ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3389-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.07.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.07.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3389-Ա

«07» հուլիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3758-Ա որոշմամբ ստեղծված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ինչպես նաև հասարակության և պետության կարիքների սեփականության օտարման ձեռք բերված հողամասերը հրապարակային սակարկություններով (աճուրդներով) տրամադրման կամ օտարման նպատակով ստեղծված հրապարակային սակարկությունների (աճուրդների) կազմակերպման և անցկացման ու հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման նպատակով հողամասերի ընտրության և քաղաքաշինական ծրագրավորման հանձնաժողովների կողմից արձանագրություններով ներկայացված առաջարկությունները:

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 463-464-րդ, հողային օրենսգրքի 67-ից 70-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 2-րդ գլխով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 8.1-րդ գլուխներով և 2023 թվականի սեպտեմբերի 28-ի հ.1667-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշմամբ.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող հողամասերը ներկայացնել աճուրդով օտարման՝ համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման ենթակա հողամասերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։

3. Հանձնարարել Երևանի Աջափնյակ, Նոր Նորք, Դավթաշեն, Ավան, Արաբկիր, Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասերում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

07.07.2026 թ.

հ. 3389-Ա որոշման

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Հողամասի հասցեն
/գտնվելու վայրը/
տարածագնահատման գոտին

Հողի կադաստրային ծածկագիրը

Մակերեսը /քմ/

Հողամասի նպատակային նշանակությունը

Հողամասի գործառնական նշանակությունը

հողամասի մեկնարկային գինը /ՀՀ դրամ/

Աջափնյակ վարչական շրջան

1

Գրիգոր Զոհրապ փողոց, հ.138
/7-րդ գոտի/

01-001-0306-0040

579.48

Բնակավայրերի

Հասարակական

կառուցապատման

43.015.000

2

Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.52
/12-րդ գոտի/

01-001-0607-0083

11969.4

Արդյունաբերու-թյան, ընդերքօգտա-գործման և այլ արտադրական նշանակության

Արդյունաբերական օբյեկտների

592.246.000

Ավան վարչական շրջան

3

Հ.Աճառյան փողոց, հ.57/22
/8-րդ գոտի/

01-002-0214-0047

1000.0

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

70.957.000

Արաբկիր վարչական շրջան

4

Գ.Ղափանցյան փողոց, հ.9/15
/8-րդ գոտի/

01-003-0311-0019

881.4

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

85.682.000

Դավթաշեն վարչական շրջան

5

Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.13/59
/7-րդ գոտի/

01-004-0001-0348

1161.5

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

90.887.000

6

Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.13/58
/7-րդ գոտի/

01-004-0001-0347

615.0

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

49.953.000

Նոր Նորք վարչական շրջան

7

Դավիթ Բեկի փողոց, հ.105/22
/7-րդ գոտի/

01-008-0626-0028

931.5

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

75.517.000

8

Դավիթ Բեկի փողոց, հ.105/19
/7-րդ գոտի/

01-008-0626-0113

905.7

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

77.421.000

9

Դավիթ Բեկի փողոց, հ.105/21
/7-րդ գոտի/

01-008-0626-0112

915.4

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

78.250.000

10

Դավիթ Բեկի փողոց, հ.105/20
/7-րդ գոտի/

01-008-0626-0032

893.3

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

76.361.000

11

Դավիթ Բեկի փողոց, հ.105/18
/7-րդ գոտի/

01-008-0626-0116

824.2

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

70.454.000

12

Հ.Ավետիսյան փողոց, հ.8/4 /7-րդ գոտի/

01-008-0629-0384

884.42

Բնակավայրերի

Հասարակական կառուցապատման

136.374.000

Նորք-Մարաշ վարչական շրջան

13

Գ.Հովսեփյան փողոց, հ.58/33
/5-րդ գոտի/

01-009-0090-0315

2511.64

Բնակավայրերի

Հասարակական կառուցապատման

469.054.000

14

Օհան Դուրյան փողոց, հ.66
/5-րդ գոտի/

01-009-0024-0141

375.9

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

42.900.000

Նուբարաշեն վարչական շրջան

15

Նուբարաշեն 1-ին փողոց, հ.21/12
/12-րդ գոտի/

01-010-0034-0146

770.0

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

11.853.000

16

Նուբարաշեն 1-ին փողոց, հ.21/13
/12-րդ գոտի/

01-010-0034-0147

513.7

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

8.105.000

17

Նուբարաշեն 1-ին փողոց, հ.21/14
/12-րդ գոտի/

01-010-0034-0150

512.47

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

8.086.000

18

Նուբարաշեն 11-րդ փողոց, հ.52
/11-րդ գոտի/

01-010-0047-0008

786.44

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

13.172.000

19

Նուբարաշեն 11-րդ փողոց, հ.54
/11-րդ գոտի/

01-010-0047-0009

1075.55

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

17.792.000

Շենգավիթ վարչական շրջան

20

Ներքին Չարբախ 1-ին փողոց, հ.45/1
/11-րդ գոտի/

01-011-0285-0051

668.12

Բնակավայրերի

Հասարակական կառուցապատման

35.727.000

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան