ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 1993 թ. N 220
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐՈՒՂԵՎՈՐՏՐԱՆՍ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՍԿԻՉ ԵՐԹԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «Երուղևորտրանս» արտադրական գլխավոր վարչության հսկիչ ենթակարգավորման հաշվողական կենտրոնը (ՀԵՀԿ) հանձնել պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ենթակայությանը:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` ստեղծել հանձնաժողով և մինչև 1993 թվականի մայիսի 1-ը սահմանված կարգով ավարտել «Երուղևորտրանս» արտադրական գլխավոր վարչության ՀԵՀԿ-ի գույքի` հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1993 թվականի բյուջեում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|