավարարելու կամ չբավարարելու մասին տեղեկատվություն ստանալու համար,
բ․ ստուգվում է ֆոնդում անձին (ընտանիքին) արդեն իսկ կացարան հատկացրած լինելու հանգամանքը։
26. Ենթահամակարգը դիմողի կողմից ներկայացված տվյալները համադրում է ստացված տվյալների հետ, որի արդյունքում դիմումը բավարարվում և կայացվում է համապատասխան որոշում, կամ կարգով սահմանված կարգով դիմողը հաշվառվում է հերթացուցակում, կամ դիմումը մերժվում է։ Մինչև ենթահամակարգի ստեղծումը, տարածքային կենտրոնի աշխատողը դիմումում ներկայացված և ստացված տվյալները համեմատում է դիմողի դիմումում ներառված տվյալների հետ և ներկայացնում է տարածքային կենտրոնի համապատասխան բաժնի պետի և տնօրենի հաստատմանը, կազմում է համապատասխան որոշումը կամ դիմողին հաշվառում է հերթացուցակում, տեղադրում է փաստաթղթերը (դիմումը, կից փաստաթղթերը, հարցումները և պատասխանները) գործի մեջ: Յուրաքանչյուր դեպքի համար կազմվում և պահպանվում է առանձին գործ՝ մինչև համապատասխան ենթահամակարգի ստեղծումը։ Դիմողին հերթացուցակում հաշվառման համար տարածքային կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմողի տվյալները տրամադրում է ՄՍԾ-ի պատասխանատու ստորաբաժանմանը (այսուհետ՝ պատասխանատու ստորաբաժանում), ով ապահովում է հերթացուցակի կազմումը և դրանում փոփոխությունների կատարումը։
27. Դիմողի դիմումը բավարարվում կամ մերժվում է 30 օրացուցային օրվա ընթացքում։
28. Դիմողի՝ որպես կացարանով ապահովման իրավունք ունեցող անձի (ընտանիքի) դիմումը (հաշվառումը) մերժվում է, եթե՝
1) անձը (ընտանիքը) չի նույնականացվել բնակչության պետական ռեգիստրի համակարգում․
2) ընտանիքի առնվազն մեկ անդամն օտարել է բնակության համար նախատեսված բնակելի տարածություն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 3 տարվա ընթացքում, բացառությամբ կարգի 8-11-րդ կետերում նշված անձանց (ընտանիքների) դիմելու դեպքերի.
3) անձը (ընտանիքը) սույն որոշմամբ սահմանված կարգով արդեն իսկ բնակվում է ֆոնդի կացարանում.
4) դիմողի (ընտանիքի անդամների) տվյալները չեն բավարարում կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կամ 11-րդ կետով սահմանված պայմաններին․
5) անձը (ընտանիքը) չի ներկայացրել կարգի N 1 ձևով նախատեսված դիմում կամ կարգի 17-րդ կետով նախատեսված փաստաթղթերը․
6) ք. Երևան, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում բացակայում է ազատ կացարան՝ կարգի 8-րդ կետով նշված անձանց (ընտանիքների) դիմելու դեպքում․
7) դիմողը հանդիսանում է ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1007-Ն, ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն կամ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշումներով, կամ ՀՀ կառավարության այլ որոշմամբ կամ համայնքի կողմից կամ մարմինների հետ համագործակցող կազմակերպության կողմից իրականացվող կացարանով ապահովման որևէ ծրագրի շահառու, բացառությամբ կարգի 11-րդ կետում նշված անձանց (ընտանիքների) դիմելու դեպքերի․
8) անձի (ընտանիքի) կողմից ներկայացված տվյալները կամ փաստաթղթերը կեղծ են կամ ոչ հավաստի․
9) լրացել է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի՝ կարգի 16-րդ կետով սահմանված տարիքը․
10) «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված այլ դեպքերում։
29. Ֆոնդում կացարանով ապահովելու, ֆոնդում կացարանով ապահովման նպատակով դիմումը (հաշվառումը) մերժելու, ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակի հաշվառումից հանելու, ֆոնդում կացարանի տրամադրումը մերժելու, ֆոնդում կացարանով ապահովումը դադարեցնելու մասին որոշումները՝ համաձայն NN 2-6 ձևերի, այն ձևավորելուց հետո տրամադրվում է դիմողին անհատական օգտահաշվի միջոցով, իսկ մինչև ենթահամակարգի ստեղծումը՝ էլեկտրոնային փոստին, փոստային առաքմամբ կամ տարածքային կենտրոնում՝ առձեռն տրամադրելու միջոցով։ Ֆոնդում կացարանով ապահովման նպատակով դիմումը (հաշվառումը) մերժելու, ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակի հաշվառումից հանելու, ֆոնդում կացարանի տրամադրումը մերժելու, ֆոնդում կացարանով ապահովումը դադարեցնելու մասին որոշումների մեջ նշվում են նաև որոշման ընդունման հիմքերը և բողոքարկելու կարգը:
4. ՖՈՆԴԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԸ
30. Կարգում նշված անձանց (ընտանիքների) դիմումում ներառված և ստացված տվյալների հիման վրա նախարարությունն ստեղծում և կառավարում է ենթահամակարգը, այն սպասարկում և վարում է ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 404-Ն որոշմամբ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի սպասարկման և վարման լիազորած կազմակերպությունը, իսկ տվյալները մուտքագրում են ՄՍԾ-ն ու կազմակերպությունը:
5. ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ) ՀԵՐԹԱՑՈՒՑԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
31. Կացարանով ապահովման իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) հերթացուցակը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով՝ ըստ դիմումը ներկայացնելու ամսաթվի։ Մինչև ենթահամակարգի ստեղծումը տարածքային կենտրոններն անձանց (ընտանիքներին) հերթացուցակում հաշվառելու տվյալները, ֆոնդում կացարանով ապահովելու, ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակի հաշվառումից հանելու, ֆոնդում կացարանի տրամադրումը մերժելու և որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումները կայացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պատասխանատու ստորաբաժանմանը, ով ապահովում է հերթացուցակի ձևավորումը և դրանում փոփոխությունների կատարումը։
32. Կացարանով ապահովման իրավունք ունեցող անձինք (ընտանիքները) բնակության համար նախատեսված բնակելի տարածության համար հաշվառումից հանվում են՝
1) կարգով սահմանված կարգով ֆոնդի կացարանում տեղավորվելու դեպքում.
2) սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ սեփականության) իրավունքով բնակության համար նախատեսված բնակելի տարածություն ձեռք բերելու դեպքում, բացառությամբ կարգի 11-րդ կետում նշված անձանց (ընտանիքների) դիմելու դեպքերի․
3) օգտագործման իրավունքով բնակության համար նախատեսված բնակելի տարածություն ձեռք բերելու դեպքում, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում կամ կարգի 11-րդ կետում նշված անձանց (ընտանիքների) դիմելու դեպքերի․
4) հերթացուցակից դուրս գալու մասին դիմողի կողմից առցանց կամ տարածքային կենտրոնին առձեռն եղանակով դիմում ներկայացնելու դեպքում.
5) հատկացվող կացարանից կարգով սահմանված դեպքերում հրաժարվելու դեպքում.
6) որպես կացարանով ապահովման իրավունք ունեցող հաշվառվելու համար ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելու դեպքում.
7) դիմողի մահվան դեպքում՝ բացառությամբ կարգի 33-րդ կետով սահմանված դեպքի։
33. Կարգի 32-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքում ընտանիքը պահպանում է համապատասխան հերթահամարը, եթե այդ պահի դրությամբ դիմողի ընտանիքի որևէ այլ անդամի համար չեն վերացել հաշվառման համապատասխան հիմքերը:
34. Կարգի 32-րդ կետով նախատեսված հանգամանքներն ստուգվում են ինքնաշխատ եղանակով՝ ենթահամակարգի միջոցով՝ ընթացիկ ամսվա վերջին օրվա դրությամբ, իսկ մինչև ենթահամակարգի ստեղծումը՝ ստուգումներ չեն իրականացվում, սակայն կարգի 32-րդ կետով նախատեսված որևէ հիմքի հայտնաբերման դեպքում անձը (ընտանիքը) հաշվառումից հանվում է։
6. ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ) ԿԱՑԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
35. Կացարանը հատկացվում է դիմողին ըստ հաշվառման հերթականության՝ տարածքային կենտրոնի որոշման կամ արտահերթ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանի հիման վրա։
36. Ֆոնդի բնակչի կողմից կացարանն ազատվելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը դրա մասին տեղեկացնում է պատասխանատու ստորաբաժանմանը, իսկ ենթահամակարգի ստեղծումից հետո նշված տեղեկատվությունը մուտքագրվում է ենթահամակարգում։ Պատասխանատու ստորաբաժանումը սույն կետում նշված հանգամանքի մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հերթացուցակում հաշվառված հերթական դիմողին հաշվառած տարածքային կենտրոնին՝ կարգով սահմանված գործողություններն իրականացնելու նպատակով։
37. Դիմողին կացարան հատկացվում է հետևյալ սկզբունքով՝
1) երեք և ավելի սենյակ ունեցող կացարանները հատկացվում են հինգ և ավելի անդամ ունեցող ընտանիքներին․
2) երկու սենյակ ունեցող կացարանները հատկացվում են երեք կամ չորս անդամ ունեցող ընտանիքներին․
3) մեկ սենյակ ունեցող կացարանները հատկացվում են մինչև երեք անդամ ունեցող ընտանիքներին․
4) եթե դիմողի հերթը հասնելիս ազատ են սույն կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով սահմանված կացարաններ և դիմողի ընտանիքի անդամների թիվը համապատասխանաբար ցածր է սույն կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերում նշված ընտանիքների անդամների թվից, ապա դիմողը կարող է այլ դիմողի հետ (ըստ հերթացուցակի)՝ սույն կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով նախատեսված ընտանիքի անդամների թիվն ապահովելու նպատակով համատեղ բնակվել առաջարկվող կացարանում կամ հրաժարվել նման հնարավորությունից՝ պահպանելով իր հերթը, որի արդյունքում ազատ կացարանն առաջարկվում է հերթացուցակում ընդգրկված մյուս դիմողին․
5) եթե դիմողի հերթը հասնելիս ազատ են սույն կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերով սահմանված կացարաններ և դիմողի ընտանիքի անդամների թիվը համապատասխանաբար ավելի է սույն կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերում նշված ընտանիքների անդամների թվից, ապա դիմողը կարող է տեղավորվել ազատ կացարանում, եթե ցանկանում է կամ կարող է հրաժարվել ազատ կացարանից՝ պահպանելով իր հերթը, որի արդյունքում ազատ կացարանն առաջարկվում է հերթացուցակում հաշվառված մյուս դիմողին։
38. Եթե հերթացուցակում առկա են հաշվառված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք, ապա ազատ կացարանի դեպքում պատասխանատու ստորաբաժանումն առավել վաղ դիմում ներկայացրած առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի բնակությանը վայրն սպասարկող տարածքային կենտրոնին առաջարկում է 30-օրյա ժամկետում կատարել կարգով սահմանված ժամկետներում ստուգումներ, եթե հաշվառումից հետո անցել է մեկ ամիս։ Տարածքային կենտրոնն արդյունքների մասին պատասխանատու ստորաբաժանմանը տեղեկացնում է ենթահամակարգի, իսկ մինչև ենթահամակարգի ստեղծումը՝ պաշտոնական փաստաթղթաշրջանառության (Մալբրի) համակարգի միջոցով։ Եթե դիմողը բավարարում է կարգով սահմանված պայմաններին, ապա պատասխանատու ստորաբաժանումը նախարարության պատասխանատու ստորաբաժանմանը ներկայացնում է առաջարկություն՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձին արտահերթ տեղավորելու մասին՝ տարածքային կենտրոնի կողմից իրականացված ստուգումների արդյունքների մասին տեղեկացվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախարարը կայացնում է արտահերթ տեղավորման որոշում, եթե առկա են կարգով սահմանված հիմքերը, իսկ դրանց բացակայության դեպքում մերժում է պատասխանատու ստորաբաժանման արտահերթ տեղավորման վերաբերյալ առաջարկությունը։ Ենթահամակարգի ստեղծումից հետո սույն կետում նշված գործողություններն իրականացվում են ենթահամակարգի միջոցով։
39. Հերթացուցակում հաշվառված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորելու վերաբերյալ նախարարի հրամանն ընդունվում է՝ անձի (ընտանիքի) փաստացի բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնին կից գործող համակարգող խորհրդի (այսուհետ՝ համակարգող խորհուրդ) պատշաճ հիմնավորված առաջարկության, պատասխանատու ստորաբաժանման և նախարարության պատասխանատու ստորաբաժանման դրական եզրակացությունների հիման վրա, բացառությամբ սույն որոշման 9-րդ կետի 8-րդ ենթակետով կամ կարգի 38-րդ կետով սահմանված դեպքերի։ Անձը (ընտանիքը) արտահերթ կարող է տեղավորվել միայն մեկ անգամ։
40. Հերթացուցակում հաշվառված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորելու վերաբերյալ հարցը տարածքային կենտրոնի միջոցով համակարգող խորհրդի քննարկմանը կարող է ներկայացվել՝
1) նախարարության պատասխանատու ստորաբաժանման կողմից.
2) պատասխանատու ստորաբաժանման կողմից.
3) համակարգող խորհրդի որևէ անդամի կողմից.
4) տարածքային կենտրոնի կողմից․
5) դիմողի կողմից։
41. Հերթացուցակում հաշվառված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորման վերաբերյալ առաջարկությանը կից համակարգող խորհրդի քննարկմանը ներկայացվում են այն տվյալները (փաստերը, հանգամանքները) և դրանք հավաստող փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել տվյալ առաջարկության համար:
42. Կարգի 41-րդ կետով նախատեսված առաջարկության համար հիմք հանդիսացող հանգամանքներ են՝
1) ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման համաձայն՝ բարձր կամ առավելագույն խոցելիություն ունեցող անձ կամ ընտանիք լինելը, կամ
2) անձը կամ ընտանիքը հանդիսանում է միջին խոցելիություն ունեցող, որի կազմում առկա է առնվազն մեկ՝
ա․ մինչև 3 տարեկան երեխա, կամ
բ․ հղի կին, կամ
գ․ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող անձ, կամ
3) հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձ (ընտանիք) լինելը, կամ
4) պետական ծրագրի շրջանակում՝ ժամանակավոր օթևանում բնակվող անձ (ընտանիք) լինելը։
43. Համակարգող խորհրդի նիստը հրավիրվում է առաջարկությունն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Համակարգող խորհրդի առաջարկությունը համակարգող խորհրդի նախագահը տարածքային կենտրոնին է ներկայացնում նիստը հրավիրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
44. Տարածքային կենտրոնը, համակարգող խորհրդի կողմից առաջարկությունն ստանալուց հետո, կարգով սահմանված ժամկետում իրականացնում է անձի (ընտանիքի) կարգով սահմանված պայմաններին բավարարելու կամ չբավարարելու մասին ուսումնասիրություն (եթե անձի (ընտանիքի) հաշվառումից անցել է մեկ ամիս) և ներկայացնում է առաջարկություն պատասխանատու ստորաբաժանմանը՝ անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորելու կամ չտեղավորելու մասին։ Պատասխանատու ստորաբաժանումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և կացարանով ապահովման հիմքերի բացակայության կամ ազատ կացարանի բացակայության դեպքում, մերժում է տարածքային կենտրոնի առաջարկությունը, իսկ անձի (ընտանիքի) կարգով սահմանված պայմաններին բավարարելու և ազատ կացարանի առկայության դեպքում ներկայացնում է առաջարկություն նախարարության պատասխանատու ստորաբաժանմանը։ Նախարարության պատասխանատու ստորաբաժանումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը մերժում կամ կազմում է նախարարի՝ անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորման հրամանի նախագիծ և ներկայացնում է նախարարին։ Սույն կետում նշված ստորաբաժանումները եզրակացություն տրամադրելու համար հիմք են ընդունում ՀՀ օրենսդրության պահանջները և գործում առկա փաստաթղթերը։
45. Ըստ անձի (ընտանիքի) հաշվառման ցուցակի` այդ պահի դրությամբ առաջին համարով հաշվառված անձի (ընտանիքի) բնակության վայրի տարածքային կենտրոնը կազմակերպում է տվյալ անձի (ընտանիքի) (ներառյալ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված անձի (ընտանիքի) տվյալների կրկնակի ուսումնասիրություն կարգով սահմանված կարգով՝ 30 օրվա ընթացքում, եթե հաշվառումից անցել է առնվազն 1 ամիս։ Ենթահամակարգի ստեղծումից հետո տվյալների ստուգումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով՝ կարգով սահմանված կարգով։ Եթե դիմողն այլևս չի դասվում այն սոցիալական խմբին, որի հիմքով հաշվառվել էր, սակայն ներկայացնում է N 1 ձևով սահմանված դիմում և կարգով սահմանված ստուգումների արդյունքում բավարարում է կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կամ 11-րդ կետով սահմանված պայմաններին, ապա նա պահպանում է հերթացուցակում զբաղեցրած իր հերթը։
46. Կացարանի տրամադրումը մերժվում է, եթե՝
1) դիմողն արդեն իսկ տեղավորվել է ֆոնդի կացարանում (այդ թվում` մեկից ավելի սոցիալական խումբ ունենալու պարագայում` դրանցից որևէ մեկի հիմքով կացարանով ապահովվելու դեպքում).
2) կացարան տրամադրելու ժամկետին նախորդող երեք տարիների ընթացքում ընտանիքի առնվազն մեկ անդամն օտարել է բնակության համար նախատեսված բնակելի տարածություն, բացառությամբ կարգի 8-11-րդ կետերով նախատեսված անձանց (ընտանիքների) դիմելու դեպքերի.
3) դիմողի (ընտանիքի անդամների) տվյալները չեն բավարարում կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կամ 11-րդ կետով սահմանված պայմաններին, կամ չեն պահպանվել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց (ընտանիքների) կարգավիճակը․
4) անձը (ընտանիքը) չի ներկայացրել կարգի N 1 ձևով նախատեսված դիմում կամ կարգի 17-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց (ընտանիքների) դիմելու դեպքերի․
5) որպես կացարանով ապահովման իրավունք ունեցող հաշվառվելու համար ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություններ է ներկայացրել․
6) դիմողը հանդիսանում է ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1007-Ն, ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն կամ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշումներով, կամ ՀՀ կառավարության այլ որոշմամբ կամ համայնքի կողմից կամ մարմինների հետ համագործակցող կազմակերպության կողմից իրականացվող կացարանով ապահովման որևէ ծրագրի շահառու, բացառությամբ կարգի 11-րդ կետում նշված անձանց (ընտանիքների) դեպքերի․
7) դիմողի մահվան դեպքում՝ բացառությամբ կարգի 33-րդ կետով սահմանված դեպքի․
8) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի՝ կարգի 16-րդ կետով սահմանված տարիքը լրանալու դեպքում, բացառությամբ սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 2 հավելվածով հերթացուցակում ներառված (հաշվառված) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց դեպքերի։
47. Կարգի 45-րդ կետով նախատեսված կրկնակի ուսումնասիրության արդյունքում կացարանի տրամադրման հիմքերի առկայության կամ բացակայության դեպքում տարածքային կենտրոնը կայացնում է համապատասխան որոշում և դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին՝ անհատական օգտահաշվի, իսկ դրա անհնարինության դեպքում՝ տարածքային կենտրոնում առձեռն կամ էլեկտրոնային փոստին կամ փոստային եղանակով ուղարկելու միջոցով։
48. Տարածքային կենտրոնը ֆոնդում կացարանով ապահովման իր որոշումը կամ նախարարի հրամանը երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է կազմակերպությանը և որոշման կամ հրամանում նշված անձին (ընտանիքին) (այսուհետ՝ շահառու): Ենթահամակարգի առկայության դեպքում տեղեկատվությունը կազմակերպությանը տրամադրվում է ինքնաշխատ եղանակով։
49. Շահառուն կարգի 48-րդ կետով նախատեսված որոշումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում ներկայանում է կազմակերպության համապատասխան ֆոնդ կամ հրաժարվում է (այդ թվում՝ գործողությամբ կամ անգործությամբ) առաջարկվող կացարանից։
50. Շահառուին մեկ անգամ կացարան առաջարկելու և հրաժարման (այդ թվում՝ փաստացի գործողություններով կամ անգործությամբ) դեպքում շահառուն հանվում է հերթացուցակից և կորցնում է կացարանով ապահովման իր իրավունքը, իսկ կրկին հերթացուցակում հաշվառվելու համար դիմում է ընդհանուր հիմունքներով, բացառությամբ կարգի 54-րդ կետով սահմանված դեպքերի։
51. Շահառուի կողմից կարգի 49-րդ կետով սահմանված ժամկետում կազմակերպություն չներկայանալու կամ հրաժարվելու մասին կազմակերպությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է տարածքային կենտրոնին, իսկ ենթահամակարգի ստեղծումից հետո նշված տեղեկատվությունը մուտքագրվում է ենթահամակարգում։
52. Կարգի 51-րդ կետով սահմանված դեպքում տարածքային կենտրոնի համապատասխան աշխատողը գրությունը կամ տեղեկատվությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է շահառուի՝ կազմակերպություն չներկայանալու կամ հրաժարվելու պատճառների ուսումնասիրություն և շահառուին հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է, որ չներկայանալու կամ հրաժարվելու դեպքում շահառուն կհանվի հերթացուցակից և կկորցնի կացարանով ապահովվելու իրավունքը, բացառությամբ կարգով նախատեսված դեպքերի։ Սույն կետում նշված գրությունը կամ տեղեկատվությունն ստանալուց հետո ութերորդ աշխատանքային օրը, եթե շահառուն չի ներկայանում կազմակերպություն, տարածքային կենտրոնի որոշումը ճանաչվում է ուժը կորցրած՝ համաձայն N 7 ձևի և տարածքային կենտրոնը կայացնում է շահառուին հաշվառումից հանելու մասին որոշում՝ համաձայն N 4 ձևի։
53. Մինչև ենթահամակարգի ստեղծումը՝ կարգի 52-րդ կետով նախատեսված որոշումները տարածքային կենտրոնը դրա մասին տեղեկացնում է պատասխանատու ստորաբաժանմանը, ով ապահովում է կարգի 45-րդ կետով նախատեսված հաջորդ կրկնակի ուսումնասիրությունը հերթացուցակում ընդգրկված հաջորդ անձի (ընտանիքի) համար՝ տեղեկացնելով համապատասխան տարածքային կենտրոնին։
54. Դիմողը չի հանվում հաշվառումից, եթե կացարանում տեղավորվելուց հրաժարվելու պատճառ են հանդիսացել՝
1) ընտանիքի անդամի մշտական աշխատանքի վայրի՝ առաջարկվող կացարանից 30 կմ-ից ավելի հեռավորության վրա գտնվելը․
2) ընտանիքում դիալիզ ստացող անդամի առկայությունը, եթե համապատասխան բժշկական հաստատությունը գտնվում է առաջարկվող կացարանից 30 կմ-ից ավելի հեռավորության վրա․
3) ընտանիքի անդամն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակում և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձ է, իսկ առաջարկվող կացարանում առկա չեն տեղաշարժման համար համապատասխան հարմարեցումները․
4) կարգի 37-րդ կետի 4-րդ կամ 5-րդ ենթակետերով նախատեսված հիմքով կացարան առաջարկելու դեպքում․
5) սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքում։
55. Կարգով սահմանված շահառուին ֆոնդի կացարանը հատկացվում է անհատույց հիմքով, իսկ սույն որոշմամբ նախատեսված դեպքերում՝ նաև մատչելի վարձավճարի հիմունքներով։
56. Կացարաններն անհատույց հիմքով հատկացվում են՝
1) միայնակ կենսաթոշակառուին կամ միայն միայնակ կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքին՝ անժամկետ, իսկ եթե ընտանիքի կազմում առկա է առնվազն մեկ հաշմանդամություն ունեցող անձ, ում հաշմանդամության ժամկետը սահմանված է որոշակի ժամկետով, ապա կացարանը հատկացվում է երեք տարի ժամկետով։ Եթե մինչև պայմանագրի ժամկետի ավարտը հաշմանդամության ժամկետը երկարաձգվում է և կարգով սահմանված շահառուներին ներկայացվող մնացած պայմաններն առկա են, ապա անձի (ընտանիքի) հետ կնքվում է երեք տարի ժամկետով պայմանագիր, իսկ բոլոր անդամների հաշմանդամության ժամկետը անժամկետ սահմանվելու դեպքում՝ անժամկետ։ Եթե մինչև կացարանի որոշակի ժամկետով պայմանագրի ժամկետի լրանալը, անձը (ընտանիքը) ձեռք է բերել միայնակ կենսաթոշակառուի կամ միայն միայնակ կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքի կարգավիճակ, ապա նրա հետ կնքվում է կացարանի անհատույց հիմքով անժամկետ պայմանագիր՝ կարգով սահմանված կարգով ու դեպքերում։ Եթե հաշմանդամության ժամկետը ֆունկցիոնալության գնահատման արդյունքում վերանայվում է (անձի համար անժամկետ հաշմանդամության փոխարեն սահմանվում է որոշակի ժամկետով հաշմանդամություն), ապա անժամկետ կնքված պայմանագրի ժամկետը փոխվում է և կացարանը անձին (ընտանիքին) հատկացվում է երեք տարի ժամկետով՝ հաշվի առնելով սույն ենթակետի կարգավորումները․
2) կարգի 5-րդ կետով նախատեսված անձանց՝ մինչև 23 տարեկանը լրանալը, իսկ առկա (ցերեկային) համակարգում սովորելու դեպքում՝ մինչև 26 տարեկանը լրանալը․
3) կարգի 11-րդ կետով նախատեսված անձանց (ընտանիքներին)՝ 10 տարի ժամկետով․
4) կարգի 8-րդ կետով նախատեսված անձանց (ընտանիքներին)՝ 6 ամիս ժամկետով․
5) կարգով նախատեսված այլ անձին (ընտանիքին)՝ 3 տարի ժամկետով։
57. Շահառուների տվյալները յուրաքանչյուր ամիս ենթակա են ստուգման և կարգի 60-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում պայմանագիրը ենթակա է միակողմանի լուծման՝ նշված հանգամանքը հայտնաբերելու ամսվան հաջորդող ամսվա մեկից։ Տվյալները համադրվում են յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ առկա տվյալներով, իսկ մինչև ենթահամակարգի ստեղծումը՝ համադրումներ չեն իրականացվում, սակայն կարգի 60-րդ կետով նախատեսված որևէ հիմքի հայտնաբերման դեպքում՝ պայմանագիրը ենթակա է միակողմանի լուծման՝ նշված հանգամանքը հայտնաբերելու ամսվան հաջորդող ամսվա մեկից։
58. Մինչև կացարանի անհատույց հիմքով պայմանագիր կնքելը կազմակերպության սոցիալական աշխատողը կազմում է շահառուի անհատական կամ ընտանեկան սոցիալական միջամտության ծրագիր՝ նախարարի հրամանով սահմանված կարգով։ Շահառուի սոցիալական միջամտության ծրագիր կարող է չկազմվել, եթե կացարանով ապահովման պայմանագիրը կնքվում է անժամկետ։ Շահառուի սոցիալական միջամտության ծրագիրը կցվում է պայմանագրին, ինչպես նաև ներառվում ենթահամակարգում կամ կցվում անձնական գործում։ Շահառուի սոցիալական միջամտության ծրագիրը պետք է ընդգրկի նաև շահառուի ու նրա ընտանիքի անդամների ակտիվացմանն ուղղված միջոցառումներ, եթե անձը համարվում է աշխատունակ։
59. Կարգով սահմանված պայմանագրերը կնքվում են հասարակ գրավոր ձևով։
60. Կացարանով ապահովման սոցիալական ծառայության դադարեցման և կացարանի տրամադրման պայմանագրի լուծման հիմքերն են՝
1) պայմանագրով սահմանված ժամկետը լրանալը.
2) շահառուի առցանց կամ առձեռն եղանակով հրաժարման դիմում ներկայացնելը.
3) միայնակ անձի կամ ընտանիքի բոլոր անդամների՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող կազմակերպություն ընդունվելը.
4) ընտանիքի անդամներից որևէ մեկի կողմից կազմակերպությունում թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) կամ արգելված այլ նյութեր տարածելը կամ կազմակերպության տարածքում որևէ անձի առողջությանը կամ կյանքին իրական սպառնալիք ներկայացնելը կամ ծանր վնասելը․
5) ընթացիկ տարվա ընթացքում կազմակերպության կանոնները երկու անգամից ավելի խախտելը՝ կանոններով նախատեսված դեպքերում.
6) կարգի 70-րդ կետի 5-րդ ենթակետում նշված ժամկետից ավելի երկար ժամկետով կացարանից բացակայելը.
7) բնակության համար նախատեսված բնակելի տարածություն սեփականության իրավունքով ձեռք բերելը, բացառությամբ կարգի 11-րդ կետում նշված անձանց (ընտանիքների) դեպքերի․
8) բնակության համար նախատեսված բնակելի տարածություն օգտագործման իրավունքով ձեռք բերելը, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում կամ կարգի 11-րդ կետում նշված անձանց (ընտանիքների) դեպքերի․
9) միայնակ անձի մահը կամ ընտանիքի բոլոր անդամների մահը․
10) անձի (ընտանիքի) սոցիալական միջամտության ծրագրով նախատեսված գործողությունը երկու անգամ անընդմեջ անհիմն չկատարելը՝ ըստ կազմակերպության սոցիալական աշխատողի եզրակացության, կամ դեպքի վարման համաձայնագիրը կամ միջամտության ծրագիրը չստորագրելը, բացառությամբ կարգի 11-րդ կետում նշված անձանց (ընտանիքների) դեպքերի․
11) որպես կացարանով ապահովման իրավունք ունեցող հաշվառվելու համար ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելը.
12) ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1007-Ն, ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն կամ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշումներով, կամ ՀՀ կառավարության այլ որոշմամբ կամ համայնքի կողմից կամ մարմինների հետ համագործակցող կազմակերպության կողմից իրականացվող կացարանով ապահովման որևէ ծրագրի շահառու հանդիսանալը, բացառությամբ կարգի 11-րդ կետում նշված անձանց (ընտանիքների) դեպքերի․
13) կացարանով ապահովման նպատակով շահառուի և կազմակերպության միջև կնքվող պայմանագիրը շահառուի կողմից ստորագրելուց հրաժարվելը․
14) հրատապ արձագանք պահանջող իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի դեպքում՝ երկու անգամ անընդմեջ ստացվել է տեղեկատվություն համապատասխան մարմնից, որ անձի (ընտանիքի) վերադարձն իր բնակության վայր չի ներկայացնում սպառնալիք նրանց կյանքին կամ առողջությանը․
15) կարգի 6-7-րդ և 10-րդ կետերում նշված շահառուի դեպքում՝ վերջին 12 ամսվա ընթացքում առնվազն վեց ամիս ընտանիքի անապահովության միավորը 0.00 է կամ ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը բարձր է եղել անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից, իսկ սույն որոշման 3-րդ կետի 2-5-րդ ենթակետերում նշված շահառուի դեպքում՝ վերջին 12 ամսվա ընթացքում առնվազն վեց ամիս ընտանիքի անապահովության միավորը 0.00 է կամ ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը բարձր է եղել անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից․
16) կարգի 9-րդ կետում նշված շահառուի դեպքում՝ ապաստարանների կամ աջակցության կենտրոնների կողմից նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 6-ի N 171-Լ հրամանով սահմանված մշտադիտարկման արդյունքներով՝ կացարանի անհրաժեշտության բացակայության դեպքում.
17) մատչելի վարձավճարը երկու ամիս անընդմեջ չվճարելու դեպքում՝ սույն որոշման 9-րդ կետով սահմանված կարգով պայմանագիր կնքելու նպատակով։
61. Կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներն ընթացիկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ խախտելու, կազմակերպությունում թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) կամ արգելված այլ նյութեր տարածելու կամ կազմակերպության տարածքում որևէ անձի առողջությանը կամ կյանքին իրական սպառնալիք ներկայացնելու կամ ծանր վնասելու, կարգի 70-րդ կետի 5-րդ ենթակետում նշված ժամկետից ավելի բացակայելու, մատչելի վարձավճարը պարբերաբար չվճարելու, պայմանագիրը չստորագրելու կամ անձի (ընտանիքի) սոցիալական միջամտության ծրագրով նախատեսված գործողությունները չկատարելու դեպքում կազմակերպությունը տեղեկացնում է տարածքային կենտրոնին ենթահամակարգի միջոցով, իսկ մինչև ենթահամակարգի ստեղծումը՝ գրավոր եղանակով՝ եռօրյա ժամկետում։
62. ՀՀ կառավարության կամ համայնքի կողմից կամ նրանց հետ համագործակցող կազմակերպության կողմից իրականացվող կացարանով ապահովման որևէ ծրագրի շահառու հանդիսանալու հանգամանքը ստուգվում է նախարարության կողմից տիրապետվող համապատասխան տեղեկատվական շտեմարաններից (ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1007-Ն, ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշումներ), իսկ շահառուի կողմից նման հանգամանքի մասին տեղեկացումն իրականացվում է իր անհատական օգտահաշվի միջոցով, իսկ մինչև ենթահամակարգի ստեղծումը՝ դիմում ներկայացնելով տարածքային կենտրոնին՝ առցանց կամ առձեռն եղանակով։
63. Ամենամսյա ստուգումներն իրականացվում են ինքնաշխատ եղանակով՝ ենթահամակարգի միջոցով՝ ընթացիկ ամսվա վերջին օրվա դրությամբ առկա տվյալների հիման վրա, իսկ մինչև ենթահամակարգի ստեղծումը՝ ստուգումներ չեն իրականացվում, սակայն կարգի 60-րդ կետով նախատեսված որևէ հիմքի հայտնաբերման դեպքում կայացվում է որոշում, որի արդյունքում պայմանագիրը կազմակերպության կողմից միակողմանի լուծվում է։
64. Կազմակերպության և շահառուի միջև կնքվում է պայմանագիր, որի օրինակելի ձևը սահմանում է նախարարը։
65. Կացարանում շահառուի բնակության, համակեցության կանոնները սահմանվում են կազմակերպության՝ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի (կամ պաշտոնատար անձի) կողմից հաստատված համակեցության կանոններով և այլ ներքին իրավական ակտերով, որոնք պետք է համաձայնեցվեն նախարարության հետ։
66. Շահառուի սոցիալական միջամտության ծրագրի իրականացումն ապահովում է կազմակերպության սոցիալական աշխատողը։ Կազմակերպությունը յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաջորդող ամսվա 20-ը և, ըստ անհրաժեշտության, կացարանի գտնվելու վայրն սպասարկող տարածքային կենտրոնին ներկայացնում է տեղեկատվություն յուրաքանչյուր անձի (ընտանիքի) սոցիալական միջամտության ծրագրի կատարման ընթացքի մասին։ Ենթահամակարգի ստեղծումից հետո սույն կետով պահանջվող տեղեկատվությունը ներկայացվում է ենթահամակարգի միջոցով։
67. Տարածքային կենտրոնի բոլոր որոշումները, գործողությունները և անգործությունը կարող են բողոքարկվել ՄՍԾ կամ դատական կարգով։ Վարչական բողոքները քննվում են 30-օրյա ժամկետում՝ կարգով սահմանված դիմումների ներկայացման կարգով։
7. ՇԱՀԱՌՈՒԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
68. Շահառուն ունի հետևյալ հիմնական իրավունքները`
1) կարգով սահմանված ժամկետում անարգել բնակվելու տրամադրված կացարանում՝ օգտվելով կացարանի կոմունալ հարմարություններից.
2) իրեն հատկացված կացարանում բնակվելու իր ընտանիքի անդամների հետ.
3) բնակության ընթացքում յուրաքանչյուր ամիս առավելագույնը 7 օր հյուրընկալելու այլ անձի։ Շահառուի կամ շահառուի ընտանիքի անդամի կամ հյուրընկալվողի առողջական խնդիրներով պայմանավորված անընդմեջ հյուրընկալման ժամկետը չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը․
4) վաղաժամկետ դուրս գալու իր կացարանից` պահպանելով բնակելի տարածության իրավունքը և վերականգնելու հաշվառման ցուցակում նախկին հերթահամարը, եթե կացարանում առկա են այնպիսի թերություններ, որոնց մասին նա չգիտեր ու չէր կարող իմանալ կացարանում տեղավորվելիս և որոնք կացարանի բնականոն օգտագործումը դարձնում են անհնար, կամ կացարանը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար շահառուն պատասխանատվություն չի կրում։
69. Կարգի 68-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը հաստատում է կազմակերպությունը:
70. Շահառուն ունի հետևյալ հիմնական պարտականությունները`
1) կարգով նախատեսված որոշումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում ներկայանալ կացարան․
2) կազմակերպություն ներկայանալուց հետո 7-օրյա ժամկետում հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում` կացարանի հասցեով.
3) պահպանել կացարանում բնակվելու ընդհանուր համակեցության կանոնները.
4) ներառվել իր սոցիալական դեպքի վարման գործընթացում և իրականացնել սոցիալական միջամտության ծրագրով նախատեսված գործողությունները․
5) կարգի 60-րդ կետի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ ու 12-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքների առաջացման, ինչպես նաև բնակության իրավունքի ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում կացարանից 183 օրվանից ավելի բացակայելու դեպքում 3 օրվա ընթացքում դրա մասին հայտնել կազմակերպությանը․
6) օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրել իրեն հանձնված գույքի՝ դիտավորությամբ կամ անզգուշորեն վնասման կամ կորստի դեպքում, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի․
7) վճարել հատկացված կացարանի բոլոր կոմունալ ծառայությունները և ֆոնդի ընդհանուր տարածքների օգտագործման պարտադիր վճարները, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ․
8) պայմանագրի լուծմանը հաջորդող օրվանից դուրս գալ կացարանից:
71. Պայմանագրով կարող են սահմանվել այլ իրավունքներ և պարտականություններ։
72. Կարգի 56-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ժամկետը լրանալու դեպքում՝ համապատասխան կարգավիճակը պահպանած (կարգի 7-րդ, 9-րդ կամ 10-րդ կետի համաձայն) կամ կարգով սահմանված այլ կարգավիճակ ունեցող (կարգի 7-րդ, 9-րդ կամ 10-րդ կետի համաձայն) շահառուի հետ կազմակերպությունը կարող է երկարաձգել պայմանագիրը 3 տարով, բացառությամբ կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետում նշված շահառուների։ Պայմանագրի կնքման նպատակով շահառուն պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ ներկայացնում է կարգով սահմանված դիմում՝ տարածքային կենտրոնին։
73. Կարգի 72-րդ կետով նախատեսված դիմումի ներկայացման, ուսումնասիրության, կացարանի տրամադրման, կացարանի տրամադրման մերժման, կացարանով ապահովման սոցիալական ծառայության դադարեցման, շահառուի հիմնական իրավունքների և պարտականությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն որոշմամբ սահմանված կարգով։
74. Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է 3 տարով, եթե շահառուն՝
1) դիմել է սահմանված ժամկետում, և
2) ընտանիքն ունի կարգի 7-րդ, 10-րդ կետով կամ 9-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգավիճակ և բավարարում է համապատասխան կետով սահմանված պայմաններին, և
3) առկա չի կացարանի տրամադրման մերժման որևէ հիմք, և
4) ընտանիքի աշխատունակ առնվազն մեկ անդամը զբաղվածության հիմքով ունի եկամուտ՝ կազմակերպության սոցիալական աշխատողի եզրակացության հիման վրա:
8. ՖՈՆԴԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
75. ՀՀ-ում բնակելի տարածության կարիք ունեցող անձանց (ընտանիքներին) կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրի իրականացումը ֆինանսավորվում է`
1) ՀՀ պետական բյուջեից` տվյալ նպատակի համար հատկացված ֆինանսական միջոցներից, կամ
2) ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից հատկացված ֆինանսական միջոցներից:
9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
76. Կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը նախարարության և ՄՍԾ պատասխանատու ստորաբաժանումներ է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում ազատված կացարանների թվի, տեղավորված անձանց սոցիալական խմբի և թվի, ազատ կացարանների, ներքին կանոնների խախտում թույլ տված անձանց, լուծված պայմանագրերի վերաբերյալ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, այլ տեղեկություններ։ Ենթահամակարգի ստեղծումից հետո սույն կետով պահանջվող տեղեկատվությունը ներկայացվում է ենթահամակարգի միջոցով։
Ձև N 1
Միասնական սոցիալական ծառայության
———————————— տարածքային կենտրոն
Դ Ի Մ ՈՒ Մ
Ես՝ ___________________________________________________________________________________________ս,
(անունը, ազգանունը, հայրանունը)
Անձը հաստատող փաստաթղթի (նույնականացման քարտի) սերիան, համարը
______________________________________________________
Հանրային ծառայությունների համարանիշը ______________________
Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը ________________
Բնակության վայրը
__________________________________________________________________
Հեռախոսահամարը __________________ ,
Էլեկտրոնային փոստ՝
հանդիսանալով _________________________________________, խնդրում եմ ինձ (ընտանիքիս)
(նշել սոցիալական խումբը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձ հանդիսանալու դեպքում նաև աջակցության կենտրոնի կամ ապաստարանի անվանումը, իսկ միայնակ կենսաթոշակառուի դեպքում՝ շուրջօրյա խնամք ստանալու դեպքում նաև շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության անվանումը)
հաշվառել որպես բնակելի տարածության կարիք ունեցող՝ կացարանում տեղավորվելու համար:
☐ Տեղեկացնում եմ (ենք), որ չեմ (չենք) հանդիսանում պետական, համայնքային, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված որևէ եղանակով կացարանով ապահովման ծրագրի շահառու։ Պարտավորվում եմ (ենք) «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված որևէ եղանակով կացարանով ապահովման ծրագրի շահառու հանդիսանալու դեպքում՝ եռօրյա ժամկետում տեղեկացնել դիմումում նշված ՄՍԾ-ի տարածքային կենտրոնին՝ իմ անհատական օգտահաշվի, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ՄՍԾ-ի տարածքային կենտրոնում՝ առձեռն կամ փոստային եղանակով։ Տեղյակ եմ (ենք), որ նման հանգամանքների բացահայտման օրվան հաջորդող ամսվա 1-ից կդադարեցվի կացարանով ապահովման սոցիալական ծառայության տրամադրումը։
☐ *Միայնակ կենսաթոշակառուի դեպքում․ հայտնում եմ, որ չունեմ զավակ, ծնող, ամուսին, խնամակալ կամ հոգաբարձու, կամ ունեմ միայն տարիքային աշխատանքային կենսաթոշակի, կամ ծերության նպաստի, կամ հաշմանդամության կենսաթոշակի, կամ հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող զավակներ, ծնողներ, ամուսին։
☐ Տալիս եմ (ենք) իմ (մեր) համաձայնությունը, այլ շահառուների հետ համատեղ բնակվելու նպատակով՝ տրամադրել իմ հեռախոսահամարը, անուն, ազգանունը, սոցիալական խումբը նման ցանկություն հայտնած շահառուներին։
☐ Տալիս ենք մեր համաձայնությունը՝ դիմողի կողմից կացարանով ապահովման պայմանագիրը մեր բոլորի անունից ստորագրելու համար և տեղյակ ենք, որ պայմանագիրը տարածվելու է բոլորիս վրա և պարտավորվում ենք պահպանել պայմանագրի պահանջները։
☐ Տալիս ենք մեր համաձայնությունը՝ դիմողի կողմից առաջարկվող կացարանից մեր բոլորի անունից հրաժարվելու մասին։
☐ Տալիս եմ (ենք) համաձայնություն՝ պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, սոցիալական դեպքի վարման շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 404-Ն որոշմամբ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի սպասարկման և վարման լիազորած կազմակերպության, Միասնական սոցիալական ծառայության, ——————— կազմակերպության կողմից մշակվեն իմ (մեր) անձնական տվյալները՝ Կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի N 1029-Ն որոշմամբ սահմանված կարգով։
☐ Տալիս եմ (ենք) համաձայնություն, որ իմ (մեր) անձնական տվյալները փոխանցվեն երրորդ անձի՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին՝ սոցիալական աջակցության տրամադրման կամ դրա կազմակերպման կամ Կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի N 1029-Ն որոշմամբ սահմանված դեպքերում։
Ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը ————————————————
————․
☐ խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը կամ լուսապատճենը՝ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանված լինելու դեպքում․
☐ երեխայի ծննդյան վկայականի կամ ամուսնության վկայականի լուսապատճենը, եթե երեխան ծնվել է, իսկ ամուսնությունը գրանցվել է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը․
☐ անձին անգործունակ կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատական ակտի լուսապատճենը․
☐ արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորելու մասին համապատասխան հաստատությունից տրված տեղեկանքի լուսապատճենը․
☐օտարերկրյա պետության կողմից տրամադրված ———————փաստաթղթի հայերեն թարգմանությամբ լուսապատճենը՝ նոտարական վավերացմամբ, ինչպես նաև նշված փաստաթղթի համապատասխան վավերացումը (ապոստիլ) (ՀՀ օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում)․
☐շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքի լուսապատճենը՝ դիմողի ինքնասպասարկման ապահովման ունակություն ունենալու կամ չունենալու մասին։
Ընդամենը ____________ էջ:
(էջերի թիվը)
Դիմումը հաստատելուց առաջ
☐ հավաստիացնում ենք, որ ներկայացված տվյալները ճիշտ են։
|
NN ը/կ |
Անունը, ազգանունը, հայրանունը |
Ազգակ- ցական կապը |
Անձը հաստատող փաստաթղթի (նույնականաց-ման քարտի) սերիան, համարը |
Կարգավիճակը (կենսաթոշակառու, հաշմանդամություն ունեցող անձ, հղի, առկա համակարգի ուսանող, անգործունակ, խնամակալ կամ հոգաբարձու ունեցող, անհայտ բացակայող և այլն) |
Հանրային ծառայությունների համարանիշը կամ չստանալու մասին տեղեկանքի համարը |
Ստորագրությունը, ամսաթիվը |
|
1․ |
||||||
|
2. |
||||||
|
3. |
||||||
|
4. |
||||||
|
5. |
||||||
|
6. |
Ձև N 2
ՈՐՈՇՈՒՄ No _____
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Անձի ________________________________________________________
Անունը, ազգանունը, հայրանունը
_____________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համար
___________________________________________
ՀԾՀ/ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համար
—————————————————————
Դիմումի ամսաթիվը « » 20 թ․
————————— հասցեում գտնվող պետական սոցիալական բնակարանային ֆոնդում անհատույց/մատչելի վարձավճարով ապահովել կացարանով (———կացարան)՝ որպես —————— ընտանիք՝ ————— ժամկետով,
եթե առկա չէ օրենսդրությամբ սահմանված դադարեցման հիմք։
*Մատչելի վարձավճարի պայմանագրի կնքման դեպքում՝ վարձավճարի ամսական չափը կազմում է———— ՀՀ դրամ։
ՄՍԾ ______________ ՏԿ
Հատուկ ծածկագիր (վավերականության ստուգիչ ծածկագիր)
_____________________
Ձև N 3
ՈՐՈՇՈՒՄ No _____
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄՈՒՄԻ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
Անձի _________________________________________________________
Անունը, ազգանունը, հայրանունը
______________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համար
________________________________________
ՀԾՀ/ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համար
—————————————————————
Դիմումի ամսաթիվը « » 20 թ․
Պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման դիմումը (հաշվառումը) մերժել՝
Իրավական հիմքը———————————
Փաստացի հիմքը ——————————--։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով (Միասնական սոցիալական ծառայություն) կամ դատական կարգով (Հայաստանի Հանրապետության վարչական դատարան)՝ 30-օրյա ժամկետում։
ՄՍԾ ______________ ՏԿ
Հատուկ ծածկագիր (վավերականության ստուգիչ ծածկագիր)
_____________________
Ձև N 4
ՈՐՈՇՈՒՄ No _____
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԵՐԹԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Անձի _________________________________________________________
Անունը, ազգանունը, հայրանունը
______________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համար
________________________________________
ՀԾՀ/ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համար
—————————————————————
Դիմումի ամսաթիվը « » 20 թ․
Պետական սոցիալական բնակարանային ֆոնդում հաշվառման հերթացուցակի հաշվառումից հանել՝
Իրավական հիմքը———————————
Փաստացի հիմքը ——————————--։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով (Միասնական սոցիալական ծառայություն) կամ դատական կարգով (Հայաստանի Հանրապետության վարչական դատարան)՝ 30-օրյա ժամկետում։
ՄՍԾ ______________ ՏԿ
Հատուկ ծածկագիր (վավերականության ստուգիչ ծածկագիր)
_____________________
Ձև N 5
ՈՐՈՇՈՒՄ No _____
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
Անձի _________________________________________________________
Անունը, ազգանունը, հայրանունը
______________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համար
________________________________________
ՀԾՀ/ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համար
—————————————————————
Դիմումի ամսաթիվը « » 20 թ․
Պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանի տրամադրումը մերժել՝
Իրավական հիմքը———————————
Փաստացի հիմքը ——————————--։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով (Միասնական սոցիալական ծառայություն) կամ դատական կարգով (Հայաստանի Հանրապետության վարչական դատարան)՝ 30-օրյա ժամկետում։
ՄՍԾ ______________ ՏԿ
Հատուկ ծածկագիր (վավերականության ստուգիչ ծածկագիր)
_____________________
Ձև N 6
ՈՐՈՇՈՒՄ No _____
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ
Անձի _________________________________________________________
Անունը, ազգանունը, հայրանունը
______________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համար
________________________________________
ՀԾՀ/ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համար
—————————————————————
Դիմումի ամսաթիվը « » 20 թ․
Պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման ծառայությունը դադարեցնել —————— -ից
Իրավական հիմքը———————————
Փաստացի հիմքը ——————————--։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով (Միասնական սոցիալական ծառայություն) կամ դատական կարգով (Հայաստանի Հանրապետության վարչական դատարան)՝ 30-օրյա ժամկետում։
ՄՍԾ ______________ ՏԿ
Հատուկ ծածկագիր (վավերականության ստուգիչ ծածկագիր)
_____________________
Ձև N 7
ՈՐՈՇՈՒՄ No _____
------ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Անձի _________________________________________________________
Անունը, ազգանունը, հայրանունը
______________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համար
________________________________________
ՀԾՀ/ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համար
—————————————————————
Դիմումի ամսաթիվը « » 20 թ․
Պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման ————
———— որոշումը ճանաչել ուժը կորցրած։
Իրավական հիմքը———————————
Փաստացի հիմքը ——————————--։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով (Միասնական սոցիալական ծառայություն) կամ դատական կարգով (Հայաստանի Հանրապետության վարչական դատարան)՝ 30-օրյա ժամկետում։
ՄՍԾ ______________ ՏԿ
Հատուկ ծածկագիր (վավերականության ստուգիչ ծածկագիր)
_____________________
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
15.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի N 1029-Ն որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
|
NN ը/կ |
Պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը |
Հայաստանի Հան-րապետության աշխատանքի և սոցիալական հացերի նախա-րարության կողմից տրամադրվող տվյալի բովան- դակությունը |
Պարբե-րակա-նությունը |
Ժամկետը |
Տվյալի փոխանց-ման եղանակը |
Անհրաժեշտ տվյալները |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1. |
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն |
հանրային ծառայությունների համարանիշ, հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համար կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան և համարը), հաշվառման հասցեն |
առցանց հարցման համաձայն |
առցանց հարցման օրը |
վեբ ծառայու- թյան միջոցով |
1) նույնականացված անձի անձը հաստատող փաստաթղթերի տեսակը, համարը, սերիան, անձի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր/ամիս/տարի, անձի սեռը, հաշվառման հասցեն և հաշվառման տեսակը (ոստիկանի զեկուցագրի հիման վրա կամ սեփականության հիմքով) 2) նույնականացված անձի ՀՀ-ում ապաստան ստացած փախստական լինելու կամ չլինելու մասին տվյալը, փախստականի կարգավիճակ ստանալու օրը, ամիսը, տարեթիվը 3) նույնականացված անձի ապաստան հայցողների համար հատուկ կացարանում տեղավորված լինելու հանգամանքը, 4) նույնականացված անձի Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ սահմանված ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձ հանդիսանալու կամ չհանդիսանալու տվյալը |
|
2․ |
Հայաստանի Հանրապետության մարզպետերի աշխատակազմեր, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան |
հանրային ծառայությունների համարանիշ, հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համար կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան և համարը) |
հարցման համաձայն |
առցանց հարցման օրը |
ստորա- կետով առանձ- նացված արժեք- ների (CSV) ձևաչա- փով |
1)նույնականացված անձի ՀՀ-ում սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածություն վերադառնալը կյանքի կամ առողջության համար վտանգավոր լինելու կամ չլինելու մասին տվյալը 2) նույնականացված անձի հրատապ արձագանք պահանջող իրավիճակում հայտնված լինելու կամ չլինելու մասին հանգամանքը 3) հրատապ արձագանք պահանջող իրավիճակի սկիզբը՝ օրը, ամիս, տարեթիվը 4) նույնականացված անձի բնակելի տարածությունը քանդման ենթակա կամ ոչ ենթակա լինելու, բնակության համար նախատեսված բնակելի տարածությունում դժբախտ պատահարի կամ աղետի կամ ռազմական գործողությունների հետևանքով բնակվելն անհնար լինելու հանգամանքը |
|
3. |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն |
հանրային ծառայությունների համարանիշ, հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համար կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան և համարը) |
առցանց հարցման համաձայն |
առցանց հարցման օրը |
վեբ ծառա-յության միջոցով |
1) նույնականացված անձի ծննդյան կամ մահվան օր/ամիս/տարի 2) նույնականացված երեխայի հոր ու մոր մասին տվյալը՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան վկայականի սերիան և համարը 3) ամուսնության վկայականի համարը և սերիան, տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը, ամուսինների անունը, ազգանունը, հայրանունը |
|
4. |
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե |
հանրային ծառայությունների համարանիշ, հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համար կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան և համարը) |
առցանց հարցման համաձայն |
առցանց հարցման օրը |
առցանց` վեբ ծառա-յության միջոցով |
1) նույնականացված անձի սեփականության (ներառյալ բաժնային կամ համատեղ) կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածության առկայությունը կամ բացակայությունը, բնակելի տարածության գտնվելու վայրը 2) նույնականացված անձի վերջին երեք տարում բնակելի տարածություն օտարած լինելու կամ չլինելու մասին տվյալը |
|
5․ |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
հանրային ծառայությունների համարանիշ, հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համար կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան և համարը) |
առցանց հարցման համաձայն |
առցանց հարցման օրը |
առցանց` վեբ ծառա-յության միջոցով |
նույնականացված անձի առկա համակարգում սովորելու հանգամանքը |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
15.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2026 թվական: