ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3422-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.07.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
09.07.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
09.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3422-Ա

«09» հուլիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Տիգրան Հակոբյանի լիազորված անձ Հրանտ Մարգարյանի 2026 թվականի հունիսի 10-ի թիվ Դ-59674-26 դիմումով ներկայացված վարչական բողոքի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է բողոքի քննություն:

2026 թվականի հունիսի 10-ի թիվ Դ-59674-26 դիմումով ներկայացված վարչական բողոքի քննության շրջանակներում 2026 թվականի հունիսի 29-ին հրավիրվել են լսումներ, որի մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալի 2026 թվականի հունիսի 19-ի թիվ 07/81491-26 գրությամբ և «margaryan-hrant@mail.ru» էլեկտրոնային փոստի հասցեով պատշաճ ծանուցվել է բողոքաբեր Տիգրան Հակոբյանի լիազորված անձ Հրանտ Մարգարյանը, սակայն վերջինս լսումներին չի ներկայացել:

Ուսումնասիրելով 2026 թվականի հունիսի 10-ի թիվ Դ-59674-26 դիմումով ներկայացված վարչական բողոքը և գնահատելով բողոքի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/3925/05/23 վարչական գործով 2024 թվականի հունիսի 27-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով (այսուհետ՝ Վճիռ) Տիգրան Հակոբյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի բավարարվել է, այն է՝ վճռվել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին հայցվոր Տիգրան Հակոբյանին տրամադրել 2023 թվականի ապրիլի 14-ի դիմումով հայցվող՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Արտեմ Միկոյան փողոցի թիվ 5 շենքի հարևանությամբ Տիգրան Հակոբյանի կողմից կառուցված ինքնակամ շինությունն օրինականացնելու վերաբերյալ օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը՝ բարենպաստ վարչական ակտը:

Ի կատարումն Վճռի պահանջի՝ Երևանի քաղաքապետի կողմից ընդունվել է 2026 թվականի փետրվարի 9-ի N 645-Ա որոշումը, որի 1-ին կետով Արտեմ Միկոյան փողոցի թիվ 5/5 հասցեում գտնվող 82,0քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ բնակելի շինություն, ծածկ, գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը համարվել է Երևան քաղաքի սեփականությունը և ճանաչվել է օրինական:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2026 թվականի փետրվարի 11-ի թիվ Ն/6959-26 գրության համաձայն՝ Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 5 շենքի հարևանությամբ գտնվող ինքնակամ շինությամբ ծանրաբեռնված հողամասը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պայմանական նշաններով ներառված է ընդհանուր օգտագործման գոտում, սակայն, հիմք ընդունելով Վճռի պահանջները, 2026 թվականի փետրվարի 9-ին կայացվել է Երևանի քաղաքապետի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» N 645-Ա որոշումը:

Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 6-ի N 1737-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետի 2026 թվականի փետրվարի 9-ի N 645-Ա որոշումը ճանաչվել է անվավեր:

Տիգրան Հակոբյանի լիազորված անձ Հրանտ Մարգարյանը 2026 թվականի հունիսի 10-ի թիվ Դ-59674-26 դիմումով խնդրել է ներկայացված վարչական բողոքը բավարարել և վերացնել (անվավեր ճանաչել) Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 6-ի N 1737-Ա որոշումը:

2026 թվականի հունիսի 10-ի թիվ Դ-59674-26 դիմումին կից չեն ներկայացվել վարչական բողոքը հիմնավորող և Երևանի քաղաքապետի 2026 թվականի փետրվարի 9-ի N 645-Ա որոշման անվավերության հիմքում դրված փաստական հանգամանքը, այն է՝ Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 5 շենքի հարևանությամբ գտնվող ինքնակամ շինությամբ ծանրաբեռնված հողամասը ընդհանուր օգտագործման հողամաս չհանդիսանալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի կիրառման նախադրյալները բացակայելու վերաբերյալ ապացույցներ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 69-րդ հոդվածի համաձայն՝ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական բողոքի քննարկումն իրականացվում է նույն օրենքի երկրորդ բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե չորրորդ բաժնով այլ բան նախատեսված չէ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական բողոքը քննարկվում է բողոքարկված վարչական ակտի իրավաչափության տեսանկյունից, իսկ հայեցողական լիազորության իրականացման դեպքում` նաև նպատակահարմարության տեսանկյունից:

Տիգրան Հակոբյանի լիազորված անձ Հրանտ Մարգարյանը 2026 թվականի հունիսի 10-ի թիվ Դ-59674-26 բողոքի հիմքում դրել է այն փաստական հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 2026 թվականի փետրվարի 9-ի N 645-Ա որոշումը Տիգրան Հակոբյանը չի ստացել, հետևաբար այն ուժի մեջ մտած չի եղել, ինչպես նաև այն հանգամանքները, որ Վճռի պահանջները չեն կատարվել և Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 6-ի N 1737-Ա որոշումը հակասում է Վճռին ու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի մի շարք իրավանորմերի պահանջներին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2026 թվականի փետրվարի 11-ի թիվ Ն/6959-26 գրության համաձայն՝ Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 5 շենքի հարևանությամբ գտնվող ինքնակամ շինությամբ ծանրաբեռնված հողամասը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պայմանական նշաններով ներառված է ընդհանուր օգտագործման գոտում:

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ):

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնք կառուցված են Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում.

գ) շահերի բախման իրավիճակում:

2026 թվականի հունիսի 10-ի թիվ Դ-59674-26 վարչական բողոքով բողոքաբերը չի հիմնավորել Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 6-ի N 1737-Ա որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմքով անվավեր ճանաչման ենթակա լինելու փաստական հանգամանքը, չի ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2026 թվականի փետրվարի 11-ի թիվ Ն/6959-26 գրության մեջ նշված փաստական հանգամանքն ու Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 5 շենքի հարևանությամբ գտնվող ինքնակամ շինության օրինականացման իրավական հնարավորությունը բացառող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված նախադրյալների առկայությունը հերքող ապացույցներ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.

բ) մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2026 թվականի փետրվարի 11-ի թիվ Ն/6959-26 գրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ, 69-րդ, 75-րդ հոդվածներով և նույն օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Տիգրան Հակոբյանի լիազորված անձ Հրանտ Մարգարյանի 2026 թվականի հունիսի 10-ի թիվ Դ-59674-26 դիմումով ներկայացված վարչական բողոքը մերժել և Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 6-ի N 1737-Ա որոշումը թողնել անփոփոխ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ