ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐՈՒՂԵՎՈՐՏՐԱՆՍ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՍԿԻՉ ԵՐԹԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 220
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.05.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 1993 թ. N 220

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐՈՒՂԵՎՈՐՏՐԱՆՍ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՍԿԻՉ ԵՐԹԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «Երուղևորտրանս» արտադրական գլխավոր վարչության հսկիչ ենթակարգավորման հաշվողական կենտրոնը (ՀԵՀԿ) հանձնել պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` ստեղծել հանձնաժողով և մինչև 1993 թվականի մայիսի 1-ը սահմանված կարգով ավարտել «Երուղևորտրանս» արտադրական գլխավոր վարչության ՀԵՀԿ-ի գույքի` հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1993 թվականի բյուջեում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ