ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3387-Ա |
«07» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 610-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի հունիսի 23-ի «Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2025 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին» N 610-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում).
1. Հանձնարարել Որոշման հավելվածում նշված կազմակերպությունների տնօրեններին՝ եռամսյա ժամկետում կատարել Որոշմամբ սահմանված շահութաբաժինների վճարումները Երևանի բյուջե և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչություն։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ-գլխավոր ֆինանսիստին՝ ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և արդյունքների մասին զեկուցել Երևանի քաղաքապետին։
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի համապատասխան կազմակերպությունների տնօրենների և աշխատակազմի ֆինանսական վարչության պետ-գլխավոր ֆինանսիստի վրա։
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Լ. Հովհաննիսյանի վրա։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|